Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
«Հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկության զարգացմանը, իրավունք չունեք թերանալու»
Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար պարգևներ հանձնեց Սեյրան Օհանյանը:
ՀՀ վարչապետի հուշամեդալի և պատվոգրի արժանացան 10-ից ավելի, իսկ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալի` 52 բժիշկներ և ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի առողջապահության կազմակերպիչներ:
Հինգ հոգի արժանացան «Անդրանիկ Օզանյան» և «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալի:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, բնականաբար, առանձնահատուկ կապ ու առնչություններ ունի հայկական բանակի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
Որովհետև, յուրաքանչյուր պատերազմում մարտիկներից հետո բժիշկներն են իրենց ուսերին կրում մարտական գործողությունների ծանրությունը, փրկում մարդկային կյանքեր, բուժելով շարք վերադարձնում վիրավոր մարտիկներին:
Արցախյան ազատամարտի տարիներին, դեռ լրիվ ձևավորված կանոնավոր զինված ուժեր չունենալու և ծավալվող պատերազմի պայմաններում բուժապահովման կազմակերպումն ունեցավ իր յուրահատկությունները: Եթե մինչ կանոնավոր զինված ուժերի ստեղծումը սահմանների պաշտպանությունը ստանձնեցին քաղաքացիական մարդկանցից կազմված կամավորական ջոկատները, ապա ռազմաբժշկական գործի կազմակերպումը` քաղաքացիական առողջապահության համակարգը: Քիչ հետո դուք կտեսնեք նրանց, երբ որպես այդ դժվարին գործի մեծ գնահատություն, ես մեծ ուրախությամբ ու երախտագիտությամբ նրանց կհանձնեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հիմնած մեդալները:
Հայ բուժաշխատողների մասնակցությունը պատերազմին յուրահատուկ էր նրանով, որ նրանք հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվեցին դեռ այն ժամանակ, երբ ո՞չ ազգային բանակն էր ստեղծվել և ո՞ չ էլ իրական պատերազմն էր սկսվել: Նրանք այն առաջիններից էին, ովքեր իրենց մասնագիտական պարտքի բերումով մեկնեցին Հայաստանի սահմանամերձ շրջանների ու Արցախի հիվանդանոցներ, տեղի բնակչությանն ու դեռ սակավաթիվ կամավորներին կենդանի օրինակով հուշելով, որ երկիրը կանգնած է իրենց թիկունքին: Աղքատիկ կահավորմամբ հիվանդանոցներում ու բուժկետերում, վրանների տակ մեր բժիշկները կատարեցին բարդագույն վիրահատություններ, դիրքերից հազիվ մեկուկես-երկու կիլոմետր հեռվում, պայթող արկերի ու ավիառումբերի ցնցումների մեջ անզգայացնող սարքն ու վիրադանակը ձեռքին օր ու գիշեր աշխատելով, հազարավոր կյանքեր փրկեցին և մինչև վերջ կատարեցին իրենց քաղաքացիական ու մասնագիտական պարտքը Հայրենիքի, ժողովրդի ու մարտիկների հանդեպ: Հայ բժիշկներն Արցախյան ռազմաճակատներում հաղթանակի համար պայքարեցին ոչ միայն ռազմադաշտային հոսպիտալներում, այլև ավտոմատը ձեռքին:
Եվ պատերազմի ճամփաները մենք միասին անցանք:
Ի տարբերություն բազմաթիվ մասնագիտությունների տեր մարդկանց ու հաստատությունների, որոնք հարկ եղածին չափ հեռացվում են մարտական գործողությունների գոտուց, իսկ աշխատանքի ծավալները նվազում են, բժիշկներն ու բուժհաստատություններն, ընդհակառակը, մոտենում են ճակատի գծին, երբեմն էլ, ինչպես Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում, խախտելով բոլոր կանոնադրությունները, թույլատրելիից ավելի են մոտենում: Ի վերջո, մեր ռազմադաշտային հոսպիտալներն անգամ երկու երեք կիլոմետր, իսկ զորամասերի բուժկետերը դիրքերից մի քանի հարյուր մետր ետ էին բացազատվում, ինչն արգելվում է, բայց բժիշկները մատնացույց էին անում վիրավորին հնարավորինս շուտ բուժօգնություն ցույց տալու անհրաժեշտությունը...
Բժիշկն ինքնին գործում է արտակարգ պայմաններում, իսկ պատերազմը բժիշկների համար արտակարգ իրավիճակներում իրենց մասնագիտական պարտքի կատարման գագաթնակետն է: Եվ մեր բժիշկները` այս կրթօջախի շրջանավարտները, պատերազմի տարիներին պատվով կատարեցին իրենց պարտքը: Ընդ որում, ոչ միայն մեծ նվիրումով ու անձնազոհությամբ և չընկրկելով վտանգների ու դժվարությունների առջև, այլև կատարեցին մասնագիտական բարձր վարպետությամբ, և հասան բացառիկ արդյունքների` վիրավորների ավելի քան 70 տոկոսին վերադարձնելով շարք, ինչը Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային զինվորական բժշկության նվաճումներից անհամեմատ բարձր ցուցանիշ էր:
Հատկապես ձեր բուհի ուսանողներից շատերը և´ մարտիկ էին, և´ բժիշկ, ու այս առումով բնութագրական են «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատը, ուր մեծ թիվ էին կազմում Բժշկական համալսարանի ուսանողները և ինստիտուտի«Ուսանողական խորհրդարան» կազմակերպությունը: Որպես կամավոր մարտիկներ Արցախյան ազատամարտին մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 34 ուսանողներ: Նրանցից Արմեն Ղունյանը զոհվեց Շուշիի ազատագրման հաջորդ օրը Ասկերանի ուղղությամբ թշնամու խելագար հարձակումը կասեցնելիս, Վահե Բաղդասարյանը` 1993 թվականին Տոնաշենն ազատագրելիս, իսկ Մուրադ Մուրադյանը` Տավուշի հենակետերում ծառայողական պարտականությունները կատարելիս: Եվս հինգ ուսանողներ` Ղուկաս Ուլիխանյանը, Միքայել Բայաթյանը, Արտակ Զեյնալյանը, կամավոր անդամագրվեցին:
1993-ի աշնանը եղավ բժիշկների առաջին զորակոչը: Շուրջ 50 բժիշկների գերակշիռ մասն ուղարկվեց զորամասերի բուժծառայություններ: Նրանցից ոչ ոք չդասալքեց ու բոլորն էլ պատվով կատարեցին իրենց բաժին ընկած դժվարին խնդիրները:
Ի դեպ, այս դահլիճում մենք վերջին անգամ հանդիպել ենք «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, որը ևս մի առիթ էր հետադարձ հայացքով նայելու ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ խաղաղ բանակաշինության տարիներին ու ժամանակի հեռվից վերաիմաստավորելու և վերագնահատելու շատ ու շատ բաներ:
Մայիսյան հաղթական զինադադարին հաջորդած առաջին իսկ ամիսներին Մ.Հերացու անվան Բժշկական համալսարանի զինվորական ամբիոնի հիմքի վրա ստեղծվեց համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, որը դարձավ զինվորական բժիշկների իսկական դարբնոց` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ամեն տարի համալրելով ոչ միայն բժշկի մասնագիտության, այլև ռազմաբժշկական գործի կազմակերպման հիմունքների քաջ իմացություն ունեցող երիտասարդ զինվորական բժիշկներով: Եվ ֆակուլտետի 472 շրջանավարտների թվում այսօր արդեն կան բանակային զորամիավորումների բուժծառայությունների պետեր, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքների պետեր, զինված ուժերի ռազմաբժշկական վարչության ավագ սպաներ:
Պատերազմական դաժան օրերը վաղուց անցյալ են դարձել, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր վստահորեն պահպանում են 1994 թվականի մայիսին կնքված հաղթական զինադադարը: Սակայն դա չի նշանակում, որ միայն կուրսանտի ուսադիրներով ձեր դասընկերներն են իրենց կյանքը կապելու բանակի հետ: Վաղը դուք դառնալու եք այն մասնագետները, որոնց կարիքը բանակը միշտ զգում է, և երբեմն, բուժանձնակազմի համալրման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ձեր ինստիտուտի երիտասարդ շրջանավարտներին զորակոչել երկտարյա սպայական ծառայության:
Սակայն բանակի և Երևանի բժշկական համալսարանի համագործակցությունն ամենևին էլ չի սահմանափակվում միայն ռազմաբժշկական գործի մասնագետ սպաների պատրաստմամբ: 1994-ի մայիսից առ այսօր ձգվող հաղթական խաղաղությունը պահպանվում է միայն Հայաստանի զինված ուժերի հզորության ու մարտունակության շարունակական բարձրացման շնորհիվ: Իսկ այդ գործում մեծ դեր է վերապահված առաջին հերթին երիտասարդության, ուսանողության ունեցած մեծ ներուժի, ձեր գիտելիքների, եռանդի ու Հայրենիքին ազնիվ նվիրումի ճիշտ օգտագործմանը` ի շահ մեր բանակի հզորացման: Եվ օրինաչափ է, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ողջ ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողության հետ: Ես ինքս երեկ բաց, անկեղծ զրույցի վերածված հանդիպում եմ ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Պաշտպանության նախարարությունն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ իրականացնում է կարևոր ու մեծածավալ ծրագրեր ռազմահայրենասիրական ու գիտամշակութային ոլորտ-ներում, կազմակերպում հայրենաճանաչողական արշավներ, հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված բուժաշխատողների և ուսանողների հիշատակին նվիրված ցերեկույթներ: Եվ շատ կցանկանայի, որ բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողներդ նույնպես ավելի ակտիվ լինեք, դուք էլ նախաձեռնեք նման միջոցառումներ, ճանաչեք ձեր Հայրենիքն ու այն պահող մարդկանց, տեսնեք սահմանամերձ շրջանների հիվանդանոցներն ու նրա նկուղներում վիրավորներին վիրահատած բուժաշխատողներին, ովքեր Հայրենիքի ու իրենց գործի իսկական նվիրյալներ էին: Միայն այդ դեպքում դուք իրապես արժանի կլինեք կոչվելու ավագ սերնդի հայ բուժաշխատողների գործի շարունակողները:
Այս դահլիճում ներկաներից շատերը, ովքեր արդեն իսկ զինվորական համազգեստ են հագնում, վաղը համալրելու են բանակի ռազմաբժշկական ծառայությունը և անմիջականորեն ստանձնելու զինված ուժերի զինծառայողների առողջության պահպանման դժվարին գործը: Բոլորիդ կոչ եմ անում լիարժեք ու նպատակային օգտագործել ուսումնառության յուրաքանչյուր օրը, ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ, ու ողջ խորությամբ գիտակցել, թե վաղը, մտնելով զորամասի բուժկետ, որչափ մեծ պատասխանատվություն եք ստանձնելու: Այսօր մենք հսկայական միջոցներ ենք հատկացնում ռազմաբժշկական գործի զարգացմանն ու անձնակազմի առողջության պահպանմանը և դուք ուղղակի իրավունք չունեք այս ասպարեզում թույլ տալու որևէ թերացում:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ և ապագա աշխատանքում:
Կարդացեք նաև
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում...
Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...
«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...
Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...
Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...
Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...
Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն