Առողջապահություն 2.2011
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը
Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (տնօրեն` Ա. Քուշկյան) հաջող փորձի հիման վրա ստեղծված քույրական գործի կազմակերպիչների բուժքույրական նոր ասոցիացիայի և ԱՄՆ գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի նախաձեռնությամբ ապրիլի 27-30-ը Երևանում կայացավ Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը` «Փոխակերպելով բուժքույրական առաջնորդությունը` վերափոխիր ինքդ քեզ, համակարգը և հանրությունը» կարգախոսով:
Երևան էին ժամանել բուժքույրերի միջազգային միության, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուժքույրեր տարբեր երկրներից, հյուրեր:
Ողջունելով համագումարի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը բուժքույրական գործի զարգացման հեռանկարների, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քույրական գործի առաջընթացի ապահովումն են: Բնակչության առողջության պահպանման, բուժսպասարկման, մասնագիտական խնամք ցուցաբերելու գործում անգնահատելի է առողջապահության համակարգում ամենաստվար աշխատուժը ներկայացնող բուժքույրերի դերը:
Ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը,«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն,«Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Ա. Քուշկյանը, Անգլիայի թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ Ք. Քոքսը, Վիվա-Սել ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, Սիգմա Թետա Թաու բուժքույրական միջազգային պատվավոր միության նախագահ Կ.Մորինը, կրթության գլոբալ զարգացման ինստիտուտի նախագահ և. Վենսթեյնը, Նեբրասկայի համալսարանի բժշկական քոլեջի տնօրեն և. Ռայենը և այլք:
Համագումարը խթան դարձավ հայաստանյան և միջազգային համայնքների բուժքույրերի միջև համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման համար:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...
Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...
Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...
Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...
Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...
Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...
Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...
Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն