Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին
Ցավալի է, բայց` փաստ, որ գնալով ավելի է խճճվում այն համակարգումը, որը վերաբերում է ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական բժշկությունների տարբերակմանը: Ժամանակին, երբ մամուլում և հեռուստատեսությամբ համարյա չէին անդրադառնում ժողովրդական և ավանդական բժշկությանը, այս խառնաշփոթն այսքան նկատելի չէր:
Այսօր հեռուստաեթերի ու համացանցի ամենահիմնական ուղղություններից առաջինների շարքում ժողովրդական և ավանդական բժշկության միջոցներով ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությունն է` հավանաբար ելնելով այն մղումից, որ վճարովի առողջապահական համակարգի պայմաններում իրենց ծառայությունը հավասարվում է «բարեգործության»: Խոսքս բնավ առաջարկվող բուժամիջոցների արդյունավետության մասին չէ, այլ այն մասին, որ նման հրապարակումների և հաղորդումների հեղինակների գերակշիռ մեծամասնությունը այնպիսի խառնաշփոթ է ստեղծել, որ դժվար է գլուխ հանել` ինչ ասել է ավանդական բժշկություն, ինչ ասել է ոչ ավանդական բժշկություն, նույն տրամաբանությամբ` որոնք են ավանդական, որոնք` ոչ ավադական բուժամիջոցները: Եթե նման խառնաշփոթի հեղինակները միայն լրագրողները կամ բժշկական աշխարհին անտեղյակները լինեին, վիճակն ավելի մխիթարական կլիներ: Բայց երբ բժշկագիտական հանդեսների գիտահանրամատչելի հավելվածներում, ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական` գիտական բժշկության մասին հեռուստատեսային հաղորդումներ վարողների որակումներում և համացանցի բժշկական էջերում ես հանդիպում այս անգրագիտությանը` վրդովմունքդ զսպել չես կարողանում: Ահա ինչու` որոշեցի առավել հստակեցնել վերոնշյալ ձևակերպումները, սիրելի ուսանողներ, որպեսզի երբ ինքներդ այս առնչությամբ հոդվածներ հեղինակեք, հեռուստահաղորդումներ վարեք կամ համացանցում այս թեմայով լրատվություն տեղադրեք` չավելացնեք այն շփոթը, որն այսօր առկա է:
Ժողովրդական բժշկություն
Ժողովրդական բժշկությունը երկիր մոլորակի վրա ապրող մարդու հասակակիցն է: Ավելին` ժողովրդական բժշկությունը ընդհանրական երևույթ է: Այն եղել է մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում, աշխարհի բոլոր ազգերի մոտ:
Ժողովրդական բժշկության` ժամանակով փորձված հնարքները և ահռելի մեծ փորձը հետագայում դարձան ավանդական,ապա նաև` գիտական բժշկության աղբյուրներից մեկը` այն դեպքում, երբ մոգական արարողությունները և հնագույն բժշկության հնարքները դարձել էին քննադատելի երևույթ և որոշակի պատմական պայմաններում ժողովրդական բժշկության դեմ պայքարի առիթ էին հանդիսանում:
Ավանդական բժշկություն
Սա ավելի նեղ, ավելի կոնկրետ հասկացություն է և պատմկան տեսանկյունից` ավելի երիտասարդ:
Ավանդական բժշկության հիմքում հիմնականում ընկած է կառուցողական փիլիսոփայությունը, իսկ ավելի կոնկրետ` կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնցում առկա են տվյալ էթնոսի ժողովրդական բժշկության փորձերը:
Տարբեր երկրներում ավանդական բժշկության համակարգի ձևավորման ժամանակաշրջանը համարյա միշտ համընկել է երկրների պետականության կայացման հետ: Մի ժամանակաշրջան, երբ հաստատվում էին հասարակական ավանդույթները և օրենքները, ձևավորվում էին կրոնական պատկերացումները և փիլիսոփայական ուսմունքները:
Ավանդական բժշկության դասական օրինակներ են չինական, այուրվերդյան, տիբեթական ավանդական համակարգերը:
Թե´ ժողովրդական, թե´ ավանդական բժշկությունը հանդիսանում են գիտական բժշկության սկզբնաղբյուրները:
Գիտական բժշկություն
ժողովրդական և ավանդական բժշկության սահմանումների հստակեցումից հետո պատասխանենք այն հարցին, թե ինչպես են անվանում ժամանակակից բժշկությունը, որը շատերն անվանում են ոչ ավանդական: Հենց այստեղից էլ հավանաբար առաջանում է այն խառնաշփոթը, որի մասին նշվեց վերևում:
Ներկայումս կիրառվող ոչ ավանդական բժշկություն տերմինը` ի տարբերություն առավել ճիշտ ձևակերպում ունեցող` գիտական բժշկություն տերմինի, պատմական տեսանկյունից կարճաժամկետ է, հետևաբար` սխալ, բայց նաև` այսպես կոչված, ոչ ավանդական մեթոդները շատ հաճախ հանդիսանում են ավանդական բժշկության մեթոդներ` ասեղնաբուժությունը, մերսումը, այրումը, հիպնոսը և այլն:
Ուրեմն` ի՞նչը իրավունք ունի կոչվելու «ոչ ավանդական» բժշկություն: Դա գիտական բժշկությունն է, այսինքն այն ոչ մի ավանդույթի մեջ չի մտնում, ավանդական չէ: Չինաստանում մինչ օրս առկա են և ավանդական, և ոչ ավանդական բժշկությունները` ավանդական չինական և ոչ ավանդական` գիտական (հիմնականում եվրոպական) բժշկությունները: Դրանք դասավանդվում են տարբեր բժշկական ուսումնական հաստատություններում, սակայն գործնականում դրանք սերտ կապակցված են:Ժողովրդական, ավանդական և գիտական բժշկությունների միասնությունը մարդկության առջև բացում է լայն հեռանկարներ հիվանդությունների բուժման կամ դրանց կանխարգելման մեթոդների համար, որոնք կլինեն բնության հետ համահունչ, մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը չխաթարող:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով...
Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի...
Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով...
Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ...
Որպես Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ` հաճույքով եմ գրում այս միջոցառման` ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային վեհաժողովի կապակցությամբ...
Մայիսի 24-ին մեկնարկեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը...
Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում...
Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...
Մեր հարցերին պատասխանում է օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։
– Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով...
Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան...
Աննա Գևորգյան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու. «Երջանիկ եմ և անչափ ուրախ, որ շնորհք եմ գտել երկնքից և հասել այս ամենին...»...
Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում...
Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն