Առողջապահության լրատու 1.2012
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները
Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա:
ԽՀ պաթոգենեզում ագրեսիայի (թթվա-պեպտիկ գործոնը և Helicobacter pylori (НР)-ն ) և պաշտպանության (ստամոքսի և ՏՄԱ-ի լորձաթաղանթի կազմի մեջ մտնող բոլոր բաղադրատարրերով` գլիկոպրոտեիդներ, բիկարբոնատներ, իմունագլոբուլիններ և այլն, լորձաթաղանթի ռեպարատիվ(հատուցողական) ակտիվություն և դրան համապատասխան արյան մատակարարում) գործոնների ապահավասարակշռությունն է:
Խոցի ձևավորման պաթոգենետիկ մեխանիզմները կարելի է հետևյալ կերպ ներկայացնել.
- Ռեզիդուալ(մնացորդային)-օրգանական ֆոն և/կամ հոգետրավմատիկ իրավիճակ, և/կամ դեպրեսիա. հետևանքն է` պարասիմպաթիկ նյարդային համակարգի բարձր տոնուս, ստամոքսային հիպերսեկրեցիա, խոցի ձևավորում: ԽՀ երկարատև ընթացքը դեպրեսիայի է հանգեցնում:
- G-բջջային հիպերպլազիա կամ պացիենտի բնածին առանձնահատկություն, հետևանքն է` ստամոքսային հիպերսեկրեցիա, 12-մատնյա աղու խոցի ձևավորում:
- HP -ի գաղութացում ստամոքսի անտրալ հատվածում, դրա հանդեպ զգայուն պացիենտի մոտ, հետևանքն է` G-բջջային հիպերպլազիայի զարգացում, ստամոքսային հիպերսեկրեցիա, ստամոքսի մետապլազիա (հյուսվածքի մի ձևից մյուս ձևին փոխվելը) դեպի ՏՄԱ, HP-ի գաղութացում դեպի ՏՄԱ, ՏՄԱ խոցի ձևավորում:
- Ցուցված է նաև խոցի ձևավորման հնարավորությունը ստամոքսի նորմալ թթվայնության դեպքում: Մեխանիզմը բավարար ուսումնասիրված չէ, ըստ երևույթին, կապված է պաշտպանական մեխանիզմների թուլացման հետ:
ԽՀ ծագումնաբանական գործոնները բազմաթիվ անգամ ճշգրտվել են: Այսպես օրինակ, 1910 թվականին Կառլ Շվարցի հայտնած «Չկա թթու` չկա խոց» միտքը 1989 թվականին Դ. Գրահամի (D.Y. Graham) կողմից հետևյալ ձևակերպումը ստացավ.«Չկա C. pylori ` չկա խոց»:
Այժմ HP-ն ԽՀ ծագումնաբանական առաջատար գործոնն է հանդիսանում: Հելիկոբակտերով պայմանավորված ԽՀ հաճախականությունը տատանվում է կախված տվյալ երկրի վիճակից (որքան ցածր է երկրի տնտեսական մակարդակը, այնքան հաճախակի է հանդիպում հելիկոբակտերիոզը), հիվանդի տարիքից (HP-ով հաճախ վարակվում են 18-23 տարեկանում զարգացած երկրներում և 5-10 տարեկանում տնտեսապես ցածր մակարդակ ունեցող երկրներում): Ստամոքս-աղիքային ուղու գաղութացումը հելիկոբակտերով միշտ չէ, որ հանգեցնում է ախտաբանական ախտընթացի զարգացման (գաստրիտ, դուոդենիտ, ԽՀ և այլն): HP-ի հանդեպ օրգանիզմի պատասխանը պայմանավորված է մարդու իմունիտետով, ստամոքսում և ՏՄԱ-ում լորձի բաղադրակազմով, ինչպես նաև ստամոքսի մակերեսի ռեցեպտորների քանակի նվազմամբ, որոնք նպաստում են միկրոօրգանիզմի աճակցմանը (ադգեզիա) և HP շտամի ախտահարույց կարողությանը (վիրուլենտություն):
ԽՀ տարածման երկրորդ պատճառ կարող է լինել ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների НПВП ընդունումը և ստերոիդներով թերապիան: Լինում են նաև այլ գործոններ, որոնք հրահրում են ԽՀ զարգացումը` Զոլինգեր-Էլլիսոնի համախտանիշ, լյարդի ցիռոզ, Կրոնի հիվանդություն և այլն:
ԽՀ կլինիկական պատկերը պայմանավորված է տեղակայմամբ (ստամոքս կամ ՏՄԱ), ինչպես նաև տարիքով:
ԽՀ դրսևորման դեպքում հիմնական գանգատը ցավն է: Ցավի արտահայտչականությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` տարիք, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակ, խոցի տեղակայում, ցավի հանդեպ հիվանդի անհատական զգայունություն: Ստամոքսի ԽՀ-ին բնորոշ է անմիջապես ուտելուց հետո առաջացած ցավը: Ստամոքսամուտքի (կարդիալ հատված) և մարսողական ուղու խոցերը կարող են ուղեկցվել կեղծկարդիալ ցավերով, որոնք ուժեղանում են պառկած վիճակում, կլման խանգարումով (դիսֆագիա), մարսողական ուղիով սննդի անցման ժամանակ ցավերով, այրոցով: ՏՄԱ խոցի դեպքում ցավը գիշերային և «քաղցած» բնույթ ունի, այն նվազում է սնունդ ընդունելիս: Դրսևորվում է, այսպես կոչված, մոյնինգանյան ռիթմը (քաղցածություն-ցավ-սննդի ընդունում-ցավի վերացում-քաղցածություն-ցավ):
ԽՀ երկարատև, ռեցիդիվող ընթացքի դեպքում զարգանում է մարմնի ընդհանուր թուլություն (ասթենիա), զգացմունքային անկայունություն:
ԽՀ հիմնական ախտորոշիչ մեթոդը գաստրոդուոդենասկոպիան է: Տվյալ դեպքում որոշվում է խոցի տեղակայումը, չափերը, ձևը: Հետազոտությունների լրացուցիչ մեթոդ է pH-չափումը, հիվանդի վեգետատիվ վիճակի որոշումը, HP որոշումը: pH-չափումը հնարավորություն է տալիս որոշել ստամոքսի թթվայնությունն անտրալ հատվածում: Օրական pH-չափման դեպքում կարելի է որոշել թթվաձևավորման օրական ռիթմը, որը հնարավորություն է տալիս թթվայնությունը ընկճող պատրաստուկ նշանակել այն ժամանակահատվածում, երբ թթվայնությունը հատկապես բարձր է:
Հելիկոբակտերային ինֆեկցիայի ախտորոշման համար կիրառվում են ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդներ: Առաջինի թվին են պատկանում.
- էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի վիճակի գնահատման համար,
- մորֆոլոգիական մեթոդը` որոշելու համար լորձաթաղանթի մեջ միկրոօրգանիզմների պարունակությունը,
- մանրէաբանական մեթոդը` միկրոօրգանիզմի շտամի որոշման և պատրաստուկների հանդեպ դրա զգայունակության գնահատման համար,
- պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի մեջ HP հայտնաբերումը:
Ոչինվազիվ մեթոդներն են.
- հիվանդի արյան մեջ և այլ կենսաբանական միջավայրում (կղանք) A և G դասին պատկանող հատուկ հակահելիկոբակտերային հակամարմինների հայտնաբերումը (իմունաֆերմենտային հետազոտություն, էքսպրես թեստեր` պրեցիպիտացիայի (սերոլոգիական ռեակցիա) կամ իմունացիտոքիմիայի ռեակցիայի հիման վրա, օգտագործելով հիվանդի մազանոթային արյունը),
- շնչառական թեստեր, արձանագրելով արտաշնչած օդի մեջ HP-ի կենսագործունեության արտազատուկները (ածխաթթվային գազ, ամմիակ),
- HP-ի հայտնաբերում կղանքի, թքի, ատամնափառի հետազոտությունների ժամանակ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:
Գաստրոէնթերոլոգիական գանգատներով հիվանդներին պետք է նվազագույնը երկու ոչ ինվազիվ մեթոդներով ախտորոշում կատարվի HP-ի որոշման համար:
ԽՀ թերապիան ուղղված է ագրեսիայի գործոնների վերացմանը և հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
- ստամոքսի սեկրեցիայի ընկճում և/կամ ստամոքսի լուսանցքի մոտ դրա չեզոքացում,
- հակահելիկոբակտերային թերապիա,
- հիվանդի հոգենյարդաբանական վիճակի շտկում,
- ստամոքսի և ՏՄԱ լորձաթաղանթի ռեպարացիայի խթանում:
ԽՀ բուժման դեպքում ստամոքսի թթվայնությունը նվազեցնող պատրաստուկներ են նշանակվում:
Աղիներում, դիսբիոտիկ փոփոխությունների զարգացման հետ կապված, հնարավոր են կողմնակի արդյունքներ, որոնք կանխարգելելու համար բուժման սխեմայում ներառվում են պրոբիոտիկներ, ինչպիսիք են բիֆիֆորմը, լինեքսը: Վերջինս երեք տեսակի միկրոօրգանիզմի հակաբիոտիկակայուն շտամներ է պարունակում (Bifidobacterium infantis, Lactobacillus acidophilius, Streptococcus faecium), որը թույլ է տալիս աղիների աշխատանքը կարգավորել:
Բուժման ավարտից հետո նշանակվում է պահպանող թերապիա: Բազմաթիվ, կրկնվող խոցերի կամ պաշտպանական ուժերի արտահայտված նվազման դեպքում (օրինակ, ստերոիդների երկարատև ընդունման ժամանակ) ցուցված է ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներով երկարատև թերապիան:
ԽՀ ժամանակ անտացիդային պատրաստուկները քիչ ազդեցություն ունեն ստամոքսի pH մակարդակի վրա և նշանակվում են որպես պարուրապատող միջոցներ: Այս պատճառով ընտրվում են գելային հիմք ունեցող դեղամիջոցները` ֆոսֆալյուգել, ալմագել նեո:
Անտացիդների փոխարեն կարող է հանձնարարվել սմեկտա պատրաստուկը: Դիոկտաէդրիկ սմեկտիտը պարուրապատող և կլանող բարձր ազդեցություն ունի (կլանում է մանրէները, ստամոքսի թթվահյութի HP-ն), լավացնում է լորձի ռեոլոգիական հատկությունները, բարձրացնելով դրա մածուցիկությունը, ավելացնելով լորձաթաղանթի դիմադրողականությունը պեպսինի, աղաթթվի ազդեցության հանդեպ:
Բացի դրանից, դիոկտաէդրիկ սմեկտիտը նաև ցիտոմուկոպրոտեկտիվ արդյունք ունի: Սմեկտան թափանցում է աղիների լորձային շերտ, փոխգործողության մեջ մտնում գլիկոկալիքսի հետ, ավելացնում է պաշտպանական դոնդողաձև շերտի ձևավորումը, լավացնում է դրա որակը:
Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածի մոտորիկայի խանգարման դեպքում, երբ սեղմակների աշխատանքը խանգարված է, նշանակվում են պրոկինետիկներ: Դոմպերիդոնը (մոտիլիում) և մետոկլոպրամիդը (ցեռուկալ) պաշարում են կենտրոնական և պերիֆերիկ դոպամինային ռեցեպտորները, որը կանխարգելում է նորմայում դոպամինի պատճառով ստամոքսի և աղիների վերին հատվածի հարթ մկանունքի թուլացումը և դրանով բարձրացնում է մարսողական ուղու, ստամոքսի, աղիների վերին հատվածի սեղմակների տոնուսը, արագացնում դրանց դատարկումը խոլիներգիկ ազդեցության ուժեղացման շնորհիվ:
Հոգենյարդաբանական վիճակի շտկումը ԽՀ բուժման կարևոր բաղադրատարրն է: Այդ նպատակով կարդիոինտերվալոգրաֆիա են կատարում որոշելու համար վեգետատիվ վիճակը, պարտադիր է հոգենյարդաբանի խորհրդատվությունը հոգեզգայական կարգավիճակը որոշելու և համապատասխան դեղպատրաստուկներ նշանակելու համար:
Բուժման վերահսկողությունը իրականացվում է 2-3 շաբաթ անց: Այնուհետև նշանակվում է պահպանողական բուժում:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես...
Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած...
Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ...
Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների...
Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի...
70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ...
Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում...
Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ...
Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է...
Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին...
Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով...
Մարտի 8-ից առաջ և դրանից հետո մեզ համար ծանր է: «Սիրելի´ս (մայրիկ, տատիկ, քույրիկ, կին, աղջիկ, թոռնիկ…): Դու ինձ համար ամենա-ամենալավն ես»: Այս և նման շատ խոսքեր մարտի 8-ին հավանաբար լսում են բոլոր կանայք...
Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն