Հիվանդություններ Երակային հիվանդություն
Երակների վարիկոզ լայնացումները (վարիկոզ)` հաճախ հանդիպող պաթոլոգիական պրոցես է, որի ժամանակ ախտահարվում են երակները, առաջանում «հանգույցներ»: Այս գործընթացների արդյունքում ի հայտ է գալիս երակների փականների աշխատանքի, ինչպես նաև վերջույթների, կերակրափողի, փոքր կոնքի օրգանների, ուղիղ աղիքի արյան հոսքի խանգարում:
Ավելի հաճախ հանդիպում են ստորին վերջույթների վարիկոզ լայնացումներ, որոնց դեպքում ի հայտ է գալիս ոտքերում ծանրության զգացում, մաշկի տակից երակներն են դուրս ցցվում, երակային ցանցեր են ձևավորում, այտուցվում են ծնկներն ու ոտնաթաթերը, փոխվում է մաշկի գույնը և այլն:
«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում օգտագործում են այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներ: Շնորհիվ այն բանի, որ մեր կլինիկան համալրված է նորագույն սարքավորումներով, վարիկոզ հիվանդությունը կարելի է բուժել առանց վիրահատական միջամտության` ամբուլատոր պայմաններում արդյունավետորեն վերացնելով ախտանշանները սկլերոթերապիայի միջոցով:
Մենք օգտագործում ենք ոչ տրավմատիկ միջոց վարիկոզ հիվանդության բուժման համար` երակների ներանոթային(էնդովասկուլյար) կոագուլյացիա(«եփում»): Այս ամենն իրականացվում է տեղային անզգայացմամբ`զուգահեռ ապահովելով հսկողության ուլտրաձայանային հետազոտությամբ: Պրոցեդուրայից առնվազն 2 ժամ հետո պացիենտը կարող է տուն գնալ:
Վարիկոզ հիվանդության բուժման ոչ ինվազիվ լազերային մեթոդի հիմնական առավելություններից են կոսմետիկ և բժշկական բարձր արդյունքները և վերականգման կարճ ժամանակահատվածը:
Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն երբեք չեն բուժվի, և ավելին, զարգանալով`կհանգեցնեն շատ լուրջ ու ծանր բարդությունների:
Վարիկոզի առավել տարածված բարդություններից են`
Երակային տրոմբոզը (ֆլեբոտրոմբոզ) վարիկոզի շատ լուրջ բարդություններից է, որը կտրուկ վատացնում է հիվանդի ընդհանուր վիճակը, իսկ երբեմն էլ թոքային արտերիայում թրոմբոէմբոլիայի առաջացման պատճառով (թրոմբի տարանջատումը և հայտնվելը սրտում) հասցնում նրան կյանքի ու մահվան շեմին: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը հանդիսանում է ժամանակին բժշկի չդիմելը կամ էլ բժշկի ցուցումներին չհետևելը:
Տրոմբոֆլեբիտը դա մակերեսային երակների բորբոքումն է: Մակերեսային տրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր տարբերակը հանդիսանում է այսպես կոչված «վերընթաց տրոմբոֆլեբիտ»: Այն զարգանում է ժամանակին բժշկի չդիմելու պատճառով և, շատ հաճախ, պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն:
Տրոֆիկ խանգարումները և տրոֆիկ խոցերը բուժման բացակայության դեպքում վարիկոզ հիվանդության անխուսափելի հետևանքներից են: Տրոֆիկ խոցերին բնորոշ են հյուսվածքների սնուցման խանգարումները, բորբոքային պրոցեսները, մաշկի գույնի մգացումը`հետագայում տրոֆիկ խոցերի ձևավորմամբ(այսպիսի տրոֆիկ խոցերը դիմացկուն են բուժման հանդեպ, լավացման պրոցեսը շատ դանդաղ է ընթանում):
Վարիկոզ երակներից արյունահոսությունը լուրջ,իսկ երբեմն էլ կյանքի համար վտանգավոր, վարիկոզ հիվանդության բարդություննրից է: Բավականին երկար ժամանակ գոյություն ունեցող վարիկոզ երակների տարածքի վրայի մաշկը բարակում է և նույնիսկ ամենափոքր վնասվածքը կարող է բերել արյունահոսության առաջացման:
Որքան շուտ դիմեք բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը, այնքան ավելի արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն