Առողջապահության լրատու 4-5.2012
Վեհաժողով և խորհրդատվություն` 30 երկրների մասնակցությամբ
Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև, հատկապես վերջին տասնամյակում, հանրային առողջության պահպանման, միջազգային բժշկական համատեղ պայմանագրերի կնքման ու ծրագրերի իրականացման տեսանկյունից մեր հանրապետությունն առաջնային տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների համակարգում:
Եվ այն, որ ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողովն ու ԱՀԿ-ի ղեկավար կազմի խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների ազգային բժշկական ասոցիացիաներ, սպասվելի և տրամաբանական էր:
Փաստենք, որ նման խորհրդակցությունները տեղի են ունենում տարին մեկ անգամ` համապատասխան մրցույթով հաղթած երկրում:
Միայն այն փաստը, որ երևանյան բժշկական վեհաժողովի մասնակիցների թվում էին Միջազգային բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Օտմար Կլոյբերը (Գերմանիայի Դաշնություն), Բժշկական ասոցիացիայի եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները (Իսրայել), ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներ և այլ շահագրգիռ ներկայացուցիչներ, հաստատում է միջոցառման կարևորությունն ու բարձր վարկանիշը:
Բացելով վեհաժողովը, Հայաստանի ազգային բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը նշեց, որ եզակի հնարավորություն է ընձեռված քննարկելու առողջապահության քաղաքականությանն ու կազմակերպման մոդելներին, ֆորումի ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև միջազգային բժշկական կառույցներում ու ծրագրերում մեր հանրապետության հնարավոր մասնակցությանը վերաբերող հիմնահարցեր, հատկապես, որ քննարկումների արդյունքում ընդունված փաստաթղթերը, հուշագրերը, այլ խոսքով` ամբողջ տեղեկատվությունը տարածելու են բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի, Ազգային ասոցիացիաների և ԱՀԿ-ի տեղեկատվական միջոցներով:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ուրախությամբ փաստեց, որ Եվրոպական բժշկական ասոցիացիայի թվով 21-րդ ֆորումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելը պետք է կարևոր իրադարձություն համարել, քանզի եվրոպական տարածաշրջանի միավորված 53 երկրներից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր առանձնահատկություններով, առողջապահական խնդիրներով, որտեղ լուրջ դերակատարություն ունեն մասնագիտական ասոցիացիաները, որոնք հնարավորություն ընձեռեցին ամրապնդելու և զարգացնելու համագործակցության եզրերը, երբ արդեն անհրաժեշտություն է դարձել նոր տիպի, ժամանակին համահունչ որոշումներ կայացնելը: Խոսքը «2020թ.՚ կամ ՙ20/20» բժշկական հեռանկարային ծրագրերի արդյունավետ իրականացման մասին է:
Իր ողջույնի խոսքի ավարտին նախարարն արդյունավետ աշխատանք ցանկացավ վեհաժողովին` նշելով, որ այն մեկ քայլով առաջ է մղվելու ամբողջ եվրոպական տարածաշրջանի առողջապահական ծրագրերի իրականացման նախաձեռնումները:
«Այժմ մի ժամանակաշրջանում ենք, որ պետք է համարձակ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք ապահովել առողջապահության համակարգի նոր որակը, նոր զարգացումը»,- շեշտել է Հարություն Քուշկյանը:
Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները թե´ լրագրողներին տված հարցազրույցի, թե´ վեհաժողովի բացման արարողության ժամանակ ողջույնի ելույթում հույս հայտնեց, որ միջոցառման երկու-երեք օրերի ընթացքում իրենք պարտավոր են առաջնորդվել կատարյալ պրոֆեսիոնալիզմի և օրենքի դրսևորումներով, հատկապես, որ խոսակցությունը տարվելու է հանրային առողջության, առողջապահական հիմնախնդիրների շուրջը:
«Վերջին 2-2,5 տասնամյակների ընթացքում այս հիմնախնդիրները լուծելու նպատակով, մենք եղել ենք մեր մոլորակի շատ հորիզոնականներում, ձգտել ամեն մի երկրի ծառացած առողջապահական հիմնահարցերին լուծում տալ` ելնելով ազգաբնակչությանը հուզող մտահոգություններից և տարածաշրջանի պարտադրած յուրահատկություններից:
Մենք դեռևս մեկ ճգնաժամը չհաղթահարած` կանգնած ենք երկրորդ տնտեսական ճգնաժամի նախաշեմին: Իսկ ճգնաժամն իր հերթին առավել նոր խնդիրներ է առաջ բերում, որոնք ամենից առաջ առողջապահության ոլորտին են վերաբերում: Հետևաբար, առողջապահության կազմակերպման «20/20» ծրագիրն առողջապահական քաղաքականության նոր դրսևորում է: Եվ, շատ կարևոր է, թե ամեն մի երկիր ինչպես կարձագանքի այս ամենին: Այն, որ երևանյան վեհաժողովում լայն ծավալներով կներկայացվեն խնդրին վերաբերող մեր դիտարկումներն ու առարկությունները, հնարավորություն կընձեռվի քննարկումներ կազմակերպել այլընտրանքային բժշկության և սոցիալական ցանցերի վերաբերյալ, իսկ Համաշխարհային բժշկության ասոցիացիաների կողմից որդեգրած առողջապահական փոփոխությունները կներկայացվեն առանձին փաթեթով»,-եզրափակեց տիկին Լիա Վապները:
ԱՀԿ-ի եվրոպական տարածքային բյուրոյի Առողջության ներդրումների և զարգացման եվրոպական գրասենյակի ղեկավար, դոկտոր Էրիո Զիգլիոն անդրադարձավ երեք կարևոր հանգամանքի. տեղերում ինչպե՞ս է իրականացվում ծրագրավորված աշխատանքը, երկրորդ` այս առումով, ինչո՞վ է պայմանավորված ԱՀԿ-ի մասնակցությունը, չէ որ եվրոպական տարածաշրջանում ավելի քան 900 մլն ազգաբնակչություն է ապրում 53 երկրներում, որոնց մոտ 25%-ն իր ծավալներով նման է Հայաստանի բնակչությանը, ուստի բնական հարց կարող է ծագել, թե մենք ի՞նչ գործ ունենք նման ֆորումում: Նախ պետք է քննարկենք տարբեր բժշկական ասոցիացիաների առաջադրած խնդիրները, քանի որ առաջիններս մեզ համար շատ հուսալի գործընկեր են: Եվ, երկրորդ եվրոպական տարածաշրջանի 53 երկրների հետ մենք հնարավորություն ունենք կիրառել և իրատեսական ծրագրեր իրականացնենք», ասաց նա:
Դոկտոր Զիգլիոն ընդգծեց, որ այս տեսանկյունից նրանք ուզում են Եվրոպան տեսնել առավել միավորված:
«Գաղտնիք չէ, որ կյանքի միջին տևողությունը բարձրացել է,-նշեց բանախոսը: -16 տարուց ավելի խզվածք է առաջացել: Ուզում ենք, որ բոլորին հասու լինի առողջությունը և այդ խզվածքը վերանա»:
Այս առումով նա կարևորեց ԶԼՄ-ների դերը, ովքեր կարող են դրականորեն ազդել քաղաքականության վրա` հօգուտ մարդկանց առողջության: «Հույս ունենք, որ քննության առարկա «20/20» փաստաթուղթը, մեր իսկ մոտեցման արդյունքում կպարզի, թե որքանո՞վ է մեր կատարած և կատարվելիք աշխատանքը ծառայելու բուն նպատակին»,-եզրափակեց եվրոպական գրասենյակի ղեկավարը:
Վեհաժողովի երկու օրերի ընթացքում ընթերցվեցին հիմնախնդիրն արտացոլող մի շարք զեկուցումներ, ծավալվեցին մտքերի բուռն փոխանակություն և քննարկումներ:
Եվրոպական տարածաշրջանի 30 երկրներից ժամանած պատվիրակները միջոցառման օրերի ընթացքում հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին և խոշորագույն բուժհաստատութուններին:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն