Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները
Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Վահան Արծրունու նախաձեռնությամբ հիմնադրված անատոմիայի ամբիոնում կատարվող աշխատանքներով:
Գոյության առաջին տարիներին ամբիոնը տեղավորված էր 3 փոքր սենյակներում: Չկային ուսումնական ձեռնարկներ և հայերեն լեզվով դասագրքեր: 1923թ. հրատարակվեց Վահան Արծրունու` հեղինակած անատոմիայի առաջին դասագիրքը, 1924-ին ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական բառարանը, որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ:
Վ. Արծրունու նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է անատոմիական թանգարան, որը հետագայում կոչվել է նրա անունով: Թանգարանը կարճ ժամանակում հարստացել է անհրաժեշտ ցուցանմուշներով և հետագայում մեծ դեր է ունեցել ուսանողների ուսուցման գործում: Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1925-ին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը:
Ամբիոնում ուսուցումը ներկայումս իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով` ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների III և IV կիսամյակներում: Գործնական պարապմունքներն իրականացվում են մուլյաժների, ուսումնական ֆիլմերի, համակարգչային ծրագրերի, դիակային թաց պատրաստուկների և դիակային նյութի կիրառմամբ: Գիտելիքների ստուգումը կատարվում է թեստային հարցումով` համալսարանում ընդունված կարգի համաձայն:
Ամբիոնը ղեկավարել են` Վ.Մ. Արծրունին, Մ. Պ. Այվազյանը,Հ. Մ. Հակոբյանը, Լ. Ք. Մանուկյանը, Հ.Գ. Ղազարյանը, Լ.Ա. Մանուկյանը, Ա.Ս. Կանայանը, Գ.Պ. Քյալյանը, Կ. Մ. Բարոյանը:
Հյուսվածքաբանության ամբիոն։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը: Սակայն ամբիոնի իրական հիմնադիրը կարելի է համարել Հայկանդուխտ Չախմախչյանին, ով երկու անգամ գործուղվել է Գերմանիա և ամբիոնը կահավորել անհրաժեշտ սարքավորումներով: Ի դեպ` գերմանացի հետազոտողների հետ Հ. Չախմախչյանը մասնակցել է Արարատի գագաթի նվաճմանը: Այնուհետև Հ.Գ. Եփրեմյանից և Կ.Հ. Կարապետյանից հետո, 28 տարի ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: Ներկայումս ամբիոնի վարիչը պրոֆեսոր Կարմեն Սահակյանն է:
Հյուսվածաբանություն առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների 2-րդ կուրսի ընթացքում` III-IV կիսամյակներում:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում անցկացվում են նաև ուսանողական կոնֆերանսներ, որոնց մասնակիցները հյուսվածաբանության գիտական խմբակի ուսանողներն են:
Վերջին տարիների ընթացքում ամբիոնում հրատարակվել են հայերեն լեզվով «Ընդհանուր հյուսվածաբանություն» և «Մասնավոր հյուսվածաբանություն» դասագրքերը: Հյուսվածաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ` թեստային հարցումներին և քննություններին պատրաստվելու համար:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիաների նիստերին, որի նախագահը պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանն է:
Բժշկական քիմիայի ամբիոն։ 1922-ին Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, այնուհետև` բժշկական համալսարան: Ամբիոնը վերանվանվել է. 1967-ին` անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982-ին` ընդհանուր քիմիայի, 1993-ին` ընդհանուր և կենսօրգանական քիմիայի, 2008-ին` բժշկական քիմիայի: Ամբիոնը ղեկավարել են` Ս.Պ. Ղամբարյանը,Հ.Հ. Ակունյանը, Ա.Լ. Մնջոյանը, Ա.Ք. Հարությունյանը, Է.Ե. Մխեյանը,Գ.Ա. Չուխաջյանը, Մ.Մ. Մելքոնյանը:
Ամբիոնի հիմնադիրն է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանում օրգանական քիմիայի հիմնադիր Ս.Պ Ղամբարյանը (1879-1948թթ.): Նրա ջանքերով են կազմակերպվել և նրա կողմից ղեկավարվել օրգանական քիմիայի ամբիոններ նաև համալսարանում, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում:
ԵՊԲՀ-ի բժշկական քիմիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է ԵՊԲՀ գիտական կենտրոնի, ՀՀ գիտությունների ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ:
Օտար լեզուների ամբիոն։ Լատիներեն լեզվի դասավանդումը սկսվել է 1922–ից` Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում: Հետագայում, բժշկական ինստիտուտի հիմնադրման պահից սկսվում է օտար լեզուների ուսուցումը օտար լեզուների ամբիոնում: Լատիներեն լեզվի ամբիոնը ձևավորվել է 1938 թվականին: Ամբիոնը ղեկավարել են Պ. Հ. Սոտնիկյանը, Գ. Հ. Գյանջուցյանը, Հ. Գ. Մակարյանը:
Հիշյալ երկու ամբիոնների հիմքի վրա 1955թ. հիմնադրվել է լատիներենի և օտար լեզուների ամբիոնը, որը 1987թ. վերանվանվել է լատիներենի և օտար լեզուների ու բժշկական տերմինաբանության ամբիոն: Սկզբում այն ղեկավարել է Գ.Հ. Գյանջուցյանը, ապա` Պ.Հ.Սոտնիկյանը, Հ.Թ.Առաքելյանը, ներկայումս` Վ.Մ.Բալաբանյանը:
Ամբիոնի աշխատանքի ուղղություններն են` լատիներենի և բժշկական տերմինաբանության ուսուցումը երկլեզվաբանության մեթոդի միջոցով, լատիներենի և օտար լեզուների ինտեգրված մեթոդի ուսուցումը, օտար լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառում, լեզուների ուսուցմամբ մշակութային, հումանիտար և հայրենասիրական դաստիարակությունը:
Ամբիոնը կազմակերպել է համամիութենական կոնֆերանսներ: Բացի այդ ամբիոնի աշխատակիցների հոդվածները ոչ միայն տպագրվել են հեղինակավոր արտասահմանյան ամսագրերում, այլև դասախոսները զեկուցումներով հանդես են եկել Կուրսկում, Սամարայում, Սանկտ Պետերբուրգում, Կանադայում և այլուր:
2000-ից սկսած ամբիոնի անգլերեն լեզվի դասախոսներ Ն. Լ. Նազարեթյանի և Մ. Ն. Բիշարյանի ջանքերով համալսարանի հարյուրավոր աշխատակիցներ անգլերեն լեզվի իրենց գիտելիքներն են կատարելագործել Անգլիայում` հետագայում մեր արտասահմանցի ուսանողներին անգլերեն լեզվով կրթություն տալու համար:
2005-ին ամբիոնին միացավ նաև ռուսաց լեզվի ամբիոնը: Արդեն 7 տարի է, ինչ ամբիոնում դասավանդվում է նաև իսպաներեն լեզու: Ամբիոնում կազմակերպվում են պարապմունքներ ասպիրանտների, կլինօրդինատորների և նախապատրաստական ֆակուլտետի ուսանողների համար:
Կարդացեք նաև
1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...
Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...
2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...
Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...
2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...
- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...
Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...
Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն