Հիվանդություններ Ատոպիկ դերմատիտ
Դիֆուզ նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որին բնորոշ է քորը, լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաները և քրոնիկ ռեցիդիվող ընթացքը: Այս հիվանդությունը ունի հստակ սեզոնային կախվածություն: Պրովոկացիոն դեր կարող է խաղալ սննդամթերքներից` ցիտրուսային մրգերը, քաղցրավենիքները, կծու ուտեստներն, ալկոհոլային խմիչքները, դեղորայքներից`հակաբիոտիկները, վիտամինները, սուլֆանիլամիդները, պատվաստանյութերը և այլ գործոններ: Էթիոլոգիան անհայտ է, պաթոգենեզի հիմքում ընկած է իմուն համակարգի ժառանգական անբավարարությունը, փոփոխության ենթարկված օրգանիզմի քիմիական ռեակցիաները: Շատ հաճախ ատոպիկ դերմատիտը զուգակցվում է ալերգիկ ռինիտի, ասթմայի, պոլինոզի հետ: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է գալիս հետևյալ երեք տարիքային փուլերից մեկում` նորածնային, մանկական կամ հասուն տարիքում: Հիվանդության կլինիկական պատկերը կախված է հիվանդի տարիքից: Բոլոր տարիքային փուլերում էլ հիվանդին անհանգստացնում է ուժեղ, երբեմն տանջալից քորը: Այդ ժամանակահատվածում հիվանդությունը կրում է սուր բնույթ և մեծ մասամբ ախտահարում է դեմքի մաշկը, թեպետ կարող է տարածվել մարմնի և այլ մասերի վրա: Մանկական փուլում (մինչ սեռական հասունացման ժամանակահատվածը) գլուխ են բարձրացնում լիխենոիդային պապուլաները, լիխենֆիկացիաների օջախները` տեղակայվելով պարանոցի հետևամասում, կրծքավանդակի վերնամասում, արմնկային և ծնկային ծալքերում: Մեծահասակների տարիքային փուլը սկսում է հասունացման տարիքից և կլինիկական պատկերով նման է ուշ մանկական փուլին (լիխենոիդային պապուլաներ, լիխենֆիկացիաների օջախներ): Կախված մաշկային ծածկույթի ներգրավվածության աստիճանից` ատոպիկ դերմատիտը բաժանվում է սահմանափակ, տարածված և ունիվերսալ տիպերի:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում փորձառու մասնագետը կհայտնաբերի մաշկային հիվանդության իրական պատճառը և կանցկացնի համապատասխան բուժում:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն