Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012

Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական»գեները

Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական»գեները

Գիտնականները, պատասխանելով այն հարցին, թե որոշ մարդիկ ինչու են ապրում 100 տարի և ավելի, սովորաբար ասում են.«Շնորհիվ նրանց գեների»: Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից:

 

Մինչ այժմ հետազոտություններն ուղղված էին երկարակյացների գեների տարատեսակության ուսումնասիրմանը, որոնք ապահովում են նրանց ֆիզիոլոգիական առավելություններով (օրինակ, լավ խոլեստերինի բարձր մակարդակ): Սակայն Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի հետազոտողները կարծում են, որ ՙերկարակյացի գենի՚ մի մասն էլ կարող են լինել անհատականության բնավորության գծերը: Դրական տրամադրված, ուրախ, հանգիստ, անկեղծ մարդիկ, որպես կանոն, երկար են ապրում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել հրեա-աշկենազների և նրանց հետնորդների մասնակցությամբ` ովքեր եղել են 95 տարեկան և ավելի: Աշկենազները (արևելա-եվրոպական հրեաները) ընտրվել են այն պատճառով, որ նրանք բոլորն էլ գենետիկորեն միանման են, հետևաբար հետազոտվող պոպուլյացիայում ավելի դյուրին է որոշել գենետիկ տարբերությունները:

 

Ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ մարդու անհատականությունը գենետիկ հիմք ունի և կարող է անմիջականորեն ազդել առողջության վրա: Տվյալ հետազոտության ժամանակ 243 երկարակյացների մոտ ուսումնասիրվել է նաև անհատականությունը բնութագրող գենետիկ հիմնավորումները: Անհատականության գնահատման ժամանակ գիտնականները հայտնաբերել են այնպիսի հատկություններ, որոնք պարզ արտացոլում են երկարակյացների կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը: Նրանց մեծ մասը հանգիստ, ուրախ և անկեղծ մարդիկ են ու կարծում  են, որ կյանքում ամենագլխավորը ժպիտն է, սեփական հույզերն անկեղծ արտահայտելն ու շփման լայն շրջապատը: Բացի այդ, երկարակյացներն անհատականությունը բնորոշ նյարդային ձևի ամենացածր ցուցանիշն են ունեցել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. pensii-mnogo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ