Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Լրիվ և բարդ մարջանաձև քարերի բուժման բաց վիրահատական մեթոդ` պիելոլիթոտոմիա զուգակցված կոնտակտային լիթոտրիպսիայի հետ
Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա
Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր: Ոչ ինվազիվ և մինիմալ ինվազիվ մեթոդների (հեռահար քարափշրում, պերկուտան նեֆրոլիթոտոմիա, լապարոսկոպիկ և ռետրոպերիտոնեոսկոպիկ վիրահատություններ) ներդրման շնորհիվ վերջին 2-3 տասնամյակներում էականորեն բարելավեց հիվանդների բուժման արդյունավետությունը, զգալիորոն նվազեց հոսպիտալիզացիայի տևողությունը և բարդությունների հանդիպման հաճախականությունը: Սակայն մինչ այժմ, պայմանավորված միզաքարային հիվանդության կլինիկական և պաթոգենետիկ բազմազանությամբ, առկա են վերջինիս որոշ խրթին դեպքեր, որոնց արդյունավետ բուժման ստանդարտ չափանիշների մշակումը պահանջում է հետագա հետազոտություններ՝ հիմնված ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Այդպիսի դժվար հաղթահարելի պրոբլեմներից էլ հանդիսանում են մարջանաձև կոնկրեմենտները, հատկապես այսպես կոչված լրիվ մարջանները: Քանի որ վերջիններս գերանզանցապես ունեն ինֆեկցիոն գենեզ (մագնեզիում ամոնիում, ֆոսֆատ-ստրուվիտ և\կամ կալցիումի կարբոնատ ապատիտ), ուստի և պահանջում են կոնկրեմենտի հնարավորինս լրիվ հեռացում հավաքող համակարգից, քանի որ այս դեպքում ռեզիդուալ ֆրագմենտները արագորեն նպաստում են հիվանդության ռեցիդիվին: Մարջանաձև կոնկրեմենտների բուժման համար ներկայումս խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ մեթոդները.
- ՊՆԼ մոնոթերապիա,
- զուգակցված թերապիա` ՊՆԼ + ԷՀԱՔ,
- ԷՀԱՔ որպես մոնոթերապիա,
- բաց վիրահատություններ` մեծամասամբ անատրոֆիկ նեֆրոլիթոտոմիա, նեֆրէկտոմիա, ընդլայնված պիելոլիթոտոմիա:
Բաց վիրահատական միջամտությունները տարիների ընթացքում իրենց գերակշռող տեղը զիջել են մինիմալ ինվազիվ միջամտություններին և ժամանակակից կլինիկաներում կազմում են ոչ ավել քան 5%: Ներկայումս բաց վիրահատական միջամտության ցուցումներ են հանդիսանում՝ մեծ ծավալ ունեցող լրիվ մարջանները, որոնց լրիվ հեռացումը հնարավոր չէ կամ հնարավոր չի եղել էնդոսկոպիկ մեթոդներով, պաթոլոգիական ճարպակալումը, հավաքող համակարգի անոմալ կառուցվածքը, բաց վիրահատական միջամտություն պահանջող այլ պաթոլոգիաները (օր.՝ ավազանա-միզածորանային սեգմենտի նեղացում): Անատրոֆիկ նեֆրոլիթոտոմիան և ընդլայնված պիելոլիթոտոմիան ուղեկցվում են որոշակի բարդություններով, ինչպիսիք են՝ արյունահոսությունը, միզային խուղակների ձևավորումը, սեգմենտար անոթների վնասումը, հեմոտրանսֆուզիայի և չպլանավորված նեֆրէկտոմիայի անհրաժեշտությունը, որոնք հիմնականում պայմանավորված են նեֆրոտոմիկ կտրվածքներ կատարելու անհրաժեշտությամբ:
Ստորև ներկայացնում ենք լրիվ և բարդ մարջանների բուժման մեր կողմից կիրառվող բաց վիրահատական եղանակը, որի ընթացքում մեծամասամբ հաջողվում է խուսափել նեֆրոտոմիկ կտրվածքներից, որն ունի բարձր արդյունավետություն և բարդությունների հանդիպման համեմատաբար ցածր հավանականություն:
Նյութը և մեթոդները
Հետազոտության մեջ ներգրավված են Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայում 2008թ. հունվարից մինչև 2012 հունիս ստացիոնար բուժում ստացած լրիվ կամ բարդ մարջանաձև կոնկրեմենտներով 34 հիվանդներ, որոնց կատարվել է բաց վիրահատական միջամտություն՝ ներվիրահատական օգտագործելով կոնտակտային կինետիկ լիթոտրիպտորը: Հետազոտության մեջ ներառված չեն մարջանաձև կոնկրեմենտներով այն հիվանդները, որոնց կատարվել է պերկուտան նեֆրոլիթոտոմիա: Բաց վիրահատական միջամտություն կատարելու ցուցումներ են հանդիսացել`
- լրիվ և բարդ մարջանները, երբ հնարավոր չէր մինիմալ ինվազիվ միջամտություններով հասնել կոնկրեմենտից ազատ վիճակի,
- պաթոլոգիկ ճարպակալումը,
- հիվանդների ցանկությունը,
- մարջանաձև կոնկրեմենտի զուգակցումը բաց վիրահատական միջամտություն պահանջող այլ պաթոլոգիայի հետ (մեր դեպքում երկկողմանի մարջանաձև նեֆրոլիթիազ և ձախ երիկամի ստորին բևեռի շրջանի նորագոյացություն):
Լրիվ մարջաններ համարվում են այն կոնկրեմենտները, որոնք զբաղեցնում են երիկամի հավաքող համակարգը ամբողջությամբ կամ համարյա ամբողջությամբ, բարդ մարջաններ պայմանականորեն համարել ենք այն կոնկրեմենտները, որոնք 1. զբաղեցնում են երիկամի ավազանը և ունեն 2-ից ոչ պակաս ճյուղեր, 2. ցանկացած մարջանաձև կոնկրեմենտ, երբ առկա է անոմալ հավաքող համակարգ, որը թույլ չի տալիս կոնկրեմենտի լրիվ հեռացումը կատարել մինիմալ ինվազիվ եղանակներով, ավազանա-միզածորանային սեգմենտի նեղացում կամ նախկինում մարջանաձև կոնկրեմենտի պատճառով վիրահատված երիկամ:
Բոլոր հիվանդներին կատարվել է արյան ընդհանուր քննություն, բիոքիմիական քննություն` կրեատինինի, միզանյութի, գլյուկոզայի որոշում, կոագուլոգրամա, մեզի ընդհանուր քննություն, մեզի բակտերիալ ցանքս հակաբիոտիկների նկատմամբ զգայնության որոշումով, էլեկտրասրտագրական քննություն: Ըստ ցուցումների կատարվել է նաև կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա:
Միզային համակարգի վիզուալիզացիոն մեթոդներից բոլոր հիվանդներին կատարվել են սոնոգրաֆիկ քննություն, շրջադիտակային ռենտգենոգրաֆիա: Ազոտեմիայի բացակայության դեպքում կատարվել է ներերակային ուրոգրաֆիա: Ազոտեմիայի առկայության, ինչպես նաև անոմալ հավաքող համակարգի առկայության դեպքում (կրեատինինը>150մկմոլ/լ) երիկամի բաժակաավազանային համակարգի վիզուալիզացման նպատակով կատարվել է մուլտիսպիրալ համակարգչային տոմոգրաֆիա: Հետվիրահատական շրջանում վիզուալիզացման նպատակով կատարվել են սոնոգրաֆիկ, ռենտգենոգրաֆիկ, անհրաժեշտության դեպքում անտեգրադ պիելոուրեթերոգրաֆիկ քննություններ:
Վիրահատական տեխնիկայի առանձնահատկությունները
Նախաօպերացիոն շրջանում հիվանդին կատարվում է հակաբակտերիալ թերապիա` համապատասխան հակաբիոտիկների կիրառմամբ: Ի տարբերություն ստանդարտ պիելոլիթոտոմիայի այս դեպքում
- երիկամը մոբիլիզացվում է ամբողջությամբ, ինչը հնարավություն է տալիս կատարել բոլոր բաժակների կալիկոսկոպիա,
- ավազանը մոբիլիզացվում է հնարավորինս մաքսիմալ,
- ավազանում գտնվող կոնկրեմենտի մարմինը ենթարկում ենք կոնտակտային քարափշրման առանց նեֆրոսկոպի` մատի վրա ֆիքսելով ավազանի հարակից մակերեսը, աչքի անմիջական հսկողության տակ,
- բաժակների կոնկրեմենտերը հեռացնում ենք նեֆրոսկոպի օգնությամբ:
Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում կալիկոսկոպիայի ժամանակ օգտագործել ավելի բարակ տրամաչափ ունեցող ուրեթերոսկոպ: Երբ ռեզիդուալ ֆրագմենետներ չկան, միզածորանը ստենտավորվում է 6 Fr ստենտով, ավազանը հերմետիկ կարվում է ներծծվող թելով: Նեֆրոստոմիկ դրենաժ տեղադրվել է 1 դեպքում, երբ կատարվել է երիկամի ստորին բևեռի ռեզեկցիա:
Միզածորանային ստենտը հեռացվում է վիրահատությունից 5-6 շաբաթ հետո: Երբ տեղադրված է նեֆրոստոմիկ դրենաժ, ապա սկզբում հեռացվում է այն, հետո ստենտը:
Արդյունքները և վերլուծությունը
Ուսումնասիրվել է վիրահատված 34 հիվանդի ինտրաօպերացիոն բարդությունների հանդիպ-ման հաճախականությունը, կոնկրեմենտներից լրիվ ազատվելու աստիճանը: 34 հիվանդներից 3-ը ունեցել են միակ երիկամ և մարջանաձև նեֆրոլիթիազ, ընդ որում բոլոր դեպքերում նեֆրէկտոմիան նախկինում կատարվել էր միզաքարային հիվանդության հետ կապված, ընդ որում 1 դեպքում առկա էր նաև ստորին բևեռի նորագոյացություն: Հոսպիտալացման միջին տևողությունը կազմել է 9 օր (6-ից մինչև 14), վիրահատված 34 հիվանդ 36 մարջանաձև կոնկրեմենտներց (2 դեպքում առկա էր երկկողմանի մարձանաձև նեֆրոլիթիազ) 30-ի դեպքում եղել են կոնկրեմենտներից լրիվ ազատ (83 %), ինչը բավական լավ արդյունք է անատրոֆիկ նեֆրոլիթոտոմիաների ցուցանիշների հետ համեմատած (84%), այն դեպքում երբ ինտրաօպերացիոն բարդությունները եղել են զգալիորեն քիչ: Այսպես` հեմոտրանսֆուզիայի անհրաժեշտություն չի զգացվել ոչ մի դեպքում, երբ անատրոֆիկ նեֆրոլիթոտոմիայի կամ ընդարձակված պիելոլիթոտոմիայի դեպքում հեմոտրանսֆուզիան պահանջվել է 20-25% դեպքերում, ինչպես նաև չի եղել երիկամի անոթային ոտիկը ժամանակավոր սեղմելու անհրաժեշտություն, ուստի և առկա երիկամային անբավարարությունը չի խորացել: Հետվիրահատական շրջանում խրոնիկ պիելոնեֆրիտի կլինիկորեն արտահայտված սրացում նկատվել է 6 հիվանդի մոտ (18 %), ընդ որում նրանցից 4-ը եղել են ռեզիդուալ կոնկրեմենտներով հիվանդներ: Վերոնշյալը ևս մեկ անգամ ապացուցում է համընդհանուր ընդունված այն մոտեցումը, որ մարջանաձև ինֆեկցիոն նեֆրոլիթիազի դեպքում վիրահատության առաջնային նպատակը պետք է լինի կոնկրեմենտներից լրիվ ազատումը: Սեպտիկ բարդություններ չեն հանդիպել, ինչպես նաև չի եղել պերիօպերացիոն մահացություն: Հետվիրահատական շրջանում չի արձանագրվել նաև միզային խուղակների ձևավորում, ինչը անատրոֆիկ նեֆրոլիթոտոմիայի կամ ընդարձակված պիելոլիթոտոմիայի դեպքում կարող է հանդիպել մինչև 13% դեպքերում:
Այսպիսով մարջանաձև կոնկրեմենտների վիրահատական բուժման ցուցումների դեպքում մենք խորհուրդ ենք տալիս պիելոլիթոտոմիան զուգակցել կոնտակտային քարափշրման հետ, ինչը թույլ կտա խուսափել նեֆրոտոմիայի անհրաժեշտությունից և հետևապես որոշ բար-դությունների հանդիպման հաճախականությունը կնվազի:
Գրականություն
- European Association of Urology; Guidelines of Urolithiasis 2012
- Фанарджян С.В. Сравнительная клиническая характеристика безопасности и эффективности различных методов хирургического лечения коралловидного нефролитиаза. ЕГМУ им. М. Гераци.-Ер., 2010
- Assimos D.G., Wrenn J.J., Harrison L.H., McCullough D.L., Boyce W.H., Taylor C.L., et al. AUA guideline on the management of staghorn calculi: Diagnosis and Treatment recomendations 2005 A comparison of anatrophic nephrolithotomy and percutaneous nephrolithotomy with and without extracorporeal shock wave lithotripsy for management of patients with staghorn calculi. J Urol, 145:710, 1995
- Esen A.A., Kirkali Z., and Guler, C. Open stone surgery: is it still a preferable procedure in the management of staghorn calculi? International Urology & Nephrology,26:247, 1994
- Matlaga B.R. and Assimos D.G. Changing indications of open stone surgery. Urology, 59:490, 2002.
ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում |
Կարդացեք նաև
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...
Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ
Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա
Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն