Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

ԵՊԲՀ-ն ավիաբժիշկներ կպատրաստի Հայ-իսպանական համագործակցություն

ԵՊԲՀ-ն  ավիաբժիշկներ  կպատրաստի Հայ-իսպանական  համագործակցություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի բարեփոխումներ` Եվրոմիության ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան` 2013-ի գարնանն այդ կառույցում ներգրավվելու հայցի նախապատրաստման նպատակով:

 

Ավիացիոն անվտանգության կարևոր բաղադրիչ է թռիչքային անձնակազմերի բժշկական փորձաքննությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բժշկական փորձաքննություն իրակացնող բժիշկների վերապատրաստում` «ավիացիոն բժշկություն» մասնագիտությամբ:

 

Բարեփոխումների այս ծրագիրն իրականացվում է Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի մասնագետների աջակցությամբ:

 

Հյուրընկալվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանին, ԵՄ «ՙԹվինինգ» ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Սամուել Օտտո Սանչես Սեռառանոն նշեց, որ «Հայաստանի քաղաքացիական ավացիայի գլխավոր վարչության կարողությունների ուժեղացում» բաղադրիչի իրականացման ընթացքում ակնհայտ է դարձել Հայաստանում ավիացիոն բժիշկների թե´ պատպաստման, թե´ վերապատրաստման անհրաժեշտությունը: Նրա հետ էին Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա համալսարանի ներկայացուցիչները:

 

«Իհարկե, հեշտությամբ կարելի էր Թվինինգ ծրագրի ֆինանսավորումով Հայաստանի ավիցիոն բժիշկների եվրոպական չափորոշիչներին համապատասխանող դասընթաց կազմակերպել: Բայց որպեսզի ապահովվի կարևոր այս գործընթացի շարունակականությունը, նպատակահարմար գտանք Երևանի պետական բժշկական համալսարանին առաջարկել այս ոլորտում համագործակցել Մադրիդի Կամիլո Խոսե Սելա հեղինակավոր համալսարանի հետ, որն ավիացիայի թռիչքային անձնակազմին սպասարկող բժշկական կադրերի եվրոպական չափորոշիչներին համապատասխան` պատրաստման և վերապատրաստման մեծ փորձառություն ունի:

 

Մադրիդի այս համալսարանի ավիացիոն բժշկության մասնագետները պատրաստ են այս ոլորտում համագործակցել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ և համատեղ անցկացնել վերապատրաստման դասընթաց, որն ընդունվել է Իսպանիայի ավիացիոն անվտանգության գործակալության կողմից:

 

Համալսարանի ավիացիոն բժշկության կուրսի ղեկավար Լուիս Կոնդեն շեշտեց, որ իրենց համալսարանն այս ծրագրում ընդգրկում է ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներին ու դասախոսներին:

 

Առաջարկվեց երկշաբաթյա առաջին համատեղ դասընթացը կազմակերպել հունիսին: Հայաստանի քաղաքացիական ավացիայի  բժշկական բաժնում ծառայություններ մատուցող 10 նեղ մասնագետներին և ԵՊԲՀ-ի մի խումբ դասախոսներին Իսպանիայից ժամանած մասնագետները կվերապատրաստեն եվրոպական ժամանակակից պահանջներին համապատասխան: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան Իսպանիայի Կամիլո Խոսե Մելա և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ռեկտորների ստորագրությամբ վկայագրեր, որոնք կճանաչվեն Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության անդամ բոլոր երկրների կողմից:

 

Իսպանացի հյուրերն իրենց հայ գործընկերներին ներկայացրին դասընթացի ծրագիրը և պատրաստակամություն հայտնեցին այս խնդրի շուրջ ԵՊԲՀ-ի հետ համագործակցել նաև հետագա հնարավոր զարգացումների դեպքում:

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, կարևորելով ներկայացված ծրագիրը, շեշտեց, որ այն համահունչ է ԵՊԲՀ-ի այսօրվա մոտեցումներին.

 

«Մենք այսօր գնում ենք անհրաժեշտ այն մասնագիտությունների զարգացման ճանապարհով, որոնք թույլ են կամ` չունենք: Այս ենթատեքստում վերականգնել ենք նախկին սանիտարահիգիենիկ, այժմ` հանրային առողջության ֆակուլտետը: Շուտով կվերաբացվի նաև մանկաբուժության ֆակուլտետը, կզարգացնենք սպորտային բժշկությունը:

 

Անտարակույս, մեզ համար խիստ արդիական է նաև իր յուրահատություններն ունեցող ավիացիոն բժիշկների պատրաստումը: Այն սիրով կիրականացնենք առաջարկվող ծրագրով` ընդգրկելով

հետդիպլմային կրթության մեջ: Մենք պատրաստ ենք բոլոր առումներով աջակցել այս ծրագրի կայացմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը:

 

«Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության համակարգ ինտեգրվելու համար Հայաստանում, փաստորեն, նոր կառուցվածք ենք ներդնում: Այս վերապատրաստումներն իրականացնելիս պետք է առաջնորդվենք եվրոպական օրենսդրությամբ` հաշվի առնելով մի շարք ընթացակարգեր: Դասընթացի հիմնական նպատակն է ավիացիայի ոլորտում աշխատանքի փորձ ունեցող բժիշկներին զինել այնպիսի կարողություններով ու հմտություններով, որ կարողանան եվրոպական օրենսդրությունից բխող պահանջները կիրառել ավիացիայի ոլորտում»,-ասաց Լուիս Կոնդեն:

 

Որոշվեց, որ առաջիկա աշխատանքային քննարկումներից հետո երկու համալսարանների ղեկավարները կստորագրեն երկուստեք կարևորվող համագործակցությունը վավերացնող համաձայնագիր, որը կապահովի եվրոպական օրենսդրության պայմանները բավարարող ծրագրերով դասընթացների համատեղ կազմակերպումը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների և միջազգային կապերի գծով պրոռեկտորներ Սամվել Ավետիսյանը և Երվանդ Սահակյանը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը
Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը

1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...

Պատմության էջերից
Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին
Հնդկաստանի դեսպանը  հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...

Աշխատավարձերը կբարձրանան, իսկ վարձավճարները չեն փոխվի

Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...

Այցելություն Ծիծեռնակաբերդ
Այցելություն Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...

Ռեկտորը հանդիպեց մագիստրատուրան ավարտողների հետ
Ռեկտորը հանդիպեց  մագիստրատուրան ավարտողների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...

Հայաստանը դառնում է ուղեղային կենտրոն
Հայաստանը դառնում է  ուղեղային կենտրոն

Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...

Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...

Հայ բժիշկերի կյանքից
Վանա ծովի արշալույսը
Վանա ծովի արշալույսը

Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...

Ընտրությունների արդյունքում ունենք ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ
Ընտրությունների արդյունքում ունենք  ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ

2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...

«Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»
«Աստված մի արասցե`  պատերազմ հարկադրվի մեզ,  յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»

ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...

Բժիշկներ
Մեզ հուզող հարցերը պարզաբանում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը

- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...

Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ համաշխարհային Մայրաքաղաք
Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ  համաշխարհային  Մայրաքաղաք

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...

Իրադարձություններ Հայաստանում
1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները
1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները

Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...

Պատմության էջերից
Վերապատրաստման ծրագիր Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում
Վերապատրաստման ծրագիր  Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում

Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...

Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ