Առողջապահություն 2.2011
Սթրես
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, կենսաբան Հանս Սելյեն:
Նա տարբերակում էր էուսթրեսը (eustress) դիսթրեսից (distress): Ըստ Սելյեի, սթրեսն օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխան ռեակցիան է միջավայրի ցանկացած փոփոխության` յուրահատուկ ազդակների: Սթրես առաջացնող պատճառը համարվում է «սթրեսոր»:
Հարմարվելու պահանջ առաջացնում են օրգանիզմի վրա ազդող բոլոր ազդակները և, անկախ իրենց արդյունքից, վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը` հավասարակշռությունը (հոմեոստազը), որը խախտվում է ազդակի պատճառով: Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, սթրեսի էությունն է:
Ավելի հետաքրքիր կլինի ճանաչել սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան ծանոթանալ նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին:
Առաջարկում ենք ժամանակ տրամադրել և փորձել գնահատել Ձեր` սթրեսի ենթարկվելու աստիճանը:
1.Ֆիզիկականի հետ կապված մարմնական հակազդեցություններ
2.Վարքային, որը կարող է կապված լինել գործողությունների հետ
3.Հուզական, որը կարող է կապված լինել զգացմունքների հետ
4.Ճանաչողական, որը կարող է կապված լինել գիտենալու և հասկանալու հետ
5.Հոգևոր, որը կարող է կապված լինել համոզմունքների և արժեքների հետ
Թեստի բանալին
Միավորները. այո` 1 միավոր, երբեմն` 2 միավոր, ոչ` 0 միավոր:
Վերլուծության ժամանակ ուշադրություն դարձրեք «այո» և «երբեմն» պատասխաններին:
-
Ա. Նկատի ունեցեք, որ եթե նշված 5 ուղղություններից որևէ մեկի ընդհանուր արդյունքը 10 և ավելի միավոր է, ապա փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր դրան նպաստել:
-
Բ. Այն դեպքում, երբ ստացված միավորների թիվը գերազանցում է 25-ը, ապա կարելի է ասել, որ սթրեսի մեղմ ազդեցություն դուք արդեն կրում եք:
-
Գ. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 50-ը, ապա կարելի է ասել, որ դուք կրում եք սթրեսի միջին ազդեցություն:
-
Դ. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 65-ը, ուրեմն սթրեսի ազդեցությունը ձեզ վրա միջինից բարձր է:
-
Ե. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 80-ը, ապա կարելի է ասել, որ սթրեսի ազդեցությունը ձեզ վրա բարձր է:
Վերջին երեք տարբերակներում, այսինքն, եթե միավորների թիվը ստացվել է ավելի քան 50, խորհուրդ է տրվում անպայման դիմել հոգեբանի և ստանալ նրա գնահատականը:
Ամփոփելով սթրեսին վերաբերող առաջին մասը, հատկապես ուզում ենք ընդգծել, որ սթրեսը մարդուն վերահաս վտանգից պաշտպանելու բնական պատասխանն է:
Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ցանկալի կլինի այն պակասեցնել կամ, ընդհակառակն, վերահսկել, կառավարել:
Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհներ կան` առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանաք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարվող սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:
Aram Avetisyan
18.10.2013
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...
Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...
Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...
Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...
Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...
Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...
Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...
Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...
Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն