Վնասակար սովորություններ
Խումարի «բուժման» 7 միջոցներ, որոնք երբեք չեն օգնում. med.news.am
Շաբաթ երեկոյան որքան էլ լավ ժամանակ անցկացնեք` ալկոհոլի հետ միասին, կիրակի առավոտյան ոչ նվազ խղճուկ վիճակ է սպասվում` ուժեղ գլխացավ, խառնաշփոթ վիճակում հայտնված ստամոքս եւ զուգարանում անցկացված անասելի երկար ժամանակ: Եթե ձեզ թվում է, որ, ուսանողական տարիների համեմատությամբ, հիշյալ ախտանշանների հանրագումարը համարվող խումարն ուժեղացել է, ապա միանգամայն ճիշտ դիտարկում եք կատարում: Վերջերս դանիացի գիտնականները պարզել են, որ 29 տարեկանից հետո ալկոհոլի առավոտյան «ասելիքներն» ավելի արտահայտիչ են դառնում, հաղորդում է FoxNews-ը:
Ցավոք, այն բոլոր միջոցառումները, որոնք խումարի «մասնագետներն» են ձեռնարկում` կարգի հրավիրվելու, թեկուզ 10 բաժակ սուրճի տեսքով, ընդամենը պլացեբո արդյունավետություն ունեն` ինքներդ ձեզ համոզելու, որ գլխի մեջ սկսված «շինարարությունը» շուտով կհանդարտվի:
Ստորեւ բերված 7 միջոցառումներն իրականում ոչնչով չեն օգնի ձեզ.
- Շնից մազ պոկելն օգո՞ւտ է
Մոլորություն. առավոտյան «Արյունոտ Մերի» խմելով` կարող եք ցավը մեղմել:
Ճշմարտություն. հաջորդ օրը «մի բան» խմելով` ընդամենը ժամանակավորապես թեթեւություն կզգաք: Այդ կերպ կարող եք ընդամենը հետաձգել խումարի առաջացման պահը, սակայն, ի վերջո, այն առավել մեծ ուժով ի հայտ կգա, քանի որ ալկոհոլի միզամուղ հատկությունները գլխացավի եւ ուժասպառության են հանգեցնում: - «Յուղոտ» նախաճաշ
Մոլորություն. երշիկի, ձվի եւ կարտոֆիլի օգնությամբ օրգանիզմում մնացած ալկոհոլը կլանելու հնարավորություն կունենաք:
Ճշմարտություն. առավոտյան ձեր օրգանիզմում վաղուց արդեն ալկոհոլի կաթիլ անգամ չի մնում, եւ «յուղոտ» նախաճաշի ազդեցությամբ ընդամենը այրոց կունենաք: - Սուրճ
Մոլորություն. սուրճը լավագույն սպեղանի է` խումարի դեմ պայքարում:
Ճշմարտություն. սուրճն, իհարկե, կօգնի, բայց, հաշվի առնելով դրա միզամուղ հատկությունները, հարկ է, որ մինչ այդ մեկ բաժակ հեղուկ ընդունեք: Բացի այդ, ամենահաս խմիչքը չի կարող նաեւ նախաճաշին փոխարինել. դատարկ ստամոքսը՝ կոֆեինի ազդեցությամբ, կարող է արդեն իսկ անհանգիստ վիճակում գտնվող մարսողական համարգին հերթական հարվածը հասցնել: - Քնելուց առաջ կուշտ ուտելը
Մոլորություն. երեկույթից հետո կարգին սնվելով` օրգանիզմում առկա ալկոհոլը կկլանեք եւ առավոտյան ցավերը մեղմելու հնարավորություն կունենաք:
Ճշմարտություն. խմելուց հետո ընդունված սնունդը չի կարող ալկոհոլի նյութափոխանակության եւ կլանման բերել: Իրական օգուտ միայն այն դեպքում կստանաք, եթե մինչեւ երրորդ բաժակը նորմալ սնվեք: Սնունդն արյան մեջ ալկոհոլի դանդաղ եւ անվտանգ ներծծմանը կնպաստի: - Փորձում եք ամբողջ օրը պառկա՞ծ անցկացնել
Մոլորություն. եթե ուժեղ գլխապտույտ ունեք եւ արեւի լույսի նկատմամբ գերզգայուն եք դարձել, մութ սենյակում պառկելով` կարող եք ժամանակ տալ օրգանիզմին, որպեսզի կուտակված տոքսիններից ազատվի:
Ճշմարտություն. վերջերս իրականացված հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ ինտոքսիկացված մարդիկ երկու ժամ ավելի ուշ են քնում` սթափ վիճակում գտնվողների համեմատությամբ: Խումարի բոլոր ախտանշանները` ուժասպառությունը, գլխացավը, գերզգայունությունը, միաժամանակ, նաեւ օրգանիզմի զրկանքների արդյունք են: Այնպես որ նախ` փորձեք երկու ժամ տեւողությամբ քնի պակասը հետ բերել, իսկ այնուհետև` շարժուն կենսակերպի անցեք` տոքսիններից հնարավորինս շուտ ազատվելու համար: - Ֆիզիկական վարժություններ
Մոլորություն. առավոտյան վազքը կօգնի, որ ալկոհոլի մնացորդը քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս հանեք
Ճշմարտություն. ինչպես արդեն նշել ենք` առավոտյան օրգանիզմում ալկոհոլ այլեւս չի մնում: Սակայն, վազքի շնորհիվ ձեր հիմնային նյութափոխանակության ցուցանիշը փոխելով, կարող եք, ի հավելումն էթանոլի, խմիչքի բաղադրության մեջ մտնող այլ` ենթադրաբար խումարի պատճառ համարվող քիմիկատներից ազատվելու գործընթացը արագացնել: Ճիշտ է` նման պատճառահետեւանքային կապը դեռեւս գիտականորեն չի ապացուցվել, սակայն կարելի է մտածել, որ ասվածը ճիշտ է, քանի որ խումարի բոլոր ախտանշանները` գլխացավը, կենտորանանալու անկարողությունը, ապաթիան, լեթարգիան սրտի աշխատանքի եւ արյան շրջանառության արագացման արդյունքում թուլանալու միտում ունեն: - Ցավազրկող ընդունել
Մոլորություն. քնից առաջ ցավազրկող ընդունելով` կարող եք հաջորդ օրվա գլխացավը մեղմել:
Ճշմարտություն. բոլորը գիտեն, որ ալկոհոլը դեղամիջոցների հետ համակցել չի կարելի, սակայն ացետամինոֆենները կարող են նույնիսկ օրգանիզմի կողմից ալկոհոլի ողջ ծավալի կլանումից հետո, այսինքն` երեկույթից ավելի քան մեկ ժամ անց, վտանգավոր գտնվել, քանի որ խմիչքի ազդեցությամբ օրգանիզմում որոշ ակտիվացված` ացետամինոֆենների հետ վտանգավոր հակազդեցության մեջ մտնող էնզիմներ, կարող են դեռեւս երկար ժամանակ` մինչեւ անգամ մեկ օր, իրենց ազդեցությունն ապահովել: Այնպես որ, գոնե խումարին չհակազդող քիմիական կազմով դեղամիջոց, թեկուզ` Ասպիրին ընդունեք: - Խումարը` ինքնաբուժում
Իսկ ինչո՞ւ են խումարի ախտանշաններն այդքան ծանր: Որովհետեւ այդ կերպ ձեր մարմինը փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաջորդ անգամ այդչափ մեծ քանակությամբ տոքսիններ չընդունեք: Հակառակ դեպքում՝ հաջորդաբար առավել մեծ քանակությամբ եւ առավել հաճախ ալկոհոլ կօգտագործեք:
Կարդացեք նաև
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...
Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...
Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար...
Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...
Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...
Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...
Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...
Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...
Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն