Առաջին օգնություն Հիվանդագին վիճակներ (հանկարծահաս)
Կարդալուց հետո դուք կկարողանաք.
- Ճանաչել ուշագնացության նախանշանները։
- Ճանաչել կաթվածի հիմնական նշանները։
- Ճանաչել ցնցումային նոպայի հիմնական նշանները։
- Ճանաչել տենդային ցնցումների հիմնական նշանները։
- Ճանաչել գեր– և թերշաքարարյունության հիմնական նշանները։
- Ճանաչել սուր որովայնի հիմնական նշանները։
- Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել ուշագնացության, կաթվածի, ցնցումային նոպայի և տենդային ցնցումների, գեր– և թերշաքարարյունության, ինչպես նաև որովայնի սուր ցավերի և օղակված ճողվածքի դեպքում։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի կենսական համակարգերի գործունեության վերաբերյալ (տե'ս "ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ")։ Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը (տե'ս "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ"), անգիտակից տուժածին ցուցաբերվող օգնության քայլերը (տե'ս "ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։
Հանկարծահաս հիվանդագին վիճակները զարգանում են անսպասելի, և հաճախ դժվար է լինում հասկանալ դրանց պատճառը և ճիշտ կողմնորոշվել։ Դրանք կարող են հանդես գալ ինքնուրույն կամ որպես որևէ հիվանդության բարդություն։ Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար բոլորովին պարտադիր չէ այդ պահին իմանալ տվյալ հիվանդագին վիճակի ճշգրիտ պատճառը։ Այդպիսի դեպքերում պետք չէ խուճապի մատնվել, այլ հարկ է գործել հանգիստ։ Յուրաքանչյուր դեպքում հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը։
Տե'ս ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
Տե'ս ԿԱԹՎԱԾ
Տե'ս ՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՆՈՊԱՆԵՐ
Տե'ս ՇԱՔԱՐԱԽՏ
Տե'ս ՍՈՒՐ ՈՐՈՎԱՅՆ
Տե'ս ՃՈՂՎԱԾՔ
ԱՄՓՈՓՈՒՄ
Արտակարգ իրավիճակներում, երբ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել հանկարծահաս հիվանդագին վիճակների դեպքում, խուճապի մի՛ մատնվեք և գործեք հանգիստ։ Յուրաքանչյուր դեպքում ցուցաբերեք . համապատասխան առաջին օգնություն։
Ուշագնացության դեպքում պառկեցրեք տուժածին և բարձրացրեք նրա ոտքերը։ Եթե տուժածի գիտակցությունը չի վերականգնվում, ապա կիրառեք ուժեղ գրգիռ (բարձր ձայն, անուշադրի սպիրտով թրջած բամբակը մոտեցնել քթին)։ Եթե տուժածի գիտակցությունն այնուամենայնիվ չի վերականգնվում, բերեք նրան կողքի ապահովության դիրքի և ահազանգեք շտապ օգնություն։ Կաթվածի դեպքում օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Գերադասելի է պառկեցնել նրան։ Գիտակցության և կլման ակտի խանգարման, առատ թքարտադրության, փսխման դեպքում բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի։ Ահազանգեք շտապ օգնություն։ Շաքարախտի ժամանակ զարգացող հանկարծահաս հիվանդագին վիճակների դեպքում գիտակցություն ունեցող տուժածին տվեք շաքար պարունակող որևէ սննդամթերք, իսկ տուժածի գիտակցության բացակայության դեպքում ցուցաբերեք առաջին օգնություն՝ հետևելով անգիտակից վիճակում գտնվող տուժածին ցուցաբերվող օգնության հիմնական քայլերին; Եթե ձեր տված շաքարը չի օգնում, անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
Ցնցումների դեպքում պաշտպանեք տուժածին վնասվածքներից, ցնցումների ավարտից հետո բերեք նրան կողքի ապահովության դիրքի, ապահովեք շնչուղիների անցանելիությունը և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Երեխայի տենդային ցնցումների դեպքում առաջին օգնությունը մարմնի ջերմության իջեցումն է։
Հանկարծակի զարգացող սուր որովայնային ցավերի դեպքում կարող է շատ արագ զարգանալ կյանքին սպառնացող իրավիճակ։ Մի՛ տվեք տուժածին ուտելու կամ խմելու որևէ բան։ Խստիվ արգելվում է ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը։ Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
Մի փորձեք սեղմել օղակված ճողվածքն այն ներուղղելու նպատակով։ Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն