Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012

Արթրիտ

Արթրիտ

Պատասխաններ 10 ամենահաճախ տրվող հարցերին

Արթրիտը հոդերի ախտահարումն է, որն ուղեկցվում է բորբոքմամբ: «Արթրիտ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է դեռևս Հիպոկրատի կողմից, իսկ հետո այդ անվանումն սկսեցին օգտագործել հոդերի տարբեր պաթոլոգիաների նշման համար:

 

1.Արթրիտը դա մի հիվանդությո՞ւն է 

 

Բժիշկը երբեք պացիենտին պարզապես արթրիտ չի ախտորոշի, այլ միշտ այն կկոնկրետացնի`  ռևմատոիդ արթրիտ, պսորիատիկ արթրիտ, օստեոարթրիտ և այլն: Այդպիսով, մասնագետը կպարզի հվանդության ձևը, դրա առաջացումը, տեղայնացումը: Բանն այն է, որ «արթրիտ» անվան տակ ենթադրվում է հիվանդությունների խումբ, որոնց բնորոշ են հոդերի հետ կապված խնդիրները:

 

2.Ինչպիսի՞ն են լինում արթրիտները

 

Եթե հիվանդությունն ախտահարել է մի հոդը, ապա այն անվանում են «մոնոարթրիտ»: Եթե խնդիր է ծագել երկու կամ ավելի հոդերի հետ, ապա ախտորոշումը դրվում է` «պոլիարթրիտ»:

 

Արթրիտները կարելի է բաժանել նաև երկու խմբի. ինքնուրույն նոզոլոգիական ձևի (ռևմատոիդ արթրիտ, ինֆեկցիոն հատուկ արթրիտներ, Ռեյթերի հիվանդություն և այլն, նաև արթրիտներ, կապված այլ հիվանդությունների հետ (նյութափոխանակության խանգարում, թոքերի, արյան, մարսողական ուղու հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և այլն):

 

Այսպիսով, ախտորոշման մեջ սովորաբար նշվում է արթրիտի ձևի և ախտահարված հոդերի քանակը: Օրինակ,«ռևմատոիդ արթրիտ» նշանակում է ինքնուրույն հիվանդություն, որի դեպքում մարդու օրգանիզմում ախտահարվել է մի քանի հոդ:

 

3.Ինչու՞ է առաջանում արթրիտը

 

Արթրիտի առաջացման ճշգրիտ պատճառներն անհայտ են: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մարդու իմունային համակարգի խափանումները, երբ հակամարմիններ են արտադրվում սեփական հոդերի հյուսվածքների նկատմամբ: Սա է ռևմատոիդ արթրիտի զարգացման մեխանիզմը:

 

Մարդը հաճախ լարում է հոդերը, ուշադրություն չի դարձնում հիվանդության ախտանիշներին (այտուցներ և ցավ հոդերի շրջանում, առավոտյան կաշկանդվածության զգացում, հոդերի ձևախախտում և այլն): Հետագայում,  չբուժվելու դեպքում հոդերի մաշվածության գործընթացն անխուսափելիորեն կարագանա, ինչն էլ կհանգեցնի արթրիտի զարգացման: Տարիքի հետ կարող է առաջանալ նաև օստեոարթրիտ:

 

Ռիսկի այլ գործոններից կարելի է նշել սթրեսը, մրսելը, հոդերի վնասվածքները, ինֆեկցիոն հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը:

 

4.Ինչպե՞ս իմանալ, որ ձեզ մոտ արթրիտ է

 

Արթրիտի ախտանիշների առաջացման դեպքում բժիշկն ամենից հաճախ պացիենտին ուղարկում է տարբեր հետազոտությունների` ռևմատոիդային գործոնների առկայության, արյան շճաբանական,  ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունների:

 

Բացի այդ, հնարավոր են նաև հետազոտության լրացուցիչ մեթոդներ, օրինակ, հոդերի ռենտգենագրություն,  պունկցիա (հոդի խոռոչից հատուկ ասեղով հոդային հեղուկ են քաշում) կամ հոդի բիոպսիա (հոդի հյուսվածքից փոքրիկ կտոր է վերցվում), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:

 

5.Ո՞ր հիվանդության  հետ է հնարավոր շփոթել արթրիտը

 

Հոդերի հետ խնդիրների առաջացման դեպքում, մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց մոտ ռևմատիզմ է զարգանում: Սակայն ռևմատիզմն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջին հերթին, ախտահարում է սիրտը և, հետո հաճախ միայն հանգեցնում հոդերի հիվանդության:

 

Արթրիտը հնարավոր է նաև շփոթել պոդագրայի հետ, հիվանդություն, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ: Պոդագրայի դեպքում արյան մեջ միզաթթվի մակարդակը բարձրանում  է և հոդերում կուտակվում միզաթթվի աղի բյուրեղիկները:

 

6.Ինչքանո՞վ է վտանգավոր հիվանդությունը

 

Արթրիտի դեպքում հիվանդության միանշանակ ախտորոշումը բարդ է: Ճիշտ բուժման բացակայության դեպքում հնարավոր է հոդերի ձևախախտում կամ դրանց գործառույթի խանգարում առաջանա, հաճախ տուժում են ձեռքերի հոդերը: Բացի այդ, հարկ է հիշել, որ արթրիտի ախտանիշները կարող են ուղեկցել այլ օրգանների խնդիրներին, որոնց նույնպես հարկ է ուշադրություն դարձնել, որպեսզի արթրիտի բուժման դեպքում մեկ այլ հիվանդություն չանտեսվի:

 

7.Ո՞ր մասնագետին է պետք դիմել

 

Արթրիտի և հոդերի հիվանդություններով, մասնավորապես, զբաղվում է բժիշկ-ռևմատոլոգը: Եթե հնարավորություն կա, ապա ավելի լավ է դիմել նեղ մասնագետին` արթրոլոգին, ով կզբաղվի միայն տվյալ հիվանդությամբ:

 

8.Արթրիտի դեպքում վիրահատությունն անհրաժե՞շտ է

 

Վիրաբուժական միջամտություն պահանջվում է միայն արթրիտի բարձիթողի վիճակի դեպքում, երբ հոդերի ինքնուրույն շարժումներն արդեն հնարավոր չեն: Այդ դեպքում հոդերի պրոթեզավորում է կատարվում: Պրոթեզները նույնպես տարբեր են: Նման վիրահատություններ ներկայումս շատ հաճախ են իրականացվում: Եվ, եթե նախկինում արհեստական հոդերը մետաղական էին, ապա այժմ օգտագործում են ճենապակե պրոթեզներ: Դրանք ավելի ամուր են և շատ երկար են ծառայում, քան նախորդները:

 

9.Արթրիտի դեպքում ժողովրդական միջոցներն օգնո՞ւմ են

 

Արթրիտի բուժման համար գոյություն ունեն ժողովրդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսեր և խորհուրդներ: Սակայն ինքնաբուժմամբ չարժե զբաղվել, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ օրգանիզմի գործառնությունը տարբեր է: Միևնույն ախտորոշման դեպքում բժիշկը կարող է նշանակել տարբեր բուժում` պայմանավորված պացիենտի տարիքով, ալերգիկ ռեակցիաների առկայությամբ և այլն: Այդ իսկ պատճառով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերը կարող են ոչ թե օգնել, այլ միայն վատացնել պացիենտի վիճակը:

 

10.Ինչ չի կարելի անել արթրիտի դեպքում


«Արթրիտ» ախտորոշման դեպքում հիվանդներին չի հանձնարարվում ծանրություններ բարձրացնել, զբաղվել ակտիվ ֆիզկուլտուրայով: Նախընտրելի են ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածությունները, լողը:

 

Արթրիտի դեպքում հարկ է հետևել մարմնի քաշին, քանի որ ավելորդ կիլոգրամները հոդերի վրա մեծացնում են ծանրաբեռնվածությունը: Օրվա սննդակարգում հարկ է սահմանափակել մսի, ածխաջրատների, ալյուրից պատրաստված թխվածքների, շաքարի օգտագործումը: Ավելի շատ բանջարեղեն, միրգեր և կաթնամթերք օգտագործել: Արթրիտի դեպքում չի կարելի նաև մրսել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medi-life.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

armen

21.11.2015

rematoid atriti depqum vitamin c dexorayqi tesqov vnasakare te voch?

Մեդ-Պրակտիկ

14.04.2015

Հարգելի Artur, եթե նկատի ունեք մեծահասակների արթրիտը, ապա բուժման համապատասխան սխեմա մշակելուց առաջ նախ պետք է պարզել, թե ինչ ընթացք ունի արթրիտը` սուր, թե խրոնիկ, պարզել արթրիտի պատճառները, որոնք բազմաթիվ են` ինֆեկցիոն, նյութափոխանակման խանգարման հետևանքով առաջացած, հորմոնալ շեղումների հետևանքվ առաջացած, իմունիային- ալերգիկ, ռևմատոիդ, տրավմատիկ և այլն: Արթրիտի բուժումը ենթադրում է նախ դրա առաջացնող պատճառի վերացում: Արթրիտի բուժումն իր մեջ ներառում է հակաբորբոքային միջոցներ` ստերոիդային և ոչ ստերոիդային, միոռելաքսանտներ, խոնդրոպրոտեկտորներ, վիտամիններ և միներալներ, ինչպես նաև մանուալ թերապիա և ֆիզիոթերապիա: Բարձիթողի վիճակներում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Որոշ դեպքերում էֆեկտիվ կարող են լինել նաև ավանդական միջոցները: 

artur

12.04.2015

inchpes karela verchnakan azatvel artrit hivandutyunic?

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...

Սրտանոթաբանություն Թերապիա
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...

Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ