Առողջապահության լրատու 8-9.2012
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞ կարելի է սովորել լինել երջանիկ:
Երջանկություն է լինել մայր, ծնող, մասնագետ դառնալ, ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ համերաշխ ընտանիք, լավ ընկերներ, տեսնել զավակների հաջողությունը, գրկել թոռանը, լսել նրա առաջին թոթովանքները, շփվել արվեստի գլուխ-գործոցների հետ…
Ճիշտ են ասում, ուզում ես երջանիկ լինել` եղիր այդպիսին: Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում. այ կավարտեմ ինստիտուտը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կառնեմ…, նոր կահույք կունենամ…: Չնայած, հիշենք, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:
Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույնիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ արդեն շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն երջանկություն է:
Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, այ դրանց հարկավոր է ուշադրություն դարձնել. այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ, ոչ թե նրանք, ում համար, իրոք, երջանկության համար առիթ չկա, այլ նրանք ովքեր ուրախությունն ուղղակի «չեն նկատում»:
Կան իրավիճակներ` պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանք, թվում է, անհամատեղելի են երջանկության հետ: Բայց զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ:
Հարկ է գնահատել ունեցած երջանիկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ գովես: Դա շատ կարևոր է, քանի որ մշտապես իրենից դժգոհ լինելով, մարդ չի կարող երջանիկ լինել: Նույնիսկ, եթե չեք հասել կարիերիայի բարձունքներին, չունեք բազմանդամ ընտանիք, ՙմոդել չեք՚, այնուամենանիվ, ունեք այն, ինչի համար կարելի է ձեզ գնահատել և սիրել: Օրինակ, դուք հիանալի տանտիրուհի եք, ձեր պատրաստած ճաշատեսակները գնահատում են ընտանիքն ու ամուսնու ընկերները: Կամ ինքներդ ձեզ հաճոյախոսություն արեք` այսօր կարողացա պահպանել սննդակարգս, ապրեմ ես: Անհրաժեշտ է նաև ուրախանալ քչով: Սովորեք հաճույք ստանալ ամեն մի փոքր ուրախությունից և մի հրաժարվեք դրանից: Մեկը հաճույք է ստանում խաղատանը շահած գումարով, մեկ ուրիշը` բարձր պաշտոնով: Իսկ դու` ժամանակին տրված աշխատավարձով, ընտանիքիդ համար տոն կազմակերպելով, հեռուստացույցի առջև սիրածդ հաղորդումը դիտելով կամ ուղղակի կանաչ պուրակում զբոսնելով` եթե այդպիսին շրջապատումդ կա: Օգտվիր ցանկացած առիթից, քեզ հաճույք պարգևելու համար:
Հարկավոր է ապրել ներկայով: Գնահատիր պահ, հաճույք ստացիր գարնան զարթոնքից, երեխաների թոթովանքից, ժպիտներից: Նկատած կլինես, եթե տրանսպորտում մռայլ և հոգնած մարդկանց մեջ հայտնվում է մի շատախոս մանուկ, բոլորն ակամա ժպտում են, աշխատում են իրենք էլ արժանան այդ մանկան հայացքին և ժպտին: Երջանկությունը մեր կողքին է, պարզապես հարկ է նկատել և բաց չթողնել: Երջանկություն կարող է պարգևել կարծրատիպերից հրաժարվելը: Նախկինում անհաջողակներ էին համարվում կարիերիայի հետևից ընկածները, ովքեր նույնիսկ ընտանիք չեն կազմել, ընկերներ չունեն: Ներկայումս, կարծես թե, անհաջողակներ են բազմազավակ ընտանիքները, տնային տնտեսուհիները: Պետք չէ բոլորին «մի արշինով չափել»: Յուրաքանչյուր ոք անկրկնելի անհատականություն է և ամեն մեկն ապրում է միայն իր անկրկնելի կյանքով: Լսիր ինքներդ քեզ և փնտրիր քո ներդաշնակությունը: Իսկ ներդաշնակությունից մինչև երջանկություն ընդամենը մեկ քայլ է:
Արթուր Եղինյան
20.11.2013
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն