ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ինչու հիվանդանոցներում 3-րդ խմբի հաշմանդամության փաստաթուղթը հաշվի չեն առնում

3-րդ խմբի հաշմանդամները ՀՀ բոլոր հիվանդանոցներում իրավունք ունեն ստանալ անվճար բուժում: Սակայն ինչպե՞ս պաշտպանել իրավունքներն այն դեպքում, երբ հիվանդանոցում հայտնվելով բուժաշխատողները հաշվի չեն առնում հաշմանդամության փաստաթուղթը:
Քաղաքացի Մ. Ռ.-ն 3-րդ խմբի հաշմանդամ է և իրավունք ունի ստանալու անվճար բուժօգնություն: Հիշեցնենք, որ 3-րդ խմբի հաշմանդամը ընդգրկված է ՀՀ կառավարության 04.03.2004թ-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման մասին» համար 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և կարող է օգտվել սահմանված արտոնություններից:
Քաղաքացի Մ.Ռ-ն ուշ երեկոյան վատ զգալով, շտապօգնության մեքենայով տեղափոխվում է «Նատալի ֆարմ Մալաթիա » հիվանդանոց: Շտապօգնության բժիշկները Մ.Ռ-ին հորդորում են մնալ հիվանդանոցում, քանի որ հնարավոր է վիճակի վատթարացում: Ներկայանալով որպես 3-րդ խմբի հաշմանդամ, քաղաքացի Մ. Ռ.-ն բժշկից պատասխան է ստանում, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում ցանկացած բուժում վճարովի է, անգամ հաշմանդամությունը հաստատող թուղթը նրանց չի հետաքրքրել, որը տրամադրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: «Մալաթիա» հիվանդանոցում տեղեկացրել են, որ իրեց մոտ հաշմանդամության թուղթը չի անցնում:
Mardik.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե ինչ իրավունքներ ունեն 3-րդ խմբի հաշմանդամները և արդյոք մասնավոր հիվանդանոցներում նրանք բուժվելու համար պետք է վճարե՞ն սահմանված գումարները:
Նշենք, որ նախարարության մամլո ծառայության աշխատակիցները բավականին զարմացել էին, լսելով, որ 3-րդ խմբի հաշմանդամից հիվանդանոցում գումար են պահանջել, ավելին, նշեցին, որ հավանաբար քաղաքացի Մ. Ռ.-ն հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել, սակայն հիշեցնենք, որ հիվանդանոցում Մ. Ռ.-ի ներկայացրած հաշմանդամության փաստաթուղթը չեն էլ ցանկացել հաշվի առնել:
ՀՀ առողջապահության նախարարության մամլո քարտուղարին և աշխատակազմի ղեկավարին ուղղված մեր հարցն անպատասխան չմնաց:
Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված էր, որ 3-րդ խմբի հաշմանդամների անվճար բուժօգնություն ստանալու իրավունքներն ամրագրված են ՀՀ կառավարության 04.03.2004թ-ի համար 318 որոշման մեջ, որում հստակ նշված է, որ 3-րդ խմբի հաշմանդամն ընդգրկված է այս որոշման մեջ և կարող է անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալ ՀՀ բոլոր բուժհիմնարկներում:
ՀՀ ԱՆ 17.01.2012թ թիվ 44-Ա հրամանի համաձայն, «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն» (այդ թվում 3-րդ խմբի հաշմանդամը) ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, այդ թվում` հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատություններ, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզություն, հիվանդի խնամքի ապահովում, իսկ հակատուբերկուլյոզային , հոգեկան, նարկոլոգիական և վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում` նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովման ծախսերը:
Բնակչության անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական կենտրոններում, բուժմիավորումներում, գյուղական առողջության կենտրոններում, հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող այլ հաստատություններում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղադրված պետական պատվերի առկայության դեպքում:
Նշենք, որ ՀՀ ԱՆ մեզ տեղեկացրեցին, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում 3-րդ խմբի հաշմանդամին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկման տեսակի համար տեղադրված է պետական պատվեր, ուստի տարածքային պոլիկլինիկայի կողմից տրված ուղեգրի և հաշմանդամության վկայականի առկայության դեպքում «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ում սահմանված կարգով, պետք է կազմակերպվեր հիվանդի բուժօգնություն` պետական պատվերի շրջանակներում:
ՀՀ ԱՆ շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայությունը գործում է շուրջօրյա, հեռ.` 52-88-72

Կարդացեք նաև

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական...


Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...


2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...


Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...


Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...


Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...


2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...


Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...


ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...


Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն