Առողջապահության լրատու 6-7.2012
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը բացեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ընդգծելով, որ ԱՀԿ-ն ապրիլի 25-ը նշում է որպես Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, ինչը Երկիր մոլորակի հարյուրավոր երկրների բնակչության ուշադրությունը մալարիայի խնդրին ուղղելու, ինչպես նաև մալարիայի դեմ պայքարի և արդյունավետ վերահսկողության գործում փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռում, քանզի այս համաճարակային հիվանդությունը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և, փաստորեն, մոլորակի բնակչության մոտ կեսը` 3,3 միլիարդ մարդ ապրում է այս հիվանդության մշտական սպառնալիքի ներքո:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն արձանագրեց, որ յուրաքանչյուր տարի գրանցվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 մլն դեպք` շուրջ 700 հազար մահվան ելքով:
«Թեև վերջին տասնամյակում համաշխարհային հանրությունը, մասնավորապես, մեր հանրապետությունը, մալարիայի դեմ պայքարում շոշափելի հաջողությունների է հասել, այնուամենայնիվ արձանագրված հաջողությունը շատ փխրուն է և մեծապես կախված է մեր կողմից իրականացվող միջոցառումների անընդհատությունից և համակարգվածությունից, որքան էլ, որ սկսած 2006 թվականից, Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չեն արձանագրվել և 2011 թվականին մեր հանրապետությունը ԱՀԿ-ի կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք»,-եզրակացրեց պարոն Վանյանը:
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ղուկասյանը ներկայացրեց ԱՀԿ-ի մոտեցումները մալարիայի հիմնախնդիրներին և 2012 թվականի Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվա ուղերձները:
Աշխատաժողովի մասնակիցները համակ ուշադրությամբ լսեցին ՀՀ ԱՆ տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի «Մալարիայի էլիմինացման և վկայագրման գործընթացը» զեկուցումը, որը վերաբերում էր Հայաստանում մալարիայի նորագույն պատմության վերջին երկու տասնամյակներին:
Որոշակի անդրադարձ կատարելով` բանախոսը նշեց, որ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում մալարիան ուղեկցել է մեզ և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: Արդեն իսկ 1994-ին մեր հանրապետության տարածքում արձանագրվեցին այս հիվանդության տեղական ծագման դեպքեր: Ի դեմս միջազգային կազմակերպությունների, Հայաստանում մալարիան վերացնելու ուղղությամբ համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց, ինչը 2006-ին պսակվեց հաղթանակով, երբ Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր այլևս չարձանագրվեցին:
Եվ այն, որ ԱՀԿ-ի կողմից այսօր Հայաստանը վկայագրվել է մալարիայից ազատ տարածք, պարոն Դավիդյանցը համարեց մեր պետության, Առողջապահության նախարարության, հայ համաճարակաբանների, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին զինվորագրված բժիշկների, բժշկական գործի կազմակերպիչների հաղթանակը:
ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը ՙՀայացք անցյալից դեպի ապագա՚ խորագրի ներքո ներկայացրեց մալարիայի` նախկին անվանումներով` ջերմախտի կամ ճահճատենդի հնագույն պատմությունը, դրա թափանցումը Հայաստան` վկայակոչելով Ստրաբոնի Քրիստոսից առաջ 166 թվականին արած վկայությունն այն մասին, թե Արաքսի ճյուղավորման և ջրականգ ունեցող տարածքներում ճահճատենդը մարդկանց համար չարիք էր դարձել:
Տիկին Ավետիսյանը վկայակոչեց նաև Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարություն», Ամիրդովլաթ Ամասիացու ՙԱնգետաց անպետը», Գրիգորիսի և հայ այլ երևելի բժշկապետերի աշխատությունները, որտեղ ոչ միայն հիշատակվում է այս հիվանդության մասին, այլև բուժման հետաքրքիր եղանակներ են առաջարկվում:
Ուշագրավ է այն փաստը, որ Երևանում 1923-ին հիմնադրվել է արևադարձային գիտահետազոտական ինստիտուտ, որը զբաղվում էր հանրապետությունում մալարիայով հիվանդների հայտնաբերման և բուժման խնդիրներով, քանի որ 1910-1934թթ. Հայաստանի բնակչության 33 տոկոսը վարակված էր այդ հիվանդությամբ:
Համաճարակային հիվանդությունների, մասնավորապես, մալարիայի դեմ նախապայքարում անուրանալի է Քրիստափոր Փիրումովի վաստակը, բժիշկ-գիտնական, ում անունն առանձնակի ջերմությամբ հնչեցրեց բանախոսը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Թադևոսյանը, որպես մալարիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառում, կարևորեց կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքները, ինչը, հատկապես վերջին 2-2,5 տասնամյակում բարձիթողի վիճակում էր:
Միջոցառման ավարտին պարոն Ա.Վանյանն Առողջապահության նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մալարիայի և համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում ընդգրկված մի խումբ աշխատողների:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն