Առողջապահության լրատու 4-5.2012
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք սովորաբար բժշկի են դիմում մեկ այլ պատճառով:
Առավել տարածված ախտանիշները
-Մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ և դրանից հետո ցավեր կոնքի շրջանում: Եթե ցավն ու արյան կորուստն այնքան ուժեղ են, որ իջեցնում են աշխատունակությունը և ստիպում փոխել սովորական կենսակերպը, դա արդեն նորմալ չէ:
-Մենստրուացիոն ցիկլի փոփոխությունները: Դրա սկսվելուց մի քանի օր առաջ և հետո դրսևորվում է շագանակագույն արտադրություն, նաև կարող է մեծանալ արյան կորստի ծավալը և ընթացքը:
-Անպտղությունը: Անպտղությունը կարող է էնդոմետրիոզի կողմնակի արդյունք լինել և դրան ուղեկցել մոտ 30-40% դեպքերում: Մեծ մասամբ, ճիշտ ախտորոշումն օգնում է հույսը կտրած ամուսնական զույգերին խնդիրը համեմատաբար ավելի արագ լուծել:
Որն է հիվանդության էությունը
Էնդոմետրիումն արգանդի պատերի ներքին շերտն է, որը հղիության ընթացքի համար լավագույն պայմաններն է ստեղծում: Էնդոմետրիումի յուրաքանչյուր ցիկլ հաստանում և լցվում է արյունով, պատրաստ լինելով իր մոտ ընդունել սաղմին: Այն դեպքում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում, ձվաբջիջն ամրանում է և ստանում աճի համար բոլոր անհրաժեշտ նյութերը` երկաթի և էնդոմետրիումի արյունատար անոթների միջոցով: Եթե բեղմնավորում չի լինում, էնդոմետրիումի վերին շերտը շերտազատվում և հեռանում է արգանդից` մենստրուացիոն արյան հետ միասին: Հատկապես, հենց այդ պահին էլ ազատ շարժման մեջ գտնվող էնդոմետրիումի բջիջների որոշ քանակություն կարող է
«ընկնել»ըստ ոչ ճիշտ նշանակության. արգանդի մկանային շերտ կամ որովայնախոռոչ: Որոշ կանանց մոտ էնդոմետրիումի բջիջներն ամրանում են տարբեր օրգաններին և սերտաճում դրանց մեջ. դա էլ հենց էնդոմետրիոզն է: Մնացածների մոտ աշխատում է իմունային պաշտպանությունը և օտար բջիջները ոչնչացվում են:
Քանի որ էնդոմետրիումի բջիջները զգայուն են մնում հորմոնային պատկերի նկատմամբ, դրանք շարունակում են արյունահոսել մենստրուացիոն ցիկլի հետ համապատասխանաբար: Արյունահոսությունները շրջապատող հյուսվածքներում հրահրում են բորբոքային գործընթացներ, ինչն էլ հանգեցնում է ցավերի, օրգանների ծավալով մեծացման, անպտղության:
Էնդոմետրիոզի պատճառները
Ներկայումս գոյություն ունեն մի քանի վարկածներ
-Հորմոնային խանգարումներ: Էստրոգենների բարձր մակարդակը հրահրում է արգանդի ներքին լորձաթաղանթի բջիջների մեծացման ու վերասերման:
-Ժառանգական նախահակվածությունը: Հայտնի է դեպք, երբ մի ընտանիքում էնդոմետրիոզ են ախտորոշել ութ դուստրերի մոտ:
-Ցածր իմունիտետը: Եթե իմունիտետը բարձր է, ապա բջիջները չեն կարող գործել «իրենց» օրգաններից դուրս, դրանք միանգամից կոչնչացվեն պաշտպանական մեխանիզմների կողմից:
Բուժումը
Բուժման գործընթացը, որպես կանոն, ներառում է վիրահատություն և 6-8 ամսյա հորմոնային թերապիա: Վիրաբուժական միջամտությունը, սովորաբար ենթադրում է բորբոքային օջախների այրում լազերի միջոցով: Հորմոնային պատկերի կարգավորման համար երկարատև թերապիա է անցկացվում:
Կանխարգելումը
Ինչպես հայտնի է, ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելման նպատակով սովորաբար հանձնարարվում են հետևյալ միջոցները.
-Տարին երկու անգամ գինեկոլոգիական առաջնային զննում, գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին բուժում:
-Հղիության արհեստական ընդհատումներից հրաժարում: Հղիության ընդհատումից հետո հորմոնային խափանումները կարող են հրահրել բջջային հյուսվածքների մեծացում, իսկ վիրահատական միջամտության ռիսկն այն է, որ էնդոմետրիումի բջիջները կհայտնվեն արգանդից դուրս:
-Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: Պայմանավորված առանձնահատկություններով, հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցները կարող են կանխարգելել պոլիկիստոզը, միոման, արգանդի ներքին էնդոմետրիոզը և, նույնիսկ, էնդոմետրիումի քաղցկեղը:
-Ակտիվ կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մարմնի քաշի նորմալ պահպանումը: Ծանրաբեռնվածություններն իջեցնում են էստրոգենների մակարդակը, կարգավորելով հորմոնային պատկերը: Իսկ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը բնորոշ է գեր մարդկանց, ընդհակառակը, խթանում է բորբոքային գործընթացների զարգացմանը:
-Սթրեսային վիճակների նվազեցում: Ժամանակին պառկել քնելու, մաքուր օդում շատ զբոսնել, պարբերաբար հանգստացնող մեթոդներ կիրառել (մերսում, յոգա, շոգեբաղնիք, շնչառական վարժություններ) և հաճելի մարդկանց հետ շփվել: Հանձնարարականներն այնքան էլ բարդ չեն և օգտակար ու, նույնիսկ, հաճելի են յուրաքանչյուր կնոջ համար:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն