ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՈՒՇ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. Հայաստանում խախտվում են աշխատողի իրավունքները
Ապրիլի 28-ը աշխատանքի պահպանության համաշխարհային օրն է: «Դարձրու աշխատանքդ անվտանգ». Այսպիսի կոչերով ամբողջ աշխարհում ապրիլի 28-ին կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, ակցիաներ, որոնց նպատակը հանրության ուշադրությունը աշխատանքի պահպանության կարևորագույն խնդիրներին սևեռելն է:
Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպան Անուշ Շահվերդյանը:
– Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization, ILO, հայ. ԱՄԿ ) տվյալներով`յուրաքանչյուր օր աշխարհում միջինը 5000 մարդ է մահանում արտադրությունում, իսկ ինչպիսի՞ն են տվյալները մասնավորապես Հայաստանում:
– Հայաստանում էլ բազմիցս դեպքեր կան գրանցված, երբ աշխատողը մասնագիտական խեղում է ստանում արտադրամասում, աշխատավայրում, բայց, ցավոք, առկա է մի խնդիր, որ երբ մարդն անցնում է կենսաթոշակի, այլևս այդ խեղման փոխհատուցման գումարը քաղաքացուն չի տրամադրվում, ինչը հակասում է քաղաքացիական օրենսգրքի դրույթներին: Դժվարանում եմ թվեր նշել, բայց մեզ մոտ նույնպես քիչ չեն այդպիսի դեպքերը:
– Իսկ ինչպե՞ս է իրականացվում փոխհատուցումը:
– Փորձաքննությամբ հաստատվում է, որ քաղաքացին ստացել է խեղում, այնուհետև կատարվում է համապատասխան փոխհատուցում` համապատասխան աշխատունակության կորստի չափին:
– Իսկ ինչպե՞ս է իրականանում փոխհատուցումը պետական աշխատողների և կոմերցիոն, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների դեպքում:
– Պետական աշխատողների դեպքում հատուցումը տրվում է այն մարմնից, որից նախկինում վարձատրվում էր տվյալ անձը, պետական բյուջեից փոխհատուցում է հատկացվում, իսկ մասնավոր կազմակերպությունների դեպքում փոխհատուցումն իրականացնում է գործատուն, տվյալ կազմակերպության ղեկավարը:
– Ո՞ր դեպքում է խախտվում մարդու իրավունքն սշխատավայրում: Ի՞նչ խնդիրներով են հիմնականում մարդիկ դիմում մարդու իրավունքների պաշտպանին:
– Ամենակարևոր խնդիրներից մեկը վերը նշվածն էր: Խոսքն այն մասին է, որ երբ քաղաքացին աշխատանքային խեղում է ստանում աշխատավայրում, նշանակվում է փոխհատուցման որոշակի չափ: Իսկ երբ քաղաքացին անցնում է կենսաթոշակի, Գործատուի կողմից դադարեցվում է փոխհատուցման վճարումը: Ըստ քաղաքացիական օրենսգրքի` այդ փոխհատուցումը պետք է վճարվի անձին` անկախ բոլոր վճարումներից: Սա ամենահաճախ հանդիպող բողոքներից է: Հաճախ է հանդիպում նաև, երբ որևէ հիմքեր չկան աշխատանքից ազատելու համար, բայց գործատուն հարկադրանքի, ուժի կամ որևէ այլ միջոցով ստիպում է աշխատողին իր դիմումի համաձայն հրաժարվել աշխատանքից։ Քաղաքացին` անճարակությունից դրդված, ներկայացնում է դիմումը, գործատուն նույն օրը հրաման է ստորագրում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ, մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ ասվում է, որ քաղաքացին կարող է եռօրյա ժամկետում ծանուցումը ետ վերցնել: Այսինքն` գործատուն իրավունք չունի 3 օրից շուտ աշխատանքից ազատման հրաման ստորագրել: Այս առնչությամբ պաշտպանը դիմում է Աշխատանքի պետական տեսչություն, որտեղ իրականացվում են համապատասխան ստուգումներ, արձանագրվում է խախտումը և շատ դեպքերում քաղաքացին իրավունք է ստանում իր աշխատանքը շարունակելու:
– Ի՞նչ անի քաղաքացին, երբ խախտում են նրա իրավունքներն աշխատավայրում:
– Եթե գործատուի կողմից խախտվում են աշխատողների իրավունքները, դիմեք Աշխատանքի պետական տեսչություն: Եթե որևէ դեպքում քաղաքացին գտնի, որ տեսչության աշխատակիցները բավարար միջոցներ չեն ձեռնարկում խախտումը կանխելու նպատակով, քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին` 116 հեռախոսահամարով:
– Ի՞նչ խորհուրդ կտայիք ընթերցողներին` կապված օրվա խորհրդի հետ:
– Ցանկալի է, որպեսզի հանրությունն ավելի իրազեկ դառնա իր իրավունքների մասին, որպեսզի ավելի պաշտպանված լինի: Այդ դեպքում կկանխարգելվեն բոլոր այն խախտումները, որոնք այսօր իրականացվում են գործատուների կողմից:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...
Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...
Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...
2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն