Առողջապահություն 4.2011
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար, որոնք մի քանի տասնամյակ կամ անգամ մի քանի տարի առաջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում մահացու կլինեին: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ մանրէների կայունության զարգացման հետևանքով այս կարևորագույն դեղերը դառնում են անարդյունավետ:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ձևավորումն ու տարածումը ազգային սահմաններ չի ճանաչում, և ներկայումս հասել է այնպիսի չափերի, որ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակների անհետաձգելի գործողությունների իրականացում է պահանջում [1]:
2011 թ. Առողջության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել խթանել համաշխարհային համագործակցությունը հետագա սերունդների համար հակամանրէային դեղերի պահպանման հարցում: Հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը և դրա հսկայածավալ տարածումը սպառնում է վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությանը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն դիմել է բոլոր երկրների կառավարություններին և շահագրգիռ կառույցներին մանրէների բարձր կայունության ձևավորումը կանխող պայքարի անհրաժեշտ քաղաքական միջոցներ ձեռնարկելու և գործնական մեթոդներ կիրառելու կոչով [6]:
Ի՞նչ է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:
Հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը (ՀԴԿ), որը հայտնի է նաև «դեղակայունություն» անվամբ, առաջանում է այդ դեղերի երկար ժամանակ սխալ, անհարկի օգտագործման հետևանքով, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերն ու այլ մակաբույծներ փոփոխվում են, կորցնելով իրենց զգայունությունը դրանց նկատմամբ այնպես, որ դրանցով հրահրված վարակները բուժելու համար դառնում են անարդյունավետ: Սրանք չեն կարողանում ազդել վարակը հարուցող միկրոօրգանիզմների վրա, քանի որ վերջիններս փոփոխվելով, դադարում են այդ դեղերի համար թիրախ լինելուց: Ավելին, երբեմն փոփոխված մանրէներն իրենց աճի համար ունենում են այդ հակաբիոտիկների առկայության կարիքը:
Հակամանրէային դեղերի մեծամասնության նկատմամբ կայունացած մանրէներին հաճախ կոչում են «գերինֆեկտներ»: Վերջիններս լուրջ գերխնդիր են, քանի որ վարակի անկաշկանդ զարգացումը կարող է ավարտվել մահվան ելքով, իսկ հակամանրէային դեղերի նկատմամբ արդեն կայունությամբ օժտված սերնդի մանրէների փոխանցումը առողջներին կարող է հանգեցնել առանձին անհատների և բնակչության մեծ խմբերի վարակման ու դրա հետ կապված հսկայական ծախսերի և անկանխատեսելի հետևանքների:
Հակամանրէային կայունության զարգացմանը նպաստում է վարակների անպատշաճ կանխարգելումն ու բուժումը (օրինակ` դեղի սխալ ընտրությունը, անհամապատասխան նշանակումները սխալ դեղաչափերով, բուժման ընդհատումները կամ ժամկետից շուտ դադարեցումը): Լիարժեք չբուժված հիվանդի օրգանիզմում հարուցիչների մի մասը չի ոչնչանում, ձեռք բերելով նոր, առավել արտահայտված դեղակայունություն և այն իր սերունդներին փոխանցելով ու ակտիվ բազմանալով` նոր անհաղթահարելի վտանգ է սպառնում հասարակությանը: Մանրէների դեղակայունության զարգացմանն ու տարածմանը նպաստում են նաև վատորակ դեղերը: Կառավարությունների կողմից այս հիմնահարցերի լուծմանը խոչընդոտում են կողմնակիցների, նրանց միջև միասնաբար գործելու բացակայությունը, համաճարակաբանական ոչ պատշաճ հսկողությունը, հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման միջոցառումներում առկա թերություններն ու անբավարար մակարդակը: Սրանք շարունակական և միասնական գործողությունների կարիք են զգում [2]:
Ակնհայտ է, որ հակամանրէային դեղերի (ՀԴ) նկատմամբ կայունության աճից արագ ընկնում է կենսականորեն խիստ կարևոր դեղերի արդյունավետությունը: Բանն այն է, որ դա ներառում է բոլոր վարակիչ հիվանդությունների, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի, թոքաբորբերի և բազմաթիվ հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի ողջ գործընթացը: ԱՀԿ-ի «Global Tuberculosis Control» հաշվետվության տվյալների համաձայն, տուբերկուլոզի նոր ձևի` բազմակի դեղակայունությամբ ընթացող պալարախտի (MDR-TB) թարմ դեպքերի 22%-ը գրանցվել է Մոլդովայում, 12%-ը` Հայաստանում, 18%-ը` Ղազախստանում, 25%-ը` Ղրղզըստանում, 24%-ը` Տաջիկստանում, 18%-ը` Ուկրաինայում [4, 5]:
2008 թ. հուլիսի կտրվածքով 58 երկրներում ու տարածաշրջաններում արձանագրվել են գերդեղակայունության լայն սպեկտր ունեցող տուբերկուլոզի (XDR-TB) մեկից ավելի դեպքեր [4]: Կարևոր է նշել, որ հակատուբերկուլոզային վերջին դեղը շուկա է մուտք գործել 1968 թ. և, չնայած արդյունավետ նոր դեղերի սուր պահանջարկին, նոր դեղի ի հայտ գալը միայն 2015 թ. է սպասվում [2]:
Չնայած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության աճող սպառնալիքին` կտրուկ կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման և, բնականաբար, գործնական բժշկության մեջ դրանց ներդրման գործընթացը: Դրա ապացույցն է այն, որ 1983-1987 թթ. ընթացքում ներդրվել է 16 նոր հակաբիոտիկ, իսկ 1987-2002 թթ.` միայն 7-ը: 1985 թ. սկսած` ԱՄՆ-ի և Ճապոնիայի դեղագործական խոշոր ընկերություններում ընդհուպ մինչև 2004 թ. աստիճանաբար փակվեցին կամ 50%-ով կրճատվեցին հակամանրէային նոր դեղերի ստեղծման ծրագրերը: Ուշագրավ է և մտահոգիչ այն, որ 1928 թ., Ֆլեմինգի կողմից հակաբիոտիկների հայտնաբերման ժամանակներից սկսած մինչև 70-ականները, հակաբիոտիկների տասնյակից ավելի դասեր հայտնագործվեցին, որից հետո հակաբիոտիկների նոր դեղադասերի ստեղծման գործընթացը կանգ առավ, և 21-րդ դարում հայտնագործվեցին հակաբիոտիկների միայն երկու դաս` օքսազոլիդոնները (2000 թ.) և լիպոպեպտիդները (2003 թ.) [2]:
Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, անասնաբուժարաններում և անասնակեր պատրաստելիս` հակաբիոտիկների անհիմն ու անվերահսկելի կիրառումը հանգեցրել է մանրէների կայունացման նոր աղբյուրների ծագմանը, և այսօր հակամանրէային դեղերի զգույշ, կշռադատված կիրառումը անառարկելի անհրաժեշտություն է ոչ միայն մարդու, այլ նաև կենդանիների բուժման գործում և գյուղատնտեսական արտադրության մեջ:
Իրավիճակը բարդանում է այն առկա իրողությամբ, որ հակառակ կանոնների, ԱՊՀ շատ երկրներում հակաբիոտիկները դեղատներում տրվում են առանց դեղատոմսի:
Ահա թե ինչու ԱՀԿ-ն առաջ է քաշել «Եթե այսօր հակամանրէային դեղերի կայունության դեմ միջոցներ չձեռնարկենք, վաղը կմնանք առանց դեղերի» նշանաբանը: 2011 թ. սեպտեմբերին ԱՀԿ-ն իր ղեկավար մարմնի ամենամյա նստաշրջանին ներկայացրեց Եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության բոլոր նախարարներին ուղղված «Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հիմնահարցի ռազմավարական պլանը», որը ներառում է յոթ հիմնական խնդիր.
- աջակցել ազգային միջոցառումների կոորդինացմանը,
- ուժեղացնել հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության համաճարակաբանական հսկողությունը,
- աջակցել հակաբիոտիկների ռացիոնալ կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը` ներառյալ դրանց գործածման ծավալների հսկողությունը,
- կատարելագործել բուժհիմնարկներում ներհիվանդանոցային վարակի կանխման նկատմամբ հսկողությունը և գործնականում հակաբիոտիկների կայունության կանխման մեթոդական ղեկավարումը,
- աջակցել սննդի ոլորտում հակաբիոտիկակայունության համաճարակաբանական հսկողության աշխատանքների, կանխարգելման ու պայքարի միջոցառումների իրականացմանը,
- աջակցել նոր հակաբիոտիկների ստեղծմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացմանն ու դրանց արդյունքների ներդրմանը,
- բարձրացնել հակաբիոտիկների կիրառման ու դրանց նկատմամբ կայունության աճի վտանգի հարցերի մասին հանրության իրազեկվածության մակարդակը:
Հասել է ողջ հանրության համատեղ ջանքերով, ինչպես նաև կառավարությունների, պետական կառույցների, հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների մասնակցությամբ հակամանրէային դեղերի նկատմամբ հարուցիչների կայունության կասեցմանն ուղղված համաձայնեցված, համակողմանի ազգային համալիր պլան մշակելու ժամանակը [3, 5]:
Գրականության ցանկ
- Առողջության համաշխարհային օրվա նյութեր http://www.who.int/world-health-day/2011/VD-WHD-VERT-RU.pdf (CoRSUM/MEDEX).
- ICIUM 2004 recommendations.
- International pharmaceutical federation statement of policy on control of resistance to anti-microbials, Approved by FIP Council in Vienna in September 2000
- Materialele congresului vi al igienistilor, epidemiologilor si microbiologilor din republica moldova, 23-24 octombrie, 2008 and sanatate publica, economie si managementin medicina.. Chisinau, 5(26)/2008.
- Stop TB Partnership's Global Plan to Stop TB 2006-2015.
- WHA58.27 Improving the containment of antimicrobial resistance.
Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն