Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

Ո՞ր սննդամթերքն է անիրավացիորեն հայտնվել վնասակարների շարքում

Ո՞ր սննդամթերքն է անիրավացիորեն հայտնվել վնասակարների շարքում

Նրանք, ովքեր լրջորեն մտահոգված են ճիշտ սննդակարգով, մշտապես պատերազմ են հայտարարում այս կամ այն ճաշատեսակին և դրանց անխղճաբար դուրս են անում իրենց ճաշացանկից: Բայց կա սննդամթերք, որն անիրավացիորեն  է հայտնվել վնասակարների շարքում:   


Սերուցքային կարագ

Կարծիք կա, որ կարագը շատ կալորիական է և արյան մեջ բարձրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Առաջին կետի հետ չենք վիճի, իսկ երկրորդի վերաբերյալ գիտնականները տարբեր կարծիքներ ունեն: Ամերիկացի հետազոտողները փորձեր են կատարել առնետների հետ: Նրանք կրծողներին կերակրել են որոշակի սննդակարգով, որի մեջ շատ կարագ էր պարունակվում: Որոշ ժամանակ անց առնետները գիրացան ու ծույլ դարձան, բայց նրանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը չփոխվեց: Դա ապացուցում է, որ վնասակար է ոչ թե խոլեստերինն ինքը, այլ օրգանիզմում քիմիական հավասարակշռության խանգարումը, որի պատճառով անոթների պատերին խոլեստերինային կուտակներ են առաջանում: Բժիշկների և դիետոլոգների մեծ մասը կարծում են, որ մարդկանց համար սերուցքային կարագն անհրաժեշտ սննդամթերք է, բնականաբար, նորմալ չափաքանակով օգտագործման դեպքում: Առողջ մարդու համար օրական նվազագույն չափաբաժինը 10 գրամ է, բայց այն կարելի է նաև 30 գրամի հասցնել: Սերուցքային կարագը նաև ճարպաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրատներ, երկաթ, կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, պղինձ, մանգան, ցինկ,  Ը, D, ժ, ՀՀ, ինչպես նաև  Թ խմբի վիտամիններ է պարունակում: ժ վիտամինը անհրաժեշտ է մաշկի, մազերի, եղունգների առողջության և գեղեցկության, ինչպես նաև մկանների ամրության համար, Ը վիտամինը նպաստում է տեսողությանը, մաշկի և լորձաթաղանթների առողջությանը, առանց D վիտամինի անհնար է առողջ ոսկրեր ու ատամներ ունենալը: Այս բոլոր վիտամինները ճարպալույծ են և օրգանիզմը դրանք ավելի լավ յուրացնում է հենց բնական ճարպերի օգնությամբ:  

 

Ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ նվազեցնել կամ լիովին հրաժարվել կարագից, դա հատկապես վտանգավոր է մինչև 25 տարեկանը (հնարավոր է վնասել հորմոնային համակարգը):  

 

Շաքար

Այն փչացնում է ատամներն ու մարմնակազմը: Ի դեպ, լեհ բժիշկներն անկախ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են հետևյալ անվիճելի փաստը. շաքարից ընդհանրապես զրկված մարդկային օրգանիզմը երկար դիմանալ չի կարող: Շաքարն ակտիվացնում է արյան շրջանառությունը գլխուղեղում և ողնուղեղում և դրանից լիովին հրաժարման դեպքում կարող են սկլերոտիկ փոփոխություններ զարգանալ: 

 

Ինչ վերաբերում է շաքարի փոխարինողներին, պետք է ասել, որ ովքեր դրանք օգտագործում են մարմնի քաշի նվազեցման նպատակով, ակնթարթային արդյունքներ չեն ունենալու: Այդ նույն լեհ գիտնականները հետաքրքիր փորձ են կատարել առնետների հետ: Առնետների մի խմբին նրանք կերակրել են բնական շաքար պարունակող յոգուրտով, մյուս խմբին շաքարի փոխարինողով յոգուրտով: Արդյունքում, այն առնետների մոտ, որոնք կերակրվել էին արհեստական շաքար պարունակող յոգուրտով, նշանակալիորեն լավացել էր ախորժակը և կրծողներն սկսել էին գիրանալ:   

 

Սուրճ

Կոֆեինը ստիպում է սրտին արագ բաբախել և բարձրացնում է արյան ճնշումը: Եվ նրանք, ովքեր հիպերտոնիա հիվանդությունն ունեն, չպետք է չարաշահեն առույգացնող ըմպելիքը: Սակայն գիտնականները կարծում են, որ օրական 2-3 բաժակ սուրճն առողջությանը վնաս չի պատճառի: Դիետոլոգներն էլ կարծում են, որ օրական 4 բաժակ սուրճը նորմալ չափաքանակ է, իսկ ըստ վերջին հետազոտությունների, նույնիսկ օրական 6 բաժակ սուրճն է առողջ մարդկանց համար անվնաս համարվել: Կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ավելացնում աշխատունակությունը, լավացնում ուղեղի աշխատանքը: Օրական 1-2 բաժակ սուրճն  օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և տրամադրվել աշխատելու: Ճիշտ է, ըստ հետազոտությունների, որոնք անցկացրել են ամերիկյան գիտնականները, սուրճն օգնում է առույգանալ, եթե այն ըմպում եք ոչ քաղցած վիճակում: 

 

Հաց

Շատերը հացին որոշ վերապահությունով են մոտենում, կարծելով, թե այդ մթերքից այնքան էլ շատ օգուտ չկա, իսկ կալորիաները շատ-շատ են: Հացի կալորիականությունն այնքան էլ շատ չէ, 100 գրամի մեջ մոտ 250 կկալ: Բայց, դրա հետ մեկտեղ, հացը հագեցնում է, և նրանք, ովքեր ճաշում կամ ընթրում են մի կտոր հացով, հիմնականում սնվելու ընդմիջումներին ավելի քիչ են մի կտոր բան ուտում: Միչիգան նահանգի գիտնականները բավական հետաքրքիր փորձ են անցկացրել: Նրանք մի խումբ ուսանողների առաջարկել են երկու ամիս հրաժարվել հրուշակեղենից: Փոխարենը թույլատրել են օրվա ընթացքում երեք անգամ ուտել այն ամենը, ինչ ուզեն, պայմանով, որ ամեն անգամ 4 կտոր խոշոր աղացվածքի ալյուրից թխված հաց ուտեն: Արդյունքը գերազանցել էր ամեն տեսակի սպասելիքները, ամեն մասնակից նիհարել էր նվազագույնը 10 կգ-ով: Այդ հրաշքի բացատրությունը շատ պարզ է, հացի շնորհիվ հաճելի հագեցածության զգացում է լինում, իսկ կալորիականությամբ էլ այդ մթերքը զիջում է մսին, ճարպերին և քաղցրեղենին: Դիետոլոգները կարծում են, որ առողջ մարդուն, առանց գիրանալու վտանգի, կարելի է ամեն օր 300 գ հաց ուտել: Այս քանակը օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով` B, E և օգտակար նյութերով` երկաթ,մագնիում և այլն, որոնք հացի մեջ այնքան էլ քիչ չեն: Ապացուցված է, որ ովքեր սիրում են հաց ուտել, ավելի քիչ են ատամնաբույժների մոտ գնում: Հացի կողը ատամի խոզանակից էլ լավ է մաքրում ատամնափառը, իսկ փափուկ միջուկն էլ կանխարգելում է կարիեսի առաջացումը:

 

Ձու

Երբեմն առողջ սննդակարգի երկրպագուները ձու տեսնելիս վախեցած դեմք են ընդունում և անմիջապես արտաբերում ՙխոլեստերին՚ բառը: Նրանք հավատացած են, որ ձուն լիքն է այդ վնասակար նյութով և, ովքեր շաբաթական 3 ձու են ուտում , նրանց արյունատար անոթների պատերին անպայման խոլեստերինային կուտակներ են առաջանում, նրանք հիվանդանում են աթերոսկլերոզով և սրտի նոպաներ են ունենում: Իրականում ձուն այնքան էլ վնասակար չէ, որքան կարծում են: Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր օրական 1 ձու են օգտագործում, արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի փոխվում: Սակայն ձվի մեջ, իրոք, խոլեստերինի քանակը շատ է: Բայց, դրա հետ մեկտեղ, ձվի մեջ նաև լեցիտին կա, նյութ, որը արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այդ պատճառով էլ ձվի «օգտակարությունն» ու «վնասակարությունը», կարծես, հավասարակշռվում են: 

 

Ձվի դեղնուցի մեջ շատ է A վիտամինի պարունակությունը ( այն անհրաժեշտ է տեսողության, առողջ մաշկի, լորձաթաղանթի համար),  ժ վիտամինի (գլխավոր հակաօքսիդանտն է, պաշտպանում է վաղաժամ ծերացումից, սրտի նոպաներից), Թ խմբի վիտամիններ, D վիտամին (առանց որի օրգանիզմը չի յուրացնում կալցիումը): Դեղնուցի մեջ նաև երկաթ կա (օգտակար է արյան և դեմքի հիանալի գույնի համար), յոդ (մասնակցում է նյութափոխանակությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում աշխատունակությունը), կալիում, կալցիում: 

 

Կարտոֆիլ

Կարծիք կա, թե կարտոֆիլի սիրահարները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն  գիրանում են: Իրականում կարտոֆիլի վնասակարության վերաբերյալ լուրերը շատ են չափազանցված: Խաշած կարտոֆիլը համեմատաբար ոչ կալորիական սնունդ է, 100 գ խաշած կարտոֆիլը ընդամենը 80 կկալ է պարունակում, այն դեպքում, երբ 100 գ մակարոնը ձեր սնունդը կարող է հագեցնել 380 կկալ-ով, 100 գ հնդկացորենը` 360կկալ-ով, իսկ 100 գ բրինձը` 350 կկալ-ով: Իսկ եթե այդպես է, ուրեմն ակնհայտ է, որ կարտոֆիլի մեկ բաժինը այնքան էլ վնաս չի հասցնի մարմնակազմին: Բացառություն են կազմում միայն ֆրին և չիփսերը, որոնք տապակվում են հսկայական քանակությամբ յուղի մեջ, ներծծում են այն և բավական կալորիական դառնում: 100 գ չիփսը կամ ֆրին 500 կկալ-ից ավելի է պարունակում:

 

Ի դեպ, այս սննդի գլխավոր վտանգը ոչ թե էներգետիկ արժեքն է, այլ քաղցկեղածին նյութերը, որոնք կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Քաղցկեղածին նյութերը առաջանում են բուսական յուղի շատ երկար տաքացման հետևանքով, ինչպես նաև այն երկրորդ անգամ տաքացնելիս, այդ պատճառով էլ պետք է հնարավորինս խուսափել ֆրի-կարտոֆիլից: Իսկ դրա փոխարեն կարելի է հաճույքով վայելել խաշած կարտոֆիլը և, միևնույն ժամանակ, օրգանիզմը հագեցնել վիտամիններով: Կարտոֆիլի մեջ կա PP վիտամին (օգնում է պայքարել անքնության դեմ), ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք օգնում են մեր նյարդային համակարգին հաղթահարել սթրեսները և լրացնել կալիումի պաշարը, ասել է թե` լավացնել սրտի աշխատանքը:        

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. povar.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես...

Ռենտգենավիրահատություն
Ռենտգենավիրահատություն

Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած...

Ախտորոշում Վիրաբուժություն
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են

Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում

Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների...

Մաշկաբանություն Մազերի խնամք
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի...

Ալերգոլոգիա Թերապիա Շնչառական համակարգ
Վիտամին C-ն մրսածության դեմ
Վիտամին C-ն մրսածության դեմ

70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ...

Վիտամիններ և միներալներ Թերապիա
Քրոնիկական ռինիտի զարգացման ձևերը
Քրոնիկական ռինիտի զարգացման  ձևերը

Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները

Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ...

Դեղամիջոցներ Թերապիա
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան

Ժամանակակից շատ կանայք ժամանակից շուտ են բախվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին վաղ կլիմաքսն է: Անցյալում կանանց մոտ այն սկսվում էր 45 տարեկանից հետո, իսկ ներկայումս մինչև 40 տարեկաններն են հակված վաղ մենոպաուզային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել

Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է...

Ակնաբանություն
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է

Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք ԿԻՆ: Ինտիմ
Սնունդ «շարժիչի» համար
Սնունդ «շարժիչի» համար

Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Թերապիա
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա...

Բուժում Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Կանայք, դիմացեք
Կանայք, դիմացեք

Մարտի 8-ից առաջ և դրանից հետո մեզ համար ծանր է: «Սիրելի´ս (մայրիկ, տատիկ, քույրիկ, կին, աղջիկ, թոռնիկ…): Դու ինձ համար ամենա-ամենալավն ես»: Այս և նման շատ խոսքեր մարտի 8-ին հավանաբար լսում են բոլոր կանայք...

Առողջ կին
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Հիշողություն, հիշողության խանգարումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ