Առողջապահություն 4.2011
Աթերոսկլերոզ
Աթերոսկլերոզը մարդկության համար կարծես թե դարձել է իրական չարիք: Այն լայնորեն տարածված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրներում և համարվում է մահացության ու անաշխատունակության հիմնական պատճառներից մեկը, իսկ զարգացող երկրներում այդ հիվանդացության աճի միտում է նկատվում: Կանխատեսվում է, որ 2025 թ. սրտանոթային հիվանդությունների 80-90%-ն արձանագրվելու է բնակչության միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: Շատերն են տեղեկացված այս հիվանդության մասին, սակայն ոչ բոլորն են իրատեսորեն պատկերացնում խնդրի կարևորությունը:
Աթերոսկլերոզը (հունարեն Athere` շիլա և sclerosis` կարծրացում) ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ են արյան անոթների պատերի հաստացումը, կարծրացումն ու առաձգականության կորուստը: Այն զարգանում է աննկատ և տարեցտարի ավելի ու ավելի շատ անոթներ են ախտահարվում:
Աթերոսկլերոզի ժամանակ անոթների ներքին մակերեսին առաջանում են վահանիկներ: Անոթի պատում խոլեստերինի կուտակման և շարակցական հյուսվածքի աճի գործընթացը տեղի է ունենում առավելապես խոշոր տրամաչափի անոթներում, որի հետևանքով առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղիկներ: Դա դառնում է արյունատար անոթի պատի ձևափոխման և լուսանցքի աստիճանաբար նեղացման պատճառ, որն էլ իր հերթին հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, հաճախ էլ անոթի խցանման և արյան հոսքի կանգի: Որոշ դեպքում այն կարող է հանգեցնել ոչ միայն անոթի լուսանցքի նեղացման, այլև վերջինիս լայնացման և անևրիզմայի առաջացման, որը հղի է շերտազատման և պատռվածքի վտանգով:
Առաջին անգամ «աթերոմա» (հունարեն` շիլայանման գոյացություն) հասկացությունը հիշատակվել է Ալբրեխտ ֆոն Հելլերի կողմից` 1755 թ., իսկ մի քանի տարի անց Ջիովանի Մորգանյին նկարագրել է զարկերակի պատի բնորոշ կարծրացումներ: Լոբշտեյնը զարգացնելով առկա տեսությունները, առաջարկեց «հանգուցային դեֆորմացնող էնդարտերիտ» տերմինը, իսկ 1904 թ. Մարշանդն առաջին անգամ կիրառեց«աթերոսկլերոզ» հասկացությունը:
Աթերոսկլերոզով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները հանգեցնում են հանկարծամահության, սրտամկանի ինֆարկտի: Ուղեղը սնող անոթների ախտահարման դեպքում ուղեղի կաթվածի հավանականությունը մեծանում է: Հարկավոր է նշել, որ աթերոսկլերոզը լինելով քրոնիկական հիվանդություն և ունենալով զարգացման դանդաղ ընթացք, կլինիկորեն չի դրսևորվում, այլ ախտահարելով տարբեր օրգանների անոթները (սիրտ, աորտա, ուղեղ, երիկամներ, վերջույթներ), առաջացնում է համապատասխան օրգանի հիվանդություններ: Նշենք, որ ախտորոշումը կատարվում է միայն լաբորատոր-գործիքային հետազոտությունների հիման վրա:
Արդյո՞ք այդ հիվանդությունը բնորոշ է միայն մեր ժամանակաշրջանին և որո՞ նք են նրա լայնորեն տարածվածության պատճառները:
Աթերոսկլերոզի վերաբերյալ հետազոտություններն առավել մեծ թափ ստացան նախորդ դարում: Տարածվածության բարձր ցուցանիշները հիմք տվեցին այն բնորոշել որպես 20-րդ դարի «ժանտախտ»:
Չնայած այն հանգամանքին, որ աթերոսկլերոզի վերաբերյալ գիտական տեղեկությունները շուրջ 100 տարվա պատմություն ունեն, այնուամենայնիվ պարզվել է, որ աթերոսկլերոզը և նրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները միայն ժամանակակից կենսակերպին բնորոշ հիվանդություններ չեն: Գիտնականները աթերոսկլերոզ են հայտնաբերել եգիպտական մի մումիայի մոտ, որն ունի մոտավորապես 3,5 հազար տարվա վաղեմություն: Կալցիումի նմանօրինակ հետքեր նկատվել են նաև հետազոտված 52 մումիաներից կեսի մոտ: Արդյունքները կասկածի տակ են դնում այն պնդումը, թե աթերոսկլերոզը քաղաքակրթության հիվանդություն է:
Ինչպիսի՞ գործոններ են նպաստում աթերոսկլերոզի զարգացմանը և ո ՞ր ազդակներն են խթանում այդ գործընթացը:
Վերջին տարիներին վերանայվեցին աթերոսկլերոզի վերաբերյալ հիմնական դրույթները` պայմանավորված ոչ միայն հիվանդության զարգացման մեխանիզմների, այլև հակախոլեստերինային ոչ ավանդական բուժման մեթոդների կլինիկական կիրառության արդյունքում ստացված տվյալների լույսի ներքո: ԱՄՆ-ում և Եվրոպական մի շարք երկրներում կատարված բազմաթիվ հետազոտություններով հերքվեցին աթերոսկլերոզի առավել ծանր դեպքերի և միայն արյան խոլեստերինի մակարդակի միջև եղած ուղիղ կապը, որը փաստում է աթերոսկլերոզի զարգացման բազմապատճառային բնույթը: Խոլեստերինն օրգանիզմի բնականոն ընթացքը կարգավորող կենսականորեն անհրաժեշտ միացություն է, որով պայմանավորված են նյութափոխանակության բազմաթիվ օղակներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արյան մեջ խոլեստերինի և մասնավորապես բարձր խտության խոլեստերինի («լավ» խոլեստերին) մակարդակի կարգավորումը համարվում է սրտանոթային հիվանդություններով հիվանդացության և մահացության նվազեցման կարևոր պայման:
Քանի որ աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական թիրախ են դառնում արյունատար անոթները, ուստի աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտանոթային հիվանդություններինը: Հետևաբար դրանց վրա ներազդելով, կարելի է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը և խորացումը:
Բոլոր հայտնի գործոնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` կարգավորվող և չկարգավորվող: Վերջինս վերաբերում է տարիքին, սեռին և գենետիկ նախատրամադրվածությանը: Գաղտնիք չէ, որ տարիքի հետ ակտիվանում է օրգանիզմի ծերացման գործընթացը և, հետևաբար, աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Տարիքային սահմանը, որից հետո այս կամ այն չափով ի հայտ են գալիս անոթների պատի աթերոսկլերոտիկ ախտահարման նշանները, ընդունված է համարել 45 տարեկանը: Մինչև 50 տարեկան տղամարդկանց շրջանում հիվանդության զարգացման հավանականությունը կանանց համեմատությամբ չորս անգամ մեծ է, սակայն ավելի մեծ տարիքում երկու սեռերի մոտ այն հավասարվում է` պայմանավորված կանանց օրգանիզմում տեղի ունեցող կլիմակտերիկ փոփոխություններով: Այսպիսով, տղամարդկանց շրջանում աթերոսկլերոզի զարգացման համար ռիսկային է համարվում 45-ից, իսկ կանանց համար` 50-ից բարձր տարիքը, կամ վաղ դաշտանադադարը:
Աթերոսկլերոզի զարգացման հարցում ժառանգական գործոնի դերն ապացուցված է: Հայտնի է, որ որոշ ընտանիքների երիտասարդ անդամների օրգանիզմն այդ գործոնով պայմանավորված` աթերոսկլերոզով հիվանդանալու նկատմամբ մեծ հակում ունի, որն առավելապես դրսևորվում է մինչև 50 տարեկանը, իսկ ավելի մեծ տարիքում ժառանգական գործոնի դերը նվազում է: Մերձավոր բարեկամների մոտ (մինչև 55 տարեկան տղամարդկանց և մինչև 65 տարեկան կանանց) սրտի իշեմիկ հիվանդության առկայության փաստը համարվում է ռիսկի գործոն:
Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի կարգավորվող գործոններ են համարվում զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ճարպային փոխանակության խանգարումը (դիսլիպիդեմիա), ծխախոտի օգտագործումը և ֆիզիկական անբավարար ակտիվությունը:
Զարկերակային գերճնշումը թերևս աթերոսկլերոզի զարգացման ռիսկի ամենատարածված կարգավորվող գործոնն է: Կարևոր է ընդգծել, որ արյան բարձր ճնշման դեղորայքային կարգավորմամբ և հսկմամբ կանխվում է աթերոսկլերոզի խորացումը և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների բարդությունների առաջացումը, սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Այդ իսկ պատճառով զարկերակային ճնշման 140/90 մմ ս.ս. ցուցանիշներից գերազանցումը աթերոսկլերոզի ռիսկի գործոն է:
Ապացուցված է նաև շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի վաղ զարգացման կապը: Անոթի վիճակում արյան շիճուկում գլուկոզայի 7 մմոլ/լ մակարդակը և դրանից բարձրը ևս աթերոսկլերոզի ռիսկի գործոն է:
Ճարպային փոխանակության ցուցանիշներից կարևորվում են ընդհանուր խոլեստերինի 5,0 մմոլ/լ և բարձր, ինչպես նաև ցածր խտության լիպոպրոտեիդների մեկ մմոլ/լ-ից ցածր ցուցանիշները, որոնք նույնպես աթերոսկլերոզի ռիսկի գործոններ են համարվում:
Երկար տարիներ մարմնի ավելցուկային քաշը և ճարպակալումը համարվում էին աթերոսկլերոզի առաջացման ռիսկի գործոններ, սակայն վերջին տարիներին ապացուցվեց, որ առավել ճշգրիտ ցուցանիշ է հատկապես որովայնային ճարպակալումը. տղամարդկանց գոտկատեղի շրջագիծը 102 սմ-ից, իսկ կանանցը` 88 սմ-ից գերազանցումը:
Ծխախոտի օգտագործումը նույնպես աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն է և հատկանշական է, որ այն պայմանավորված չէ օգտագործվող ծխախոտի տեսակով և քանակով:
Այսպիսով, աթերոսկլերոզի զարգացման կանխարգելման և բուժման ուղին ռիսկի կառավարելի գործոնների դեղորայքային և ոչ դեղորայքային կարգավորումն է: Այդ գործընթացում սկզբունքային պետք է լինի այն մոտեցումը, որ դեղորայքային բուժումը աթերոսկլերոզի բուժման հերթական փուլը կամ բաղադրիչն է, այլ ոչ թե դեղորայքային բուժման (կենսակերպի և սննդակարգի կարգավորում) այլընտրանքային տարբերակ:
Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն