Առողջապահություն 1.2010
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի 8 երկրից ժամանած հյուրեր, առողջապահության ոլորտի ղեկավարներ, մարզպետարանների առողջապահության վարչությունների պետեր, բուժկանխարգելիչ հաստատությունների տնօրեններ, բուժաշխատողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդիկ: Արտասահմանից ժամանած հյուրերի թվումն էին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարիգլոբալ հիմնադրամի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Սանդրա Իրբեն, «Բաց հասարակության ինստիտուտի» մեթադոնային ծրագրի փորձագետ, կախվածությունից բուժման միջազգային ծրագրի տնօրեն Հոլի Կատանիան (Նյու Յորք), ԱՀԿ եվրոպական տարածաշրջանայինգրասենյակի բժշկականգծով ավագ մասնագետ Իրինա Երամովան և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կազմակերպությունների միավորման նախագահ Վլադիմիր Ժովտյակը:
Կոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Ելույթ ունեցան նաև ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԼՂՀ ԱՆ հիգինիկ-հակահամաճարակային պետական տեսչության ՀՀԿ-ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանը, Վլադիմիր Ժովտյակը,«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը:
Բացման արարողությունից հետո լիագումար նիստում ելույթ ունեցավ պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, որը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Իր ելույթում Սանդրա Իրբեն նշեց աշխարհում, մասնավորապես Հայաստանում Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) ցուցաբերած աջակցության մասին, ապա ներկայացրեց ՀՀ-ում ԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի արդյունքներն ու հիմնական նվաճումները: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան համակարգող Մանոելա Գրոզդանովան ներկայացրեց տարածաշրջանում այդ վարակի կանխարգելման, բուժման, համընդհանուր հասանելիությանն ուղղված առաջընթացի մասին, ընդգծելով տարածաշրջանային առանձնահատկությունները:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի փորձագետ Լենա Նանուշյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում, ՀՀգործող օրենսդրության մեջ` այն միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով: Նա նշեց նաև օրենքում կատարված փոփոխություններից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին:
Այնուհետև սկսվեցին և զուգահեռաբար ընթացան չորս նիստեր` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, բուժմանը, համաճարակին բազմաոլորտային հակազդմանը և համաճարակաբանական հսկմանը: Զուգահեռ նիստներն ամփոփվեցին դրանց հաջորդած լիակազմ նիստի ժամանակ: Նշվեց, որ բոլոր զուգահեռ նիստերում զեկուցումների ավարտին հետևել են հարցուպատասխաններ, ընթացել են բուռն քննարկումներ, կատարվել է կարծիքների և փորձի փոխանակում:
Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփեց կազմկոմիտեի նախագահ Սամվել Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին, հատկապես միջազգային հյուրերին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` կոնֆերանսի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Առողջապահության համակարգում երկարամյա, ամբասիր աշխատանքի, ինչպես նաև ԼՂՀ-ում 2009-2013թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական ծրագրի մշակմանգործում ունեցած աջակցության համար ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-Ի ԿՀԿ տնօրեն Սամվել Գրիգորյանն արժանացավ ՀՀ ԱՆ և ԼՂՀ ԱՆ պատվոգրերի:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ ՀՀ ԱՆ պատվոգրեր ստացան նաև կենտրոնի 19 աշխատողներ:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը շնորհավորում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր Սամվել Գրիգորյանին` պրոֆեսորիգիտական կոչում ստանալու կապակցությամբ:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն