Վնասակար սովորություններ
Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am
Չափավոր օգտագործման դեպքում, ալկոհոլը գրեթե ոչ մի ազդեցություն չի թողնի ձեր օրգանիզմի վրա, հիշեցնում է Medical Daily-ն: Սակայն, երբ չարաշահում եք, հետեւանքները կարող են աղետալի լինել:
Ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլային կախվածության ամերիկյան ինստիտուտի տվյալներով, մեծ քանակությամբ սպիրտը քաղցկեղի բազմաթիվ տեսակներ հրահրելու հատկություն ունի: Մահաբեր հիվանդությունը, մասնավորապես, կարող է ձեր բերանը, կերակրափողը, կոկորդը, լյարդը կամ կրծքագեղձն ախտահարել: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին կարող է նկատելի վնաս պատճառել: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.
- Սիրտ
Բոլորս տեղյակ ենք, որ վերջերս իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքում այն եզրահանգման են եկել, որ մի բաժակ կարմիր գինին, իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների հաշվին, կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման բերել: Սակայն ի՞նչ կպատահի, եթե մեկ բաժակը մեկ շիշ դառնա: Ժամանակի ընթացքում այն կթուլացնի սրտի մկանները եւ կբերի արյան շրջանառության խանգարումներ: Ալկոհոլ չարաշահողներից եւ ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը ծանոթ են կարդիոմիոպաթիա կոչվող ախտահարմանը, երբ սիրտը սկսում է ընդլայնվել ու սեղմվել: Այն ընդհատվող շնչառությամբ, սրտի առիթմիայով (անկանոն աշխատանք), հոգնածությամբ, լյարդի ընդլայնմամբ եւ անդադար հազով է զուգորդվում: Ալկոհոլի չարաշահումը կարող է նաեւ սրտի կաթվածի, ինսուլտի եւ հիպերտենզիայի հանգեցնել: - Ուղեղ
Էյֆորիայի զգացումից բացի, ալկոհոլային խմիչքները կարող են նաեւ խիստ բացասական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Դրանց մեջ առկա էթանոլ սպիրտը, նյարդային հաղորդիչների միջեւ տեղեկատվական կապը դանդաղեցնելու կարողության շնորհիվ, լուրջ սպառնալիք է ներկայացնում ուղեղի բազմաթիվ հատվածների համար: Նյարդային հաղորդիչներին պարբերաբար պատճառված վնասը կարող է պահվածքի եւ տրամադրության փոփոխությունների` դեպրեսիայի, հիշողության կորստի հանգեցնել: Իսկ ահա, թերսնման պարագայում կարող է ի հայտ գալ Վերնիկ-Կորսակովի համախտանիշը, որի ախտանշաններից են՝ դեպրեսիան, զգայախաբությունը, մկանների կոորդինացիայի կորուստը եւ նոր հիշողություններ կազմավորելու անկարողությունը: - Լյարդ
Մարդիկ լյարդի կարեւորությունը թերագնահատելու հակում ունեն: Եւ, այնուամենայնիվ, ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը կհուշեն, թե ինչ գործառույթներ է այդ օրգանը իրականացնում: Խոսքը մարսողության կարգավորման, սնուցիչների կլանման, վարակների վերահսկման եւ օրգանիզմից թունավոր նյութերի արտազատման մասին է: ԱՄՆ ավելի քան 2 մլն բնակիչներ ներկայումս լյարդի` ալկոհոլի չարաշահմամբ հրահրված հիվանդություններով են տառապում: Բավական է ասել, որ 2009թ. մահացության պատճառների վարկանշային ցուցակում լյարդի ցիռոզը 12-րդ հորիզոնականն է գրավել: Մեկ այլ ցուցանիշ եւս. Միացյալ Նահանգներում օրգանի փոխպատվաստման սպասող 3 հիվանդներից մեկը ալկոհոլի չարաշահման արդյունքում է աղետալի վիճակում հայտնվել: - Ենթաստամոթսային գեղձ
Ալկոհոլի մեծ քանակությունը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խախտման է հանգեցնում: Մասնավորապես, բարակ աղիների համար արտազատվող էնզիմները կուտակվելով՝ առաջացնում են բորբոքում՝ սուր պանկրեատիտ, որի դեպքում որովայնի հատվածի ցավերը եւ սրտխառնոցը զուգորդվում են սրտի արագ աշխատանքով, փորլուծությամբ եւ բարձր ջերմաստիճանով: Իսկ քրոնիկ պանկրեատիտը, որը ենթաստամոքսային գեղձին աստիճանաբար քայքայման է տանում, կարող է շաքարախտի հանգեցնել՝ նույնիսկ մահացու ելքով: - Երիկամներ
Ալկոհոլի ազդեցությամբ օրգանիզմը մեծ քանակությամբ մեզ է արտադրում, ինչը կարող է երիկամների աշխատանքի խախտումներ սադրել: Այս զույգ օրգաններն այլեւս դժվարությամբ են կարգավորում օրգանիզմով հեղուկների հոսքը, հետեւաբար` նաև նատրիումի, կալիումի եւ քլորիդային իոնների բաշխումը, ինչի արդյունքում էլեկտրոլիտների անհավասարակշռություն կարող է առաջանալ: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը արյան բարձր ճնշում է խթանում, ինչը երիկամների աշխատանքի խախտման գլխավոր պատճառներից մեկն է համարվում:
Կարդացեք նաև
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...
Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...
Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար...
Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...
Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...
Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...
Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...
Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...
Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն