Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)

Հղիների հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը նախապատրաստման նոր մոտեցումներ

Վերջին տարիներին բժշկական գիտության նորագույն նվաճումների ներդրմամբ մանկաբարձության ոլորտը գերբժշկայնացվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը դիտվում էին որպես բժշկական գործընթացներ, և անգամ նորմալ ընթացքով հղիության և ծննդաբերության ժամանակ իրականացվում էր միջամտություն:

 

Սակայն, չնայած բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու մանկաբարձության գերբժշկայնացմանը, մայրական և մանկական մահացության մակարդակը շարունակում էր բարձր մնալ, իսկ ֆիզիոլոգիական ֆունկցիայի իրականացումը` հղիությունն ու ծննդաբերությունը, կապված էր ռիսկի հետ:

 

Հղիների, ծննդաբերների և ծննդկանների բժշկական խնամքի գոյություն ունեցող համակարգն ավելի շատ ուղղված էր ընդունված, հաճախ չհիմնավորված գործողությունների կատարմանը, քան կնոջ համար բարենպաստ հուզահոգեբանական վիճակի ստեղծմանը:

 

Վերջին տարիներին սկզբունքային փոփոխությունն եր կատարվեցին մանկաբարձության մեջ, իրականացվեց մանկաբարձության ՙդեմեդիկալիզացիայի՚ գործընթացը, և հանրապետությունում մշակվեց ու ներդրվեց անվտանգ մայրության հայեցակարգը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հղիների սոցիալ հոգեբանական աջակցություննէ և ֆիզիկական նախապատրաստումը ծննդաբերությանը:

 

Խիստ կարևորելով հղիների հուզահոգեբանական աջակցության, ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման և հղիների ուսուցման հարցերը (հատկապես հղիության ընթացքում վտանգի նշանների մասին տեղեկատվության տրամադրումը), վերջին տարիներին այդ աշխատանքների իրականացումը (ՙՄայրության դպրոցի՚ շրջանակներում) ներառված է պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության և սպասարկման տրամադրման չափորոշչում, որպես նախածննդյան բուժօգնության իրականացման պարտադիր բաղադրիչ:

 

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, հատկապես ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում, որոշ տարածաշրջաններում (Թալին, Սիսիան, Վայք, Վեդի և Երևան) իրականացվել է օժանդակություն մայրության դպրոցների կայացմանը:

 

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում ստեղծվել է մայրության դպրոց, որը հղիներին ու ծննդաբերներին հուզահոգեբանական աջակցություն տրամադրելուց բացի հանրապետության ծննդօգնության հիմնարկներին ցուցաբերում է կազմ-մեթոդական օգնություն, այդ թվում նաև հղիների հուզահոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման հարցերով:

 

Նախածննդյան խնամքը հանրապետությունում ներկայումս ուղղվել է հղիի կոնկրետ կարիքների բավարարմանը, որը թույլ է տալիս ոչ միայն հաջողությամբ կրել պտուղը և ունենալ առողջ երեխա, այլև դրական ազդեցություն է թողնում հղիության ընթացքի ու ելքի վրա, բարձրացնում հղիի, նրա ընտանիքի անդամների բավարարվածությունը և առողջությունը, ապահովում մանկան նորմալ զարգացումն ու դաստիարակումը:

 

Հայտնի է, որ կարգավորվող գործընթացներին առավել հաճախ խանգարող պատճառը նյարդային և հուզական ցնցումներն են` ցավ, թախիծ, տագնապ, սարսափ: Կինը, իր համար որոշակի վտանգկամ կարևորություն ներկայացնող իրադարձության, մասնավորապես հղիության ընթացքում, գտնվում է երկարատև սպասման ստրեսի վիճակում, որը կարող է հանգեցնել ախտաբանական դրսևորումների: Հայրենական և արտասահմանյան ֆիզիոլոգները բացահայտել են հղիության պատճառով առաջացած սպասման ստրեսի բացասական հետևանքները: Տեղի է ունենում ուղեղի ադրեներգիկ համակարգի ակտիվացում, որի արդյունքում վեգետատիվ ռեակցիաները ձեռք են բերում վառ արտահայտված սիմպատիկ ուղղվածություն:

 

Կենսաէլեկտրական և էնդոկրին-վեգետատիվ պրոցեսների համախմբումը ստանում է ոչ համապատասխան բնույթ, իսկ հարմարողական մեխանիզմները կարող են վերածվել ռիսկի գործոնների ու դառնալ վիսցերալ (ընդերային) խանգարումների պատճառ: Հղիության վերջին շաբաթները, որոնց ընթացքում բուռն ձևավորվում է նախապատրաստումը ծննդաբերությանը, առավել ինտենսիվ սպասման շրջան են համարվում, հետևաբար` ՙսպասման ստրեսի՚ ժամանակ կարող է առաջանալ արգանդի կծկողական գործունեության խանգարում:

 

Անվտանգ ծննդաբերություն


Վերջին տասնամյակում աշխարհում էականորեն վերանայվել են ծննդաբերության համապատասխան տեխնոլոգիաների նկատմամբ հիմնական մոտեցումները, որոնց արդյունավետությունը լիովին հաստատվել է ապացուցողական բժշկության տվյալներով: Այն անվտանգ ծննդաբերությունների կազմակերպման համար ԱՀԿ կողմից նոր մոտեցումների ստեղծման հիմք ծառայեց`

 

  • մոր համար պետք է բարվոք վիճակ ապահովել մանկածնության ժամանակ և հետծննդյան շրջանում` ամուսնու կամ կնոջ կողմից ընտրված ընտանիքի անդամի ազատ մասնակցություն,
  • բուժանձնակազմի և աջակցող անձի պարտականությունների մեջ է մտնում մոր հուզահոգեբանական սատարումը,
  • կանայք պետք է մասնակցեն իրենց հղիությանն ու ծննդաբերությանը վերաբերող որոշումների ընդունմանը,
  • առողջ նորածինը պետք է շարունակ գտնվի մոր հետ,
  • հարկավոր է խրախուսել պտղի ծնվելուց հետո ծննդաբերական սենյակում նորածնին անմիջապես մոր կրծքին դնելը,
  • անհրաժեշտ է խրախուսել կեսարյան հատումից հետո հեշտոցային ծննդաբերությունը,
  • կեսարյան հատումների լավագույն հաճախականությունը 10-15% է, ապացուցողական բժշկության տվյալներով 15%-ից ավելի բարձր հաճախականությունն էապես չի անդրադառնում պերինատալ և մայրական հիվանդացության և մահացության վրա: Կեսարյան հատումների բարձր տոկոս կարող է լինել միայն 3-րդ մակարդակի ծննդաբերական հիմնարկներում,
  • հարկ չկա օգտվել պտղի սրտի բաբախի ավանդական էլեկտրոնային մոնիտորինգից,
  • գոյություն չունեն ծննդաբերությունից առաջ ցայլքի մազերի սափրման և հոգնաներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ ապացույցներ,
  • ծննդաբերության և մանկածնության ժամանակ խորհուրդ չի տրվում մեջքի վրա պառկած դիրք: Կանայք իրենք պետք է որոշեն ծննդաբերության ժամանակ իրենց հարմար դիրքը,
  • արդարացված չէ էպիզիոտոմիայի առօրյա օգտագործումը,
  • ծննդաբերությունը հարկավոր է խթանել միայն հատուկ բժշկական ցուցումների դեպքում,
  • անհրաժեշտ է խուսափել ցավազրկողների և անզգայացնող միջոցների ավանդական նշանակումից,
  • արդարացված չէ պտղապարկի արհեստական հատումը (որպես ավանդական գործընթաց),
  • պետք է օգտագործել ոչ դեղային այլընտրանք ային ցավազրկումը` հղիի հուզահոգեբանական աջակցության միջոցով,
  • մանկան ծնունդը նաև ընտանիքի նոր փոխհարաբերությունների սկիզբն է:

 

Ծննդաբերողը, նրա հարազատներն ու մտերիմները ներգրավվում են արդեն նոր փոխհարաբերությունների մեջ, որտեղ միմյանց նկատմամբ պարտականությունները փոխվում են և դառնում է նորովի:

 

ՙԱնվտանգ մայրություն՚. առավել կարևոր սկզբունքները

 

Սկզբունք 1

Ծննդաբերությունը ոչ թե հիվանդություն է, այլ առողջության արտահայտություն: Խնամքն ուղղված է ծննդաբերության բոլոր փուլերում և հետծննդյանշրջանում կնոջ աջակցությանը:

 

Սկզբունք 2

Նախածննդյան խնամքը ճկուն գործընթաց է, որը կիրառվում է կնոջ կյանքի առանձնահատկությունն երին համապատասխան, հաշվի առնելով հուզահոգեբանական, կրթական ու մտավոր պահանջմունքների մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուր ծննաբերող կնոջ և նրա ընտանիքի ֆիզիկական հնարավորությունները:

 

Մանկածնության բոլոր հարցերն ընդգրկող լուսավորչական դասընթացների հստակ մշակված համալիր ծրագիրը նախապատրաստում է ծնողների գործուն մասնակցությունը հղիության, ծննադաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո, նաև նորածնին խնամելիս:

 

Սկզբունք 4

Երեխայի հայրը, ծննդկանի ընտրությամբ հարազատներն ու բարեկամներն ակտիվ ներգրավվում են ծննդաբերության բոլոր փուլերում, նրանք ծննդկանին հետծննդյան խնամքի շրջանում օգնություն են ցուցաբերում:

 

Սկզբունք 5

Երկունքի ժամանակ և ծննդաբերությունից հետո ծննդկանին խնամում են նույն սենյակում, բացառությամբ` եթե առաջացել է կեսարյան հատման անհրաժեշտություն: Հնարավորության դեպքում նույն սենյակում բուժանձնակազմը խնամում է նոր ածնին ու ծննդկանին:

 

Սկզբունք 6

Մանկան լավագույն խնամքն իրականացնում է մայրը: Այն դեպքում, երբ մայրն ինքն է խնամում նորածնին, բուժանձնակազմի օգնության դերը փոխվում է` նրանք նորածնի խնամք իրականացնողից անմիջապես վեր են ածվում խնամքի վերաբերյալ ժամանակակից մոտեցումների ուսուցանողների:

 

Ավանդական ծննդօգնության հիմնական դրույթները

 

Ծննդաբերական բաժանմունքի տարածքն ավանդաբար բաժանվում էր 3-4 հատվածի` նախածնարան, ծննդաբերական սրահ, հետծննդաբերական հիվանդասենյակ կամ նորածնային բաժանմունք.

 

  • մանկան ծնվելու ընթացքում յուրաքանչյուր փուլին համապատասխան կնոջը մի սենյակից մյուսն էին տեղափոխում,
  • ծննդկանները գտնվում էին պասիվ դերում,
  • հայրը, հարազատները համարվում էին կողմնակի այցելու, այլ ոչ թե ծննդաբերությանը գործուն կողմնակից և մասնակից,
  • ծննդաբերությունից հետո մայրն ու նորածինն անհապաղ տեղավորվում էին տարբեր սենյակներում,
  • բուժհաստատությունում գտնվելու ողջ ընթացքում նորածիններին խնամում էին գերազանցապես հատուկ մանկական հիվանդասենյակներում,
  • բժիշկը նորածնին զննում էր նորածնային բաժանմունքում, ապա այցելում էր մորը և լավագույն դեպքում նրան հաղորդում իր դիտարկումները,
  • մայրը չէր մասնակցում մանկան զննմանը, բաց էր թողնվում առաջին պահից երեխային ճիշտ խնամելու հմտությունները սովորելու բացառիկ հնարավորությունը:

 

Վերն ասվածի լրիվ հակադրությունն է ՙՄայրության պահպանությունը ընտանիքում՚ ծրագիրը, որի դեպքում անպայման հաշվի են առնվում կնոջ անձնական, անհատական ցանկությունները և նրա ընտանիքի պահանջները,

 

  • անձնակազմը համաձայնեցված օգնություն և աջակցություն է ցուցաբերում ընտանիքներին, պատասխանում նրանց հարցերին, ջանում նրանց ընդգրկել գործընթացի մեջ` այնտեղ, որտեղ հնարավոր է ու խելամիտ,
  • բուժանձնակազմի դերն է աջակցել, ուսուցանել, լուսավորել, խթանել և ըստ ամենայնի նպաստել մոր, նրա ընտանիքի ու բուժանձնակազմի թիմի բոլոր անդամների միջև շփման գործընթացին` ամենաընդունելի լուծումների հասնելու նպատակով,
  • թեպետ խնամքի այդպիսի ռեժիմն իրականացվում է բուժանձնակազմի ղեկավարությամբ, այնուամենայնիվ այն ուղղված է ընտանեկան միջավայրի ապահովմանը` մորը և նրա հարազատներին ընդգրկելով ծննդաբերության ընթացքի վերաբերյալ որոշման ընդունմանը,
  • ապահովվում է բնության մեջ ամենաբնական երևույթի նորմալ կայացումը,
  • ժամանակակից ծննդաբերական հիվանդասենյակներն ապահովում են ծննդաբերության առաջին շրջանի, ծննդի և հետծննդյան շրջանում մանկաբարձական խնամքի գրեթե բոլոր օժանդակ տեսակները,
  • դրանք հագեցված են այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են ընձեռում բարդությունների դեպքում տրամադրել ցանկացած օգնություն,
  • անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում հետծննդյան շրջանն անցկացնում են այլ հիվանդասենյակում, սակայն պարտադիր նորածնի հետ մեկտեղ,
  • որպեսզի ամուսինը ծննդաբերության ժամանակ կարողանա կնոջը ճիշտ և արդյունավետ օգնել, հղիության ընթացքում ընտանեկան զույգի հետ անցկացվում են մի քանի խորհրդատվություն, պարապմունքներ, որտեղ բժիշկ-խորհրդատուները հանգամանորեն բացատրում և ուսուցանում են, թե ամուսինն ու կինը ծննդաբերության ընթացքում ինչ պետք է անեն,
  • երբ կինը ծննդաբերության նպատակով ծննդատուն է ընդունվում, անծանոթ միջավայրում բախվում է մեծ թվով նոր անձանց, ձայների ու երևույթների հետ,
  • հիվանդանոցի աշխատանքի կարգը և սարքավորումն երը կարող են տագնապ, անգամ սարսափ հարուցել հղիի մոտ: Անձանց և ձայների մշտական հոսքը, որոնք մերթ հասնում են ծննդաբերության հիվանդասենյակ, մերթ անհետանում, հաճախ, չնախապատրաստված կնոջը զրկում են սովորական պաշտպանվածության զգացումից,
  • բուժաշխատողները, բոլորը մուտք ունեն կնոջ ամենաինտիմ ապրումների աշխարհը և տանջ անքների դիտորդն են: Նրա ներաշխարհը լարված է: Ընդ որում, նրան տանջում են ցավերը և վախն անհայտության առաջ: Այս բոլոր ներգործությունն երի նկատմամբ նա նվազագույն իսկ վերահսկողություն չունի,
  • երեխայի հայրը և հարազատները, եթե կնոջ կողքին են, զգում են ստրես առաջացնող այդ ներգործությունն երի մեծ մասը և օգնում հաղթահարել դրանք:

 

ՙԱնվտանգ մայրություն՚ ծրագիրը ձգտում է վերացնել կնոջ և նրա ընտանիքի ստրեսը ծննդաբերության ամբողջ շրջանում:

 

Այդ նպատակով անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները`

 

  • ծննդաբերության վաղ փուլում կանանց հնարավորություն է ընձեռվում կամացուկ զբոսնել միջանցքում, սենյակում, շփվել ընտանիքի անդամների հետ,
  • բուժանձնակազմը պատրաստ է ընտանիքին հատկացնել մեկուսացված սենյակ և իրազեկել դեպքերի ընթացքի, բարդությունների մասին, պատասխանել հարցերին,
  • նախապատվությունը տրվում է սահմանափակ թվով բուժանձնակազմին, առավելագույնս ձայնամեկուսացված, հանգիստ մթնոլորտի ապահովմանը,
  •  ՙՄայրության պահպանությունը ընտանիքում՚ ծրագրով ուսուցանված բուժաշխատողը լավագույնս ղեկավարում է ծննդաբերությունը,
  • ընդունվելիս ցայլքի և շեքի սափրում, ինչպես նաև հոգնաներ արվում են միայն կնոջ ցանկությամբ,
  • անհատականացվում է ծննդաբերության ժամանակ սննդի և ըմպելիքի ընդունումը,
  • նախօրոք հղին ուսուցանված է ծննդաբերության առաջին և երկրորդ շրջաններում նրա մարմնի դիրքի ընտրության հնարավորության մասին, ապահովելով նվազագույն միջամտություն բնական գործընթացին,
  • պտղի աուսկուլտացիա (լսում) անցկացվում է ծննդաբերության I շրջանի ընթացքում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ և II փուլում` յուրաքանչյուր ճիգի վերջում, պտղի ներարգանդային թթվածնաքաղցի նշանների բացահայտման նպատակով,
  • ծննդաբերության պահին դիրքի ընտրությունը թողնվում է կնոջը (ոտքերի համար հենարանով և առանց հենարանի),
  • բոլոր բուժգործողությունները կիրառելուց առաջ բացատրվում են կնոջը` ջանալով դրանք կատարելիս պահպանել գեղագիտական նորմերը: Դրա համար բավական է ունենալ վարագույր և սավաններ,
  • անհրաժեշտ է հետևել այլընտրանքային (ալտերնատիվ) ոչ դեղային ցավազրկման սկզբունքներին,
  • ծննդաբերության առաջին շրջանում ցավերը թեթևացնելու համար թույլատրվում է օգտագործել հիդրոթերապիան, ընկղմում ջրի մեջ, ցնցուղ, եթե դրանք ծննդաբերողին հակացուցված չեն,
  • ծննդաբերական մահճակալները կնոջը թույլ են տալիս ընդունել հարմար դիրք,
  • բացի ցավազրկումից և անզգայացումից, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործել նաև սառը թրջոցներ, մերսում ցավերը մեղմացնելու համար,
  • ծննդաբերողին օգնում են թուլացմանն ուղղված կոնկրետ հնարքներ անցկացնել` կարգավորելով շնչառությունը: Այս մեթոդները նախօրոք ուսուցանվում են հղիին և օգնում են դրանք ճիշտ կիրառել,
  • ցավազրկող միջոցների օգտագործումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի անհատականացված և օգտագործվում է կնոջ գիտությամբ և համաձայնությամբ,
  • կինը էպիդուրալ ցավազրկման կարող է դիմել միայն գիտակցական ընտրության հնարավորության դեպքում` իմանալով դրա ռիսկերը և առավելությունները:

 

Մանկաարձական խնամքի երկու մոդել

 


Ավանդական մոդել

ՙԸնտանիքում մայրության պահպանությունը՚ ծրագիր


Ծննդաբերությանը հղիի նախապատրաստական ուսուցումն ուղղված է հիվանդանոցային ծրագրի պահանջների և ռեժիմի բավարարմանը:

 

Նախապատրաստական-լուսավորչական գործունեությունն ուղղված է առողջության մասին գիտելիքների խորացմանը, լրիվ իրազեկված, այլընտրանքների մասին տեղեկացված ընտրության հնարավորության բարձրացմանը: Ցանկալի է, որ լուսավորչական գործունեությունը սկսվի մինչև սաղմնավորումը:

 

Հղիությունը, երկունքը, ծննդաբերությունն ընկալվումեն որպես բժշկական բնույթի երևույթներ:

 

Հղիությունը, երկունքը, ծննդաբերությունն ընկալվում են որպես բնական ֆիզիոլոգիական երևույթ, որը զուգակցվում է հուզական, սոցիալական ու ֆիզիկական վիճակի փոփոխություններով և ստրեսով:

 

Բուժանձնակազմը բուժման մասին որոշում է կայացնում սեփական հեղինակության դիրքերից, և պարտադրում է դրա կատարումը:

 

Բուժանձնակազմը ընտանիքին այլընտրանքների մասին տեղեկություն է ներկայացնում: Ընտանիքը մասնակցում է վճռի կայացմանը: Ընտանիքը բուժանձնակազմի հետ միասնական թիմ է:

 

Աշխատանքի պրակտիկան և կարգը բյուրոկրատական են:

 

Աշխատանքի կարգը և պրակտիկան անհատականացված են, ճկուն, համահունչ սպառողին:

 

Մորն ասվում են միայն անհրաժեշտ բաները:

 

Ընտանիքը լրիվ իրազեկված է: Որոշումներն ընդունվում են ընտանիքի և բուժանձնակազմի միջև փոխհամաձայնությամբ:

 

Մայրն ու պտուղը համարվում են առանձին պացիենտ:

 

Մայրն ու պտուղը միաժամանակյա խնամք են ստանում, իրականացվում է ՙմայր + փոքրիկ՚ մանկաբարձական խնամք:

 

Ծննդաբերության և խնամքի տարբեր փուլերը անցկացվում են տարբեր սենյակներում:

 

Ծննդաբերության բոլոր փուլերն անցկացվում են նույն սենյակում:

 

Նորածիններին խնամում են մանկասենյակում:

 

Նորածիններին խնամում են գերազանցապես մոր ներկայությամբ, նրա հիվանդասենյակում:

 

Հոր և ընտանիքի մյուս անդամների համար սահմանված են այցելության սահմանափակ ժամեր:

 

Հարազատների, բարեկամների ներկայությունը խրախուսվում է` մոր ցանկությամբ:

 

Հորը կամ մեկ այլ հարազատի իրազեկում են ծննդաբերության ընթացքի մասին:

 

Խրախուսվում է հոր կամ այլ հարազատի ներկայությունն ու գործուն մասնակցությունը ծննդաբերությանը և այլն` մոր ցանկությամբ:

 

Սրահները պաշտոնական հաստատության բնույթի են:

 

Սրահները հաճելի են, հիշեցնում են ընտանեկան միջավայր:

 

Խնամքն իրականացվում է զատ-զատ:

 

Խնամքը տնօրինում է ՙղեկավարը՚` կինը:

 

Անձի անձեռնմխելիությունը չի պահպանվում:

 

Բուժանձնակազմի կողմից պահպանվում է ընտանիքի, անձի անձեռնմխելիության իրավունքը: Չի թույլատրվում ներխուժել մասնավոր հարցերի մեջ:

 

Աղմուկի մակարդակը բարձր է ու անվերահսկելի:

 

Աղմուկի մակարդակը վերահսկվում է: Ապահովվում է հանգիստ և լռություն:

 

Բուժանձնակազմի վերաբերմունքը ֆունկցիոնալ է:

Բուժանձնակազմի վերաբերմունքը կարեկից է:

 

Պացիենտը կարող է գոհ մնալ կամ դժգոհ հեռանալ:

 

Պացիենտները գոհ են, ուրախ և պատրաստ վերադառնալու:

 

Հեղինակ. Ռ.Ա.Աբրահամյան*, Գ.Ս.Ավագյան** * Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ ** Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ Մանկաբարձության (պերինատալոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոն
Սկզբնաղբյուր. Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էստրոգենների ու պրոգեստերոնի կիրառումը շուրջ և հետդաշտանադադարային շրջանում (համակարգված վերլուծությունների հիման վրա ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել շուրջ և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նշանակման հիմնավորվածությունը, ինչպես նաև այս շրջանին բնորոշ էական մի շարք ցուցանիշների վրա ՀՓԹ ունեցած ազդեցությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Ամնիոտոմիա` կատարել, թե՞ ոչ (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Բացահայտել ամնիոտոմիայի իրական ազդեցությունը ծննդաբերության տևողության վրա:

Հետազոտության նյութն ու մեթոդաանությունը. Քոքրեյնի տվյալների բազայից ընտրվել է թեմային վերաբերող երեք տասնյակից ավելի հետազոտություն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Շարունակական աջակցությունը հղիության ընթացքում (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել հղիության և ծննդաբերության ընթացքում շարունակական հուզահոգեբանական աջակցության արդյունավետությունն ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ