Սննդակարգեր
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի, սրտային անբավարարության և երիկամային հիվանդությունների ռիսկը: Սակայն, ըստ փորձագետների, այս վտանգավոր վիճակը կարելի է կանխել սննդակարգի պարզ փոփոխությունների օգնությամբ:
Ավստրալիայի Նյուքասլ համալսարանի երեք սննդաբաններ խոսեցին այն մթերքների մասին, որոնք պետք է գերճնշման ժամանակ ներառել ճաշացանկի մեջ, ինչպես նաև այն մթերքների մասին, որոնցից պետք է խուսափել կամ դրանց կիրառումը հասցնել նվազագույնի:
Ի՞նչն է օգտակար
Վարսակի փաթիլներ
Գիտնականները վերլուծել են 400 առողջ մարդու մոտ իրականացված հինգ հետազոտական փորձարկումների տվյալները, որոնցով ստուգվել է վարսակի ազդեցությունը զարկերակային սիստոլիկ (ճնշում, որի ժամանակ սիրտն արյուն է մղում) և դիաստոլիկ (երբ սիրտը թուլանում է) ճնշման վրա:
Հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 60 գ հերկուլեսի կամ 25 գ վարսակի թեփի կիրառումը սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազեցնում է 2,7 մմ.սնդ. սյունով, իսկ դիաստոլիկը՝ 1,5 մմ.ս.ս.-ով:
Վարսակի կամ վարսակի թեփի այդպիսի քանակությունը պարունակում է մոտավորապես 4 գ որոշակի տեսակի թելիկներ, որոնք կոչվում են բետա-գլյուկան: Դրանց յուրաքանչյուր գրամը կարող է նվազեցնել դիաստոլիկ ճնշումը 0.11 մմ.ս.ս-ով: Փորձագետները խորհուրդ են տալիս ամեն օր սննդում ներառել վարսակ. տղամարդկանց` 30 գ, կանանց՝ 25 գ:
Ճակնդեղ
Ճակնդեղը շատ հարուստ է անօրգանական նիտրատներով, որոնք մարսողության ժամանակ վերածվում են ազոտի օքսիդի, որը նպաստում է զարկերակների լայնացմանը, ինչի հաշվին ճնշումն իջնում է: Ճակնդեղի հյութ խմող 16 առողջ երիտասարդ տղամարդկանց վրա նախկինում իրականացված հետազոտությունների տվյալներն ապացուցում են, որ նրանց մոտ այդ դեպքում սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազել է միջինում 4,4 մմ.ս.ս.-ով, սակայն դիաստոլիկ զարկերակային ճնշման փոփոխություն չի դիտվել:
Ճնշման հետ խնդիր ունեցող 68 հասուն մասնակիցների վրա վերջերս իրականացված փորձարկումները ցույց տվեցին, որ սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշումը նվազել է համապատասխանաբար 7,7 մմ.ս.ս.-ով և 5.2 մմ.ս.ս.-ով:
Վիտամին С
Թարմ մրգերի և բանջարեղենի միջին չափաբաժինը պարունակում է 10-40 մգ վիտամին С (ասկորբինաթթու):
Վիտամին С-ի ազդեցության ուսումնասիրման նպատակով իրականացվել է 29 հետազոտություն, որի ժամանակ ութ շաբաթվա ընթացքում փորձարկվողները օրական ստացել են 500 մգ վիտամին С :
Բոլոր մասնակիցների մոտ նկատվել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցում միջինը 3.84 մմ.ս.ս.-ով և դիաստոլիկ զարկերակային ճնշման իջեցում ՝1.48 մմ.ս.ս.-ով: Սակայն երիկամային քարերի առաջացման բարձր ռիսկով մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս զգուշությամբ ընդունել վիտամին С:
Ո՞ր մթերքները պետք է բացառել սննդակարգից
Կերակրի աղ
Աղը կամ նատրիումի քլորիդն արդեն մի քանի հարյուր տարի կիրառվում է սննդամթերքի պահպանման և համի ուժեղացման նպատակով: Սակայն աղի չափից ավելի կիրառումը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ամենօրյա սննդակարգում աղի նվազումը 4,4 գրամով կարող է բերել սիստոլիկ ճնշման նվազեցման 4.2 մմ.ս.ս.-ով, իսկ դիաստոլիկը՝ 2.1 մմ.ս.ս.-ով: Հիպերտոնիկ հիվանդների մոտ այս ցուցանիշներն ավելի բարձր են՝ 5.4 մմ.ս.ս. (սիստոլիկ) և 2,8 մմ.ս.ս. (դիաստոլիկ):
Ալկոհոլ
Ալկոհոլային խմիչքները սկզբում նվազեցնում են ճնշումը, ապա ավելի են բարձրացնում: Շատ հաճախ դա տեղի է ունենում գիշերային քնի ժամանակ` երեկույթից հետո կամ արթնանալուց անմիջապես հետո: Հետազոտողները եկան այն եզրակացության, որ տղամարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումից հետո ճնշման բարձրացման ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ:
Կոֆեին
Կոֆեին պարունակում է ո՛չ միայն սուրճը, այլ նաև թեյը, կոլան և էներգետիկ ըմպելիքները: Հաճախ ճնշման բարձրացում դիտվում է սուրճ խմելուց հետո: Օրինակ, հինգ փորձարկումների ժամանակ մասնակիցները խմել են 1-2 բաժակ թունդ սուրճ: Այդ ըմպելիքի խմելուց հետո երեք ժամվա ընթացքում սիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումը կազմել է 8,1 մմ.ս.ս., իսկ դիաստոլիկը՝ 5,7 մմ.ս.ս.:
Կարդացեք նաև
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...
Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...
Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...
Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...
Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...
Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...
Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...
Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...
Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...
Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն