Երեխա Սեպտիկ էնդոկարդիտ (մանկական տարիքի)
Ենթասուր (ձգձգվող) սեպտիկ էնդոկարդիտ (մանրէական էնդոկարդիտ)։ Սեպտիկ հիվանդություն է, որի ժամանակ վարակի հիմնական օջախը տեղակայվում է սրտի փականների վրա, հազվադեպ՝ առպատային էնդոկարդում։ Հարուցիչներն են՝ հաճախ ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը, հազվադեպ՝ գրամ-բացասական մանրէները (աղիքային, կապտաթարախային, նեխական ցուպիկները, պնևմոկոկերը, սնկերը, մանրէների a ձևերը և այլն)։ Սրտի փականների մանրէական ախտահարումը կապված է օրգանիզմի հումորալ և տեղային (բջջային) իմունիտետի փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում իմունակենսաբանական ռեակցիաների տեղաշարժեր և պրոցեսի մեջ են ներգրավում տարբեր օրգաններ և համակարգեր (անոթներ, երիկամներ, լյարդ, նյարդային համակարգ և այլն)։ Ավելի հաճախ են ախտահարվում արդեն փոփոխված փականները, որը հետևանք է սրտի ձեռքբերովի կամ բնածին արատների, սրտի վիրահատական միջամտությունների։ Հիվանդության համար հատկանշական է անկանոն բնույթի տենդը, որը հաճախ ուղեկցվում է սարսուռով, քրտնարտադրությամբ, երբեմն՝ հոդացավերով, մաշկածածկույթների և |որձաթաղանթների գունատությամբ։ Առաջնային էնդոկարդիտի ժամանակ, որը զարգանում է չփոփոխված փականի վրա, սկզբում կարող են լսվել ֆունկցիոնալ բնույթի աղմուկներ, հետագայում՝ կազմավորվում է սրտի արատ (հաճախ աորտային)։ Երկրորդային էնդոկարդիտի ժամանակ փոխվում է աղմուկների բնույթն ու տեղակայումը` փականների աճող ձևափոխման կամ նոր արատի ձևավորման հետևանքով։ Միոկարդի ախտահարման ժամանակ առաջանում է առիթմիա, հաղորդչականության խանգարում, սրտի անբավարարության նշաններ։ Շատ հատկանշական է անոթների ախտահարումը վասկուլիտների, թրոմբոզների, անևրիզմի, արյունահոսության ձևով, որոնք դիտվում են մաշկում և տարբեր օրգաններում (հեմոռագիկ ցանավորում, ուղեղային վասկուլիտ, երիկամների և փայծաղի ինֆարկտ և այլն)։ Հաճախ նկատվում են լյարդի, փայծաղի մեծացում, նեֆրիտի ախտանիշներ։ Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվում է հիպոքրոմ սակավարյունություն, չափավոր լեյկոպենիա, արյան մեջ a2- և գամագլոբուլինի, «С» ռեակտիվ սպիտի և ԷՆԱ-ի զգալի մեծացում։ Արյան ցանքսից (որը կատարվում է մի քանի անգամ) մինչև հակաբիոտիկների օգտագործումը հիվանդների մոտ հաջողվում է անջատել էնդոկարդիտի հարուցիչը և որոշել նրա զգայնությունը տարրեր հակաբիոտիկների նկատմամբ։
Սուր սեպտիկ էնդոկարդիտ։ Դիտվում է որպես ընդհանուր սեպսիսի բարդացում։ Ըստ էթիոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկայի էապես չի տարբերվում էնդոկարդիտի ենթասուր ձևից և բնորոշվում է միայն ավելի սուր ընթացքով։
Սեպտիկ էնդոկարդիտի բուժումը նպատակահարմար է կատարել՝ ելնելով մանրէաբանական տվյալներից։ Նշանակվում են հակաբիոտիկներ՝ հաշվի առնելով հայտնաբերված հարուցիչների զգայնությունը նրանց նկատմամբ։ Իմուն խանգարումների վերականգնման նպատակով, հատկապես նեֆրիտի, վասկուլիտի, միոկարդիտի, հեպատիտի զարգացման ժամանակ, հակամանրէական միջոցները զուգակցվում են կորտիկոստերոիդային դեղամիջոցներով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն