Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Արտաբերական օրգանների շեղումներով երեխաների խոսքի առանձնահատկությունները

Արտաբերական օրգանների շեղումներով երեխաների խոսքի առանձնահատկությունները

Ժամանակակից հասարակությունում մարդու հաջողությունները, սոցիալապես կայացումն ու հարմարվողականությունն անմիջականորեն կապված են նրա հաղորդակցվելու ունակության հետ: Այսօր բանավոր խոսքի, մասնավորապես հնչյունների արտասանության որակի նկատմամբ մեծ պահանջներ են ներկայացվում: 

 

Պակաս կարևոր չէ նաև մարդու բարեկեցության, արտաքին տեսքի և գրավչության հոգեբանական կողմը. արտաքին, մասնավորապես դիմային ձևախախտումների բացակայությունը: 

 

Բերանի խոռոչի արատների, մանավանդ ատամների ու ծնոտների անկանոնությունների դեպքում մարդը հաճախ բախվում է մի շարք խնդիրների հետ: Կծվածքի արտահայտված թերությունները, ատամնաշարի ձևախախտումները, լեզվի կարճ սանձիկը և ծայրամասային արտաբերական օրգանների այլ շեղումներ ազդում են ոչ միայն դեմքի համաչափության վրա, այլև դժվարացնում են հնչյունների արտասանությունը, և, բնականաբար, խոսքը դառնում է անհասկանալի: Վերջիններս առաջացնում են հոգեբանական բարդույթներ, խոչընդոտելով անձի` որպես անհատի ձևավորման գործընթացը:

 

«Արտաբերական ապարատի կառուցվածքային փոփոխություններ» հասկացության մեջ ներառվում են ծայրամասային խոսքային ապարատի շարժուն և անշարժ օրգանների (վերին ու ստորին ծնոտներ, ատամներ, ալվեոլներ, լեզու, շրթունքներ, փափուկ և կոշտ քիմք, քթի խոռոչ, քիթըմպան) օրգանական խանգարումները: Վերջինիս դեպքում դժվարանում են ոչ միայն հնչյունների արտասանության և ծամելու գործընթացները, այլև կլլման, երբեմն էլ` շնչառական ակտը: Ծայրամասային խոսքային ապարատի կազմաբանական շեղումներով պայմանավորված` հնչյունների արտասանության թերություններն անվանում են օրգանական դիսլալիա` թլվատություն, որի ժամանակ կարող է աղավաղվել ինչպես բաղաձայն, այնպես էլ ձայնավոր հնչյունների արտասանությունը: 

 

Հարկ է նշել, որ ավելացել է ինչպես ատամնածնոտային ու բերանի խոռոչի անկանոնությունների, այնպես էլ ծայրամասային արտաբերական ապարատի կազմաբանական փոփոխությունների հետևանքով առաջացած խոսքի խանգարումներով երեխաների թիվը:

 

Արտաբերական օրգանների շեղումների պատճառների հետազոտություններով պարզվել է, որ դրանք բազմազան են: Ժառանգական գործոնը կազմում է 14%: Ատամների ու ծնոտների շեղումներն ավելի հաճախ նախածննդյան և հետծննդյան շրջաններում անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված` պտղի ձևավորվող օրգանիզմում ընթացող նյութափոխանակության խանգարման, թունավոր հղիության, պտղի վարակական հիվանդությունների, ծնողների ալկոհոլամոլության, ծխելու, ուժեղ սթրեսների, ծննդաբերական վնասվածքի հետևանք են: 

 

Խոսքային ապարատի ծայրամասային հատվածի կազմաբանական շեղումները և դրանցից բխող հնչարտասանության թերությունները կարող են լինել նաև վնասակար սովորությունների` մատները ծծելու, երկար ժամանակ ծծակ օգտագործելու հետևանք և այլն: Օրգանական թլվատությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում` դիմածնոտային վնասվածքների, տարիքի հետ կապված ատամնաշարի փոփոխությունների հետևանքով: Որքան ավելի վաղ են դրսևորվում արտաբերական օրգանների շեղումները, այնքան ավելի մեծ է հնչյունների արտասանության կայուն թերությունների առաջացման հավանականությունը:

 

Հարկ է նշել, որ դիմածնոտային շեղումները ոչ միշտ են հնչյունների արտասանության խանգարման պատճառ դառնում: Երբեմն ծայրամասային արտաբերական ապարատի ցայտուն թերությունների առկայության դեպքում երեխան հնչյուններն արտաբերում է ճիշտ: Դա վկայում է մեծ կոմպենսատոր` համակշռման հնարավորությունների մասին, որոնք թույլ են տալիս ձևավորել նորմալ խոսք` վերջինիս համար անբարենպաստ պայմաններում: 

 

Այսպիսով,


  • կաթնատամների ախտաբանական շեղումները բանավոր խոսքի առավել կոպիտ խանգարումների պատճառ են դառնում, քան հիմնական ատամնաշարինը, 
  • կաթնատամների շեղումներով պայմանավորված խոսքի խանգարումները հանդիպում են 2-3 անգամ ավելի հաճախ, քան հիմնական ատամնաշարի շեղումների հետևանքով առաջացածները,
  • որքան շուտ են բացահայտվում արտաբերական ապարատի շեղումները և սկսվում դրանց հաղթահարմանն ու հնչյունների արտասանության խանգարումների շտկմանն ուղղված աշխատանքները, այնքան ավելի արագ են հասնում ցանկալի արդյունքի,
  • արտաբերական օրգանների շեղումներով պայմանավորված խոսքի խանգարումներով երեխաների հետազոտությունն անցկացնում են լոգոպեդն ու ատամնաբույժը համատեղ:

Հեղինակ. Արմինե Ավագյան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ համալսարանական պոլիկլինիկայի լոգոպեդ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...

«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շրջայց Շիրակի մարզ
Շրջայց Շիրակի մարզ

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...

Իրադարձություններ Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Հրատապ թեմա Հայաստանում
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
PASI-Ն որպես մաշկի` պսորիազով ախտահարվածության թվային ցուցանիշ

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...

Մաշկաբանություն
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Միջազգային իրավունք
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և կարիերան
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Բժիշկներ
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...

Բուժում Ներզատաբանություն
Մարդու կմախքը
Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...

Անատոմիա և ֆիզիոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ