ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Օծանելիք և առողջություն, ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկերը
Երազանքով տարված` հաճախ մոռանում ենք դրա կառուցվածքի մասին, մոռանում, օրինակ, մեզ դուր եկած օծանելիքի քիմիական բաղադրության, համադրությունների մասին, որոնք էլ տվյալ բույրը դարձնում են անկրկնելի, զգլխիչ: Գուցե զարմանալի ու անհեթեթ հնչի, սակայն մեծ տարածում գտած ու սիրված բույրերն առողջական տեսանկյունից որոշակի ռիսկեր են պարունակում:
Ալերգիաներ. քանի որ օծանելիքների մեջ կիրառվում են քիմիական բաղադրիչներ, ապա դրանք կարող են մաշկի քիմիական կամ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչպիսիք են` ցանը, եղնջատենդը, դերմատիտն ու էկզեման: Այդ նպատակով խորհուրդ է տրվում մինչ օգտագործելը ստուգել մաշկի հետ դրանց համատեղելիությունը: Այդ նպատակով դաստակի ներսի կողմից մեկ կաթիլ կաթեցրեք ու սպասեք (մեկ օրից ոչ պակաս) արձագանքին: Եթե փորձարկվող հատվածում ցան կամ ալերգիկ այլ երևույթներ առաջանան, ապա պարզապես մի օգտագործեք այն: Եթե ալերգիան ծանր ընթացք է ստանում, ապա անպայման դիմեք մասնագետի օգնությանը: Իսկ եթե ոչ մի հակազդեցություն չկա, ապա հանգիստ կարող եք վայելել ձեր ընտրած բույրը:
Շրջակա միջավայրի հետ կապված հիվանդություններ
Վերջերս խոսում են էկոլոգիական բնույթի հիվանդությունների ու օծանելիքի օգտագործման կապի մասին: Շատերը համոզված են, որ բույրը շնչելը (ավելի ճիշտ` դրանց մեջ առկա վտանգավոր բաղադրիչները) բացասաբար է անդրադառնում իրենց առողջության վրա: Այդ հարցի ուսումնասիրությանը բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններ են նվիրվել, այդուհանդերձ չեն նվազում յուրաքանչյուր օր նմանատիպ բորբոքումներով բժշկին այցելությունները:
Թվում է, թե հաճելի բույրն ինքնին դրական երևույթ է ու միայն կարող է բարերար ազդեցություն ունենալ, սակայն շատ բույրերում իսկապես էլ թունավոր բաղադրիչներ կան: Ժամանակակից կոսմետիկ միջոցներում կիրառվում են սինթետիկ քիմիական նյութեր, որոնք ստացվում են ածխաքարի ու բենզինի վերամշակումից, ահա օծանելիք օգտագործելիս այդ նյութերն են օծանելիքի հետ հայտնվում մաշկին, գոլորշիանալով հայտնվում են օդում և շրջապատողների ալերգիաների պատճառ դառնում, որոնք դրսևորվում են փռշտոցով, հազով, արցունքով, հևոցով, գլխացավով, գլխապտույտով և սրտխառնոցով:
Վիճակագրության համաձայն` մոլորակի բնակչության 20-30%-ը տառապում է այդ սինթետիկ նյութերից առաջացող ալերգիաներից: Սակայն նրանց մեծ մասն այդպես էլ երբեք բժշկի չի դիմում, քանի որ չի հասկանում, թե ինչ է այդ ու չի գիտակցում, որ դա հիվանդություն է:
Ինչպե՞ս կարելի է նվազեցնել վտանգները
Լրիվ խուսափել վտանգներից անհնար է, քանի որ դրանք շատ տարածված են: Սակայն կարելի է խուսափել մարդկային կուտակումներում երկար գտնվելուց: Այսպես, սահմանափակել հասարակական վայրերում գտնվելու ժամանակը: Միայն թեստավորումից հետո, եթե ցանկությունը շատ մեծ է, օգտագործել այս կամ այն օծանելիքը (ասվածը վերաբերում է միայն ալերգիկներին): Իսկ նրանք, ովքեր առաջներում նման խնդիրներ չեն ունեցել, պարզապես պետք է հիշեն հավանական հետևանքների մասին ու չմոռանան, որ հավանած բույրը կարող է շրջապատողների ալերգիայի պատճառ դառնալ:
Իսկ ինչպե՞ս պետք է ընտրել օծանելիքը
Ի դեպ, լավ օծանելիքը, ավելի ստույգ` ճիշտ ընտրված բույրը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հակառակը` կարող է արժեզրկել ցանկացած մարդու: Իսկ օծանելիք սիրողները գիտեն, որ ցանկացած բույր այն «կրելու» ընթացքում է բացվում: Նույն օծանելիքը տարբեր «հնչողություն» է ունենում տարբեր մարդկանց վրա: Եվ դա լոկ խոսք չէ: Նորություն չէ, որ յուրաքանչյուր մարդ իր հոտն ունի, թեթև, սակայն առանձնահատուկ: Ֆրանսիացի պարֆյումերներն ասում են, որ պետք է«քնել» բույրի հետ, որ հասկանաս` քոնն է այն, թե ոչ:
Բանն այն է, որ յուրաքանչյուր որակյալ բույր իր նոտաներն ունի, այստեղից էլ` օծանելիքի «հնչողություն» արտահայտությունը: Պարֆյումերային կոմպոզիցիան բաղկացած է 3 նոտայից` նախնական, սրտի ու եզրափակիչ: Ու եթե նախնականը զգում ենք անմիջապես մաշկի հետ շփումից հետո, ապա եզրափակիչ կամ ավարտական նոտան մի քանի ժամից է «հնչում»: Ու ոչ ոք չի կարող վստահորեն ասել` դուր կգա այն իրեն, թե ոչ:
Օծանելիքի հետ ծանոթության առաջին րոպեներին մենք «հանդիպում» ենք առաջին` սկզբնական նոտաներին. եթերներն իսկույն գոլորշիանում են ու բացում սրտի նոտայի ճանապարհը: Եվ միայն 10-12 ժամ հետո է, որ բացվում է ողջ ծաղկեփունջը, այսինքն` զգում ենք բոլոր ու վերջնական նոտաները: Դա է պատճառը, որ հաճախ ընտրված օծանելիքը տարօրինակ կերպով չենք հավանում կամ հակառակը` զարմանում ենք, որ չենք հավանել: Միանգամից երբեք բոլոր նոտաները չեն բացվում, դրա համար ժամանակ է հարկավոր:
Հայտնի փաստ է, որ բույրը կարող է տրամադրություն փոխել. հին ժամանակներում այն օգտագործվել է զանազան հիվանդությունների դեպքում, որպես դեղամիջոց: Հիմնականում կիրառվել է գլխացավի ու նյարդերը հանգստացնելու դեմ:
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն