Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները
Մեր հարցերին պատասխանում է օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։
– Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում:
– Սա օտարերկրացիների դեկանատն է, մեզ մոտ կան տարբեր երկրներից ուսանողներ, գերակշռում են ուսանողներ Հնդկաստանից և Իրանից, բայց վերջին տարիներին մեծ թվով սփյուռքահայ ուսանողներ ունենք, ընդ որում շատ են անգլերեն լեզվին փայլուն տիրապետողները: Մեզ մոտ ամեն տարի ընդունվում է մոտ 150 օտարերկրացի ուսանող: Բայց նախորդ տարի Հայաստանում 12-ամյա կրթության անցնելու առնչությամբ տեղացի շրջանավարտ չունենալու պատճառով արտասահմանցի դիմորդների թիվը ավելացրինք: Ահա ինչու` այս տարի մեզ մոտ գերակշռում է հնդիկ ուսանողների թիվը` շուրջ 350:
– Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրումԱրդյո՞ք օտարերկրացիների մեր համալսարան ընդունվելու այդ մեծ ոգևորությունը պայմանավորված է կրթության բարձր մակարդակով և ուսման ցածր վարձավճարով:
– Իհարկե, դա մեծ նշանակություն ունի, քանի որ բժշկական կրթությունը ամբողջ աշխարհում ունի բավականաչափ բարձր գին, անհամեմատելի է մեր բուհի հետ գնային առումով, ասեմ ավելին` որակն էլ չի զիջում: Իսկ ինչ վերաբերում է սփյուռքահայ ուսանողներին, ապա, նրանց համար էլ ֆինանսը մեծ նշանակություն ունի, բայց կա նաև մեկ այլ հանգամանք. նրանցից շատերի ծնողները, հարազատները կրթություն են ստացել և ավարտել են հենց այս բուհը, գոհ են եղել բուհի կրթության որակից և ավանդույթը պահպանում են նրանք: Ունենք իհարկե այլ ուսանողներ` արաբներ, ասորիներ, ովքեր, լսելով մեր բուհի բարի համբավի մասին, անգլերենով ուսուցման մասին, այստեղ են եկել բարձրագույն կրթություն ստանալու: Այս վերջին 3 տարիների ընթացքում եկած սփյուռքահայերից ես շատ գոհ եմ: Նրանք բավականին լավ են սովորում և բավականաչափ լավ կարգապահություն են ցուցաբերում:
– Իսկ կա՞ն ուսանողներ, ովքեր աչքի են ընկնում թե´ դրական իմաստով, թե´ բացասական: Կա՞ն արդյոք ուսանողներ, ովքեր իրենք են նախաձեռնում որոշ միջոցառումներ կամ մասնկացում են ուսանողական խորհրդարանի աշխատանքներին:
– Աննա Շուքուրյանը, Աբրահամ Բաղջագուլյանը, Ռահուլ Սեթին, Քրիստինե Սաբագուլյանը համագործակցում են ուսանողական խորհրդարանի հետ:
Ունենք շատ ակտիվ ուսանողներ` Անդրանիկ Բեդրոսը, Սալիմ Անտոնը և Հաննա Անտոնը: Մենք ունենք նաև մեր օտարերկրացիների ուսանողական խորհրդարանը, որը ղեկավարում է Ռուբեն Համբարձումյանը: Նա շատ կազմակերպված ուսանող է: Շատ լավ կազմակերպում է միջոցառումներ: Օրինակ` հնդիկներին տանում են Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացնում մեր հնագույն արժեքների հետ: Վերջերս տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով էֆթանազիայի վերաբերյալ, որը կազմակերպել էր ուսանողական խորհրդարանը հնդիկ ուսանողների հետ միասին: Կոնֆերանսը շատ հաջող անցավ, ինտերակտիվ միջոցառում էր, նրանք ներկայացրին պատմական ակնարկներ: Եղան դեբատներ և ընդգրկեցին ամբողջ լսարանը: Մեր ուսանողները մասնակցում են նաև բարեկամության տոներին, երբ այլազգի ուսանողները ներկայացնում են իրենց ավանդույթները, ուտեստները և այլն: Այդ ամենը ֆինանսավորում են համալսարանը և ուսանողական խորհրդարանը, բայց մեր ուսանողները շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում: Մասնկացում են նաև մշակութային ստեղծագործական միջոցառումներին` լեզվի օրվան նվիրված, ապրիլի 24-ին և այլն:
– Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարվա համար բավարա՞ր եք համարում արդյունքները: Ինչպիսի խնդիրներ են առաջացել:
– Ուսումնական տարին եղել է սովորական, ինչպես նախորդ տարիներին: Ուսանողության հիմնական խնդիրը, իհարկե, կապված է ցածր կուրսերի հետ, քանի որ ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք թե´ մեր կարգ ու կանոնին, թե´ մեր ազգի կենցաղին հարմարվեն: Եղել են բացակայություններ թե´ հարգելի, թե´ անհարգելի: Այդ խնդիրը միշտ եղել և մնում է առաջնայիններից մեկը: Պետք է հաշվի առնենք, որ մեզ մոտ կլիման ցուրտ է, նրանք սովոր չեն տաք հագուստների, թեպետ, ասեմ` և´ համալսարանը և´ հանրակացարանը այդ առումով բավականին ապահովված են. ջեռուցում միշտ կա, բայց լինում են հիվանդությունների սրացումներ` վերին շնչուղիների ինֆեկցիաներ: Հնարավոր լուծումներից մեկը գուցե կլինի այն, որ մենք խստացրել ենք կարգերը` 70 ժամ անհարգելի բացակայության համար հեռացնում ենք: Լինում են մեծ թվով հեռացումներ, գրեթե չկա ամիս, որ մենք չհեռացնենք հենց բացակայության պատճառով: Հաշվի ենք առնում հիվանդության առկայությունը: Եղել են հեռացումներ, երբ ուսանողները չեն կարողացել հաղթահարել ուսումնական ծրագիրը` պատճառը նրանց ուշ ժամանելն է: Ուսման գործընթացը մեզ մոտ պահանջում է երկարաժամկետ աշխատանք: Քննությունները անցկացվում են բացարձակապես բաց ու թափանցիկ, և աշխատում ենք, որ ուսանողները իրենք համոզվեն, որ մեզ մոտ պահանջվում է գիտելիք: Ունեցանք մեծաթիվ ուսանողներ, ովքեր չկարողացան հաղթահարել ուսումնական ծրագիրը, սակայն համաձայն ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված նոր կարգի, նրանք կարող են հանձնել այդ բացթողումները ավելի ուշ: Դա շատ օգտակար է շատերի համար:
– Ապագայում ի՞նչ ակնկալիքներ, ի՞նչ բարելավումներ կան թե´ բովանդակային, թե´ տեխնիկական առումով:
– Մեր համալսարանը այժմ ձգտում է ամեն նորույթ ներդնել որքան հնարավոր է շուտ: Պրոգրեսը մեր կողքով չի անցնում: Նայելով Եվրոպային` փորձում ենք անել ամեն քայլ` համաձայն Եվրոպական չափորոշիչների: Նույն համակարգչի օգնությամբ անցկացվող քննությունը, փորձնական կանցկացվի ինչպես տեղացի ուսանողների, այնպես էլ հետագայում` օտարերկրացիների համար: Ամեն ինչ գնում է նրան, որ մարդկային գործոնը բացառվի: Կարծում եմ` արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքը ավելի աշխատատար է և երկարատև:
Ուսանողները շատ հետաքրքրված մասնակցում են իրենց ամբիոններում տեղի ունեցող գիտական կոնֆերանսներին:
– Արդյոք ունեք անվանական կրթաթոշակառուներ:
– Օտարերկացի ուսանողների համար մենք կրթաթոշակներ չենք սահմանում, երբևէ չի եղել: Բայց վերջին երկու տարիներին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գտնվեց մի բարերար, ով Ռուբեն Սևակի զարմիկն է, և նրա անվան կրթաթոշակ է նշանակել այն սփյուեքահայ ուսանողին, ով ունի լավ առաջադիմություն, ով ծանոթ է Ռուբեն Սևակի ստեղծագործական կյանքին:
Անցած տարի մենք ընտրեցինք սփյուռքահայ լավագույն ուսանողին, ով ստացավ այդ կրթաթոշակը: Այս տարի այդ գործընթացը ընթացքի մեջ է, մենք ընտրել ենք 4 ուսանողի վերջին կուրսից և վերջնական ընտրությունը կկատարվի բարերարի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Հաջորդ շատ կարևոր կետը, որ կուզենայի անպայման բարձրաձայնել, այն է, որ մեր բոլոր ուսանողները կարող են մասնակցել ցանկացած միջազգային ծրագրի: Որևէ սահմանափակում չկա: Նրանք ակտիվորեն մասնակցում են ամառային փոխանակման ծրագրերի:
Վերջում կցանկանամ իմ խորին շնորհակալությունն հայտնել «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ» թերթի խմբագրությանը, որ պարբերաբար անդրադառնում է արտասահմանցի ուսանողներին առնչվող խնդիրներին և հուսով եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարոնաական:
– Շնորհակալություն հարցազրույցի համար:
Կարծում եմ` առաջիկայում ծրագրվող հարցազրույցում արդեն կգերակշռեն իրականացված ծրագրերը, որոնք մեծապես կնպաստի մեր կրթօջախում կրթության որակի գնահատման ապահովմանը:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով...
Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի...
Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով...
Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ...
Որպես Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ` հաճույքով եմ գրում այս միջոցառման` ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային վեհաժողովի կապակցությամբ...
Մայիսի 24-ին մեկնարկեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը...
Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում...
Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով...
Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան...
Աննա Գևորգյան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու. «Երջանիկ եմ և անչափ ուրախ, որ շնորհք եմ գտել երկնքից և հասել այս ամենին...»...
Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում...
Ցավալի է, բայց` փաստ, որ գնալով ավելի է խճճվում այն համակարգումը, որը վերաբերում է ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական բժշկությունների տարբերակմանը: Ժամանակին, երբ մամուլում և հեռուստատեսությամբ համարյա...
Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն