Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը
Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Վերջին տասնամյակում բրոնխիալ ասթման համեմատաբար հազվադեպ ախտանշանից հիվանդության վերածվեց:
Բրոնխիալ ասթմային շատ հաճախ հակված են փոքրիկ երեխաները. հիվանդության զարգացման դեպքերի կեսը բաժին է ընկնում 5-10 տարեկան երկաներին: Բրոնխիալ ասթման շատ դժվար է ախտորոշել, այն հաճախ այլ հիվանդությունների դիմակի տակ է թաքնվում ` սուր և քրոնիկ բրոնխիտ, ԹԱՔՀ, թոքաբորբ, տուբերկուլոզ (պալարախտ), այլ շնչառական, նյարդաբանական կամ սրտանոթային հիվանդություններ:
«Ազատ շնչառություն» ծրագրի փորձագետ, Սեչենովի անվան 1-ին ՄՊԲՀ-ի մանկական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Իգոր Կոնստանտինովիչ Վոլկով,- «Մարդուն պետք է զգուշացնի և մասնագետին դիմելուն դրդի հետևյալ ախտանիշներից գոնե մեկի առկայությունը` կրկնվող սուլոցային խզզոցը, հևոցը, գիշերային հազը, ալերգենների և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ շնչառական համակարգի բարձր զգայունությունը: Եթե վերը նշված ախտանշանների վրա ուշադրություն չդարձնել և ժամանակին չախտորոշել հիվանդությունը, բրոնխիալ ասթման կսկսի զարգանալ»:
Ճշգրիտ ախտորոշումը կարող է տալ միայն բժիշկը՝ հիվանդի հետ զրուցելու և հետևյալ լրացուցիչ հետազոտությունների տվյալների հիման վրա. հարկադրված արտաշնչման ծավալի չափում, բրոնխիալ արտազատուքի հետազոտություն, ալերգոլոգիական թեստեր և այլն: Շատ դեպքերում բրոնխիալ ասթմայով հիվանդը հարկադրված է համակերպվել այդ հիվանդությամբ ամբողջ մի կյանք ապրելու հետ: Միևնույն ժամանակ, ժամանակակից բժշկության նվաճումները թույլ են տալիս հիվանդներին՝ պահպանել լիարժեք աշխատունակություն, վարել սովորական ապրելակերպ և լավ ինքնազգացողությունը պահպանել:
«Թոքային միություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, «Ազատ շնչառություն» ծրագրի փորձագետ, թոքաբան, բարձրակարգ բժիշկ Անդրեյ Վիկտորովիչ Պերմիլովսկի,- «Երկարաժամկետ թուլացումները ասթմայի մասին մոռանալու պատճառ չեն: Եթե նույնիսկ նոպաները 5-10 տարի չեն կրկնվում, սթրեսային իրավիճակները, ալերգենի կամ այլ գրգռիչների հետ շփումը կարող է խթանել հիվանդության վերադարձը: Անհրաժեշտ դեղերի ընդունումը հիվանդի վիճակը կարգավորելու և կյանքի որակյալ դարձնելու միակ միջոցն է»:
Բրոնխիալ ասթմայի բուժման համար դեղերի երկու հիմնական խմբեր են օգտագործվում` հիվանդի դրական առողջական վիճակը երկարաժամկետ պահպանելու համար նախատեսված պարբերաբար ընդունման հակաբորբոքային դեղեր, ինչպես նաև բրոնխալայնիչ դեղեր` նախատեսված վերացնելու ասթմայի: Ցավոք, անբարենպաստ էկոլոգիական պայմանները, անկանոն բնակլիմայական տատանումները, բնակչության առողջության ընդհանուր վատթարացումը հանգեցնում են բրոնխիալ ասթմային հակված մարդկանց քանակի անընդհատ աճին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հրավիրել հիվանդության զարգացման վրա առավելագույն վերահսկողություն ցուցաբերելու խնդրին:
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...
Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...
Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...
Մայրիկի գիշերը գիշերն է ձմեռային արևադարձից առաջ: Դա տարվա վերջն է: Տարեկան ամբողջ աշխատանքն ավարտված է, ամբարը լիքն է: Եկել է ժամանակը հանրագումարի և աստվածներին ու ընտանեկան հոգիներին շնորհակալություն հայտնելու` ամբողջ...
2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն