Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ի՞նչ է տեղեկատվական գերբեռնվածությունն ու ինչով է այն վտանգավոր

Ի՞նչ է տեղեկատվական գերբեռնվածությունն ու ինչով է այն վտանգավոր

Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում,  երբ տեղեկությունն ինքնուրույն կարգավիճակ է ստացել ու կարող է դիտարկվել որպես նյութեղեն իր: Տեղեկատվական հոսքն է մեծացել, արագությունն ու տվյալների փոխանցման ծավալները: Եթե նախկինում մեկ թերթ կարդալով կարելի էր ողջ անցուդարձի մասին տեղեկանալ, ապա այսօր  երբեմն հեռուստատեսությունը, ինտերնետն ու մամուլը  միասին վերցրած,  բավարար չեն իրադարձությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն ստանալու առումով:

Ինչ է նման պայմաններում զգում մարդը: Ավելի ճիշտ` ինչ է զգում այս պայմաններում մարդու ուղեղը` տվյալների հիմնական մշակողը: Պարզվում է` շատ բան: Հայտնի է, որ մարդու ուղեղն իր ողջ հզորությամբ չի աշխատում, ավելի ստույգ` ընդամենը 5%-ը: Այդուհանդերձ, մշակում է հսկայածավալ տեղեկություն: Ողջ խնդիրն այն է, որ մեր «կենդանական» նյարդային համակարգն ի վիճակի չէ այդ ծանրության տակից դուրս գալու, դրա համար էլ մնացած 95%-ն «արգելափակված» է : Այսօր քաղաքակրթության առաջընթացը սրընթաց է, ու բնական է, որ մարդը պահանջված արագությամբ, համաքայլ ընթանալու համար պետք է զարգացնի ուղեղը: Ու այդ է պատճառը, որ այսօր շատ այժմեական արտահայտություններ են դարձել տեղեկատվական գերբեռնվածությունը կամ նյարդային հյուծումը: Նման խանգարման պատճառը մշտական լարվածությունն է, երբ մարդն ինչ-որ  տևական ժամանակ մտածում է  միանգամից մի քանի խնդիրների մասին, հիշողության մեջ բազում միավոր տեղեկություն մտապահում (օրինակ` իրար հետ չկապվող բազում թվեր), հետևում է  տեսողական տեղեկության, ստիպված է արագ մշակել տեսողական տեղեկությունը (օրինակ` ստացված հարցին արագ պատասխանելը): Եթե նման վիճակն ընդհատ է ու կարճատև, ապա այն շատ օգտակար է ու զարգացնում է ուղեղը, իսկ եթե դա անընդհատ է, ապա մի օր պարզապես  կխափանվի:

Նյարդային հյուծման առաջին ախտանշանը քնի խանգարումն է: Թվում է, թե ոչինչ, երբ պառկում ես անկողնում, շուռումուռ գալիս, մտածում-մտածում, վերլուծում: Թվում է, թե օրգանիզմը պարզապես հանգիստ չի ուզում, սակայն սխալվում ենք: Դա նշանակում է, որ ուղեղի նյարդային ակտիվությունն այնքան մեծ է, որ չենք կարողանում քնի վիճակի անցնել: Նման անքնությունը  թերևս բոլորիս է ծանոթ:

Հաջորդ ախտանշանն ախորժակի կորուստն է, կամ մոռանում ես, թե ինչ ես կերել, կամ կերածդ ինչ համ ուներ: Շատերի նյարդային  հյուծումը  արտահայտվում է «սեղմված զսպանակի» զգացողությամբ, երբ նյարդային ես դառնում ու դյուրաբորբոք: Գրեթե բոլորը գերբեռնվածության դեպքում կարծես բթանում են, այսինքն` ոչ բարդ տեղեկությունը շատ դանդաղ է մշակվում: Այս բոլորը նյարդային գերլարվածության նախանշաններ են: Իսկ այդ վիճակի երկարաձգման արտահայտություն են  «առանց պատճառի ցնցվող ձեռքերը, մաշկի ձգումն ու ցնցումը (ասենք` դեմքի), ուժեղ սրտխփոցը, սրտի առիթմիան, ստամոքսի խանգարումը:

Դա արդեն օրգանիզմի ֆիզիկական ռեակցիան է. այդպես է աշխատում նյարդային համակարգը, որպեսզի պաշտպանի մեզ ավերումից: Իմանալով, որ գոյություն ունի նյարդային նման խանգարում, այն մարդիկ, ովքեր շատ նյարդային  կամ էլ տեղեկատվական աշխատանքով են զբաղվում, պետք է լսեն իրենց, հետևեն նյարդերին: Իզուր չէ, որ այս կենսաբանական փաստը վերածվել է ասացվածքի. «Նյարդային բջիջները չեն վերականգնվում»: Ուստի պետք է պահպանեք ձեզ ու որոշակի պահին կարողանաք համակարգչին «ոչ» ասել  ու գնալ զբոսնելու:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի
Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի

Եթե դուք պետք է ամբողջ գիշեր աշխատավայրում լինեք, անհրաժեշտ է նախօրոք քնել՝ կարգավորելով ռեժիմը: Սա հնարավորություն կտա խուսափել քնի պակասի բացասական հետևանքներից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

Ես
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Ինչպես նվազեցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում. 1in.am
Ինչպես նվազեցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում. 1in.am

Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am

Ամերիկյան Թեխասում գիտնականները հետեւել են մի քանի հարյուր կամավորի եւ պարզել, որ աշխատանքի կամ դասի գնալու համար վաղ արթնանալը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Միապաղաղ աշխատանքը նպաստում է արթրիտի առաջացմանը. գիտնականներ. 1in.am
Միապաղաղ աշխատանքը նպաստում է արթրիտի առաջացմանը. գիտնականներ. 1in.am

Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am
Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am

Բերգենի համալսարանի հետազոտողների խոսքերով` գործամոլների մոտ բարձր է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` անհանգստությունն ու ընկճախտը, գրում է NDTV-ն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Կանգնած աշխատելը բարձրացնում է արտադրողականությունը. գիտնականներ. 1in.am
Կանգնած աշխատելը բարձրացնում է արտադրողականությունը. գիտնականներ. 1in.am

Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Կարևոր տեղեկատվություն աշխատողների ընդմիջման վերաբերյալ. 1in.am
Կարևոր տեղեկատվություն աշխատողների ընդմիջման վերաբերյալ. 1in.am

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Ինչու՞ է վտանգավոր գիշերային հերթափոխային աշխատանքը. 1in.am
Ինչու՞ է վտանգավոր գիշերային հերթափոխային աշխատանքը. 1in.am

Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Մինչև ծերություն աշխատելը երկար կյանքի երաշխիք է. 1in.am
Մինչև ծերություն աշխատելը երկար կյանքի երաշխիք է. 1in.am

Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am
40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am

Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Նստակյաց աշխատանքն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա. փորձագետներ.1in.am
Նստակյաց աշխատանքն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա. փորձագետներ.1in.am

Մասնագետների խոսքով՝ նստակյաց աշխատանքը կարող է ազդեցություն ունենալ նյարդային համակարգի գործունեության վրա: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ