Հիվանդություններ Ուղիղ աղիքի ճաքեր
Ուղիղ աղիքի ճաքը հետանցքի մաշկի ու լորձաթաղաղանթի ոչ բոլոր վնասվածքները կարելի է համարել ուղիղ աղիքի ճաք: Ուղիղ աղիքի սուր ճաքի կլինիկական պատկերը շատ տիպիկ է` հանկարծակի, նույնիսկ լիարժեք առողջ վիճակում, դեֆեկացիայի ակտի ժամանակ կամ անմիջապես հետո ինտենսիվ ցավեր, որոնք կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Դեֆեկացիայի ակտի ժամանակ հաճախ ցավերը ուղղեկցվում են հետանցքից արյունային արտադրությամբ: Սովորաբար արյունային արտադրության ծավալը լինում է աննշան:
Որքա՞ն հաճախ է հանդիպում ուղիղ աղիքի ճաքը
Փոքր տարիքի երեխաների մոտ հետանցքի հիվանդություններից առավել տարածված է ուղիղ աղիքի ճաքը: Հաստ և ուղիղ աղիքի հիվանդությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ չափահասների մոտ քրոնիկ բնույթ կրող ուղիղ աղիքի ճաքը հանդիպման հաճախականությամբ գտնվում է երրորդ-չորրորդ տեղում, իր տեղը զիջելով միայն թութքին, կոլիտին, պարապրոկտիտին: Կանանց մոտ ուղիղ աղիքի ճաքերը հանդիպում են 1-2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:
Ի՞նչ ընթացք ունի ուղիղ աղիքի ճաքը
Սուր ճաքերը մեծամասամբ բուժվում են կոնսերվատիվ միջոցառումների շնորհիվ` 2-3 շաբաթվա ընթացքում: Սխալ բուժման դեպքում տեղի է ունենում հիվանդության անցումը քրոնիկ փուլի: Ուղիղ աղիքի քրոնիկ ճաքին ավելի բնորոշ է հետանցքային սեղմանի (սֆինկտրի) սպազմը: Հետանցքի հետանցքային սեղմանի սպազմի ավելի տիպիկ կլինիկական նշաններից են հանդիսանում դեֆեկացիայի ակտից հետո ի հայտ եկող երկարատև, ինտենսիվ ցավերը:
Որոշ հաստ աղիքի քրոնիկ բորբոքային հիվանդությունների` Կրոնի հիվանդության, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների դեպքում, սուր ճաքը դժվարությամբ է բուժվում կոնսերվատիվ եղանակով: Նույնը կարող է դիտարկվել նաև շաքարային դիաբետով, վահանաձև գեղձի ախտահարումներով, L-տիրոկսինի միջին կամ մեծ դեղաչափ ընդունող հիվանդների մոտ:
Ինչպե՞ս է բուժվում ուղիղ աղիքի ճաքը
Կղանքը թուլացնող միջոցների ձեռնարկումը, կծու սննդամթերքի և ոգելից խմիչքի բացառումը, տաք վաննաներն ու քսուքներով բուժումը թույլ է տալիս մի քանի շաբաթվա ընթացքում հասնել ուղիղ աղիքի սուր ճաքի ապաքինմանը: Սուր ճաքերի դեպքում պետք է հրաժարվել մոմիկների օգտագործումից, քանի որ մոմիկի տեղադրումը հետանցքում կարող է հանգեցնել ցավի ուժգնացման:
Հարկավոր է օգտագործել ցավազրկող քսուքներ, օրինակ աուրոբին: Երեք շաբաթվա ընթացքում քսուքային բուժումից դրական արդյունք չստանալու դեպքում, խորհուրդ է տրվում անցնել բուժման երկրորդ փուլին`վիրաբուժական միջամտության:
Ուղիղ աղիքի քրոնիկ ճաքերի լիարժեք բուժման համար պահանջվում է վերքի սկլերոզացված եզրերի հեռացում` ճաքի թմբիկի հետ միասին:
Հետանցքային սեղմանի սպազմի վերացումը իրականացվում է մկանի հատման կամ ձգման (սֆինկտերոտոմիայի կամ դիվուլսիայի) միջոցով: Միջամտությունը կարող է իրականացվել, ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում` տեղային ցավազրկումով: Միաժամանակ նշանակվում է վաննաներով և քսուքներով բուժում: Բուժման միջին տևողությունը 4-6 շաբաթ է:
Կարո՞ղ է արդյոք ուղիղ աղիքի ճաքը ինքն իրեն բուժվել
Երբեմն երիտասարդ տարիքում ուղիղ աղիքի ճաքը ինքնուրույն է բուժվում: Բայց, որպես կանոն այս հիվանդությունը տալիս է ռեցիդիվ կամ անցնում է քրոնիկ փուլի` հաճախակի սրացումներով:
Աղբյուր: «Օն Կլինիք-Անի» բժշկական կենտրոն
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն