Հիվանդություններ Միասթենիա
Նյարդա-մկանային միացման սխեման.
1.Պրեսինապտիկ տերմինալը
2.Սարկոլեման
3.Սինապտիկ բշտիկը
4.Նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորը
5.Միտոխոնդրիումը
Ախտորոշումը
Ստանդարտ դեպքերում միասթենիայի ախտորոշումն ընդգրկում է.
- Կլինիկական զննում և հիվանդության պատմության պարզում։
- Ախտաբանական մկանային հոգնածության համախտանիշի հայտնաբերման համար ֆունկցիոնալ փորձը։
- Էլեկտրոմիոգրագիական հետազոտություն. դեկրեմենտ-թեստ
- Պրոզերինային փորձը
- Կրկնակի դեկրեմենտ-թեստ պրոզերինի նկատմամբ ռեակցիայի հայտնաբերման համար։
- Կլինիկական զննում պրոզերինի ֆոնի վրա միասթենիկ փոփոխությունների դարձելիության հայտնաբերման համար։
- Արյան անալիզ ացետիլխոլինային ռեցեպտորների և տիտինի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար
- Առաջային միջնորմի օրգանների (ուռցագեղձ, հոմանիշը թիմուս) կոմպյուտորային տոմոգրաֆիա
- Բարդ տարբերակիչ ախտարոշման դեպքերի դեպքում կատարում են ասեղային էլեկտրոմիոգրաֆիա, հաղորդիչ նյարդերի հետազոտությունը, առանձին մկանաթելերի էլեկտրոմիոգրաֆիա(ջիտեր), բիոքիմիական հետազոտություններ (կրեատինֆոսֆատ, լակտատ, պիրուվատ, 3-հիդրօքսիբուտիրատ)։
Բուժումը
Նոր հայտնաբերված թեթև և ակնային ձևի բուժման համար կիրառում են միայն կալիմին և կալիումի դեղամիջոցներ։
Կալիմին 60Н 1տ. օրը 3 անգամ ոչ պակաս, քան 6 ժամ ինտերվալով։ Կալիումի քլորիդ կամ կալիում-նորմին 1տ. օրը 3 անգամ։
Արտահայտված մկանային թուլության կամ բուլբար խանգարումների առկայության դեպքում կիրառում են գլյուկոիդային թերապիա. պրեդնիզոլոն (մեթիպրեդ) 1մգ/կգ չափով, օրը մեջ առավոտյան ժամերին (սովորական դեղաչափերն են օրը 60-80մգ, մինիմալ էֆեկտիվ դեղաչաձը օրը 50մգ օրը մեջ)։
Պրեդնիզոլոնի մեկ դեղահաբը պարունակում է 5մգ, համապատասխանաբար պրեդնիզոլոնի օրական դեղաչափը 12-16 հաբ է։
Պրեդնիզոլոն 60մգ օրը մեջ։
Պրեդնիզոլոնի ընդունումն երկարատև է, ռեմիսիա կարող է առաջանալ 1-2 ամիս անց, ապա պրեդնիզոլոնի դեղաչափը 0,5 հաբով իջեցնում են մինչև պահպանող դեղաչափ 10-40մգ օրը մեջ։ Ապա զգուշությամբ 0,25 հաբ իջեցնելով, մինչև դեղանյութի հանելը։
Պրեդնիզոլոնի ընդունումը պահանջում է արյան շաքարի հսկում, և տեղամասային թերապևտի հսկում` զարկերակային ճնշումը, ստերոիդ խոցի, օստեոպորոզի կանխարգելում։
Հիվանդության սկզբից երկու տարվա ընթացքում գեներալիզացված ձևերի դեպքում կատարում են ուռցագեղձի հեռացում` թիմեկտոմիա։ Տիմեկտոմիայի արդյունքը լինում է 1-12 ամսվա ընթացքում, թիմեկտոմիայի էֆեկտիվության գնահատումը կատարվում է 1 տարի անց։
Կարեց հասակում, պրեդնիզոլոնով թերապիայի անբավարարության դեպքում, պրեդնիզոլոնի նշանակման անհնարինության դեպքում և պրեդնիզոլոնի հանելուց հետո, նշանակվում է ցիտոստատիկ թերապիա։ Թեթև դեպքերում` ազաթիոպրին 50մգ (ի հաբ) օրը 3 անգամ։ Ավելի լուրջ դեպքերում` ցիկլոսպորին (սանդիմուն) օրը 200-300մգ կամ սելսեպտ օրը 1000-2000մգ։
Միասթենիայի սրացման ժամանակ ընդունելի և արդարացի է պլազմաֆերեզի կատարումը և ն/ե իմունոգլոբուլինի ներարկումը։
Նպատակահարմար է պլազմաֆերեզն իրականացնել 500մլ, պլազմայով կամ ալբումինի փոխարինումով, օրը մեջ 5-7 հատ։
Իմունոգլոբուլինը ներարկվում է ն/ե օրը 5-10գ մինչև 10-30գ, միջինը 20գ։ Իմունոգլոբուլինը ներարկվում է դանդաղ, 15 կաթիլ/րոպե։
Միասթենիայի ժամանակ կան մի շարք հակացուցումներ։
Միասթենիայի ժամանակ հակացուցումները
- Չաչազանց ֆիզիկական ծանրաբեռնվածություն
- Ինսոլյցիաներ` սահմանափակել ուղղակի արևային ճառագայթների տակ գտնվելը
- Մագնիումի դեղամիջոցները` մագնեզիում, պանանգին, ասպարկամ
- Կուրարենման միոռելաքսանտներ
- Նեյրոլեպտիկներ, տրանկվիլիզատորներ, բացի գրանդաքսինից, ԳՕՄԿ
- Հակաբիոտիկներ
Ամինոգլյուկոզիդներ` գենտամիցին, ստրեպտոմիցին, նեոմիցին, կանամիցին, մոնոմիցին, տոբրամիցին, սիզոմիցին, ամիկացին, նետիլմիցին
ֆտորքլորիդներ ` էնօքսացին, նորֆլօքսացին, ցիպրոֆլօքսացին, օֆլօքսացին, ֆլերօքսացին, լոմեֆլօքսացին, սպարֆլօքսացին, իսկ տետրացիկլինը` բժշկի հսկողության տակ։
- Ֆտոր պարունակող կորտիկոստերոիդներ` դեքսամետազոն, դեքսազոն, պոլկորտոլոն
- Խինինի ածանցյալներ
- D-պենիցիլին
Հեղինակ : | Հ.Մ. Մանվելյան |
Աղբյուր : | Նեյրոֆարմակոլոգիա |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն