Հայ բժիշկերի կյանքից
Սուրեն Քրիստոփորի Ավդալբեկյան (նվիրվում է ծննդյան 90 ամյակին)
Ունենալով այնպիսի պատմություն, որը համեմատվում է հնագույն քաղաքակրթությունների՝ Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Պարսկաստանի պատմության հետ, որոնց մի մասը վաղուց պատմություն է դարձել, Հայստանը հարատևում է մինչ օրս:
Այս ճանապարհին մեր երկիրն ունեցել է վերելքների և անկման շրջաններ (վերջիններս ավելի հաճախ),երկար դարեր զրկվել է պետականությունից, սակայն այն, որ մենք կանք, աշխատում ու ստեղծագործում ենք, խոսում է մեր ժողովրդի առաքելության և նրա կանխորոշված ճակատագրի մասին:
Ցանկացած ժողովրդի ճակատագիրը, ըստ Լեվ Գումիլյովի, պայմանավորված է այն անհատներով, որոնք ստեղծում են իրենց էթնոսի յուրօրինակ մշակույթը, նույնացնում իրենց ազգը, ստեղծում իրենց կենսագրությունը, իրենց հետ էլ ժողովրդի կենսագրությունը՝ չակնկալելով ոչ մի մեծարանք և պարգևներ, որն էլ իսկական հայրենասիրության դրսևորում է:
Նմանօրինակ անհատականություն է հոբելյար Սուրեն Քրիստոփորի (Խաչատուրի) Ավդալբեկյանը:
XIX դարի վերջին Պարսկաստանի Ատրպատական նահանգի Մակու քաղաքում, որտեղ դեռ VI դարից հայեր էին ապրում, Հայրապետ Ավդալբեկյանի ընտանիքում մեծանում էին վեց երեխա: Գիտակցելով, որ նրանց համար Մակվում առաջընթաց չի լինելու, ընտանիքի հայրը ավագ որդիներին՝ Թադևոսին ու Խաչատուրին, ուղարկում է Էրիվան` սովորելու: Վերջիններս ընդունվում են Վաղարշապատի Գևորգյան ճեմարան, որը Թադևոսն ավարտում է գերազանց , իսկ Խաչատուրը հեռացվում է ընդունված գաղափարախոսությանը հակառակ մտքեր արտահայտելու համար:
1915 թ.՝ Հայոց Մեծ Եղեռնի հետ կապված, Հայրապետ Ավդալբեկյանի ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվում է Էրիվան: Ներկայումս Ատրպատական նահանգում և Մակվում ոչ մի հայ ընտանիք չկա, այնտեղ ապրում են իրանական ադրբեջանցիներ:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո (որը երկիրն ու ժողովրդին փրկեց ոչնչացումից) երկրի ղեկավարները` տեսնելով երկրի ծանր վիճակը, կոչով դիմեցին արտասահմանի հայերին՝ գիտության և մշակույթի գործիչներին, օգնել երկրի վերածնմանը: Այդ կոչին արձագանքեցին այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Ա.Թամանյանը, Ա.Սպենդիարովը, Մ.Սարյանը, Ա.Անժուր «Չեբոտարյանը», Օ.Բեդելյանը, Լ.Օգանեսովը, Հ.Աճառյանը, Ա.Ալեքսանյանը, Մ.Աբեղյանը, Գ.Արեշյանը և ուրիշներ: Նրանց հետ մեծ եռանդով գործում էին նաև Ավդալբեկյան եղբայրները: Թադևոսն իրեն դրսևորեց որպես տնտեսագիտության, պատմության, հայագիտության բազմակողմ գործիչ: Նա միայնակ գերմաներենից հայերեն է թարգմանել Կարլ Մարքսի «Կապիտալի» բոլոր հատորները, իսկ Խաչատուրը կայացավ որպես հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ և ազգագրագետ:
Նմանատիպ մարդկանց ջանքերի շնորհիվ էլ հնարավոր դարձավ Հայաստանի վերածնունդը:
1937 թ. հունիսին, ավարտելով «Կապիտալի» թարգմանությունը, Թ.Ավդալբեկյանն իր օրագրում գրեց. «... պարտքս կատարվեց», այսինքն, չնայած նյութական և կենցաղային դժվարություններին, ավարտվեց յոթնամյա տիտանական աշխատանքը: Գնահատե՞լ է արդյոք հայրենիքը Ավդալբեկյանների անշահախնդիր աշխատանքը: Իհարկե... Մի քանի օր անց նրանք ձերբակալվել էին տխրահռչակ 58-րդ հոդվածով՝ հակասովետական գործունեություն և ագիտացիա: Մեկ ամիս անց Թադևոսին կգնդակահարեն: Խաչատուրի «բախտը բերեց»՝ 10 տարի ԳՈՒԼԱԳ-ում, իսկ «պատժից» հետո մինչև 1954 թ. ազատ բնակություն Ղազախստանում:
Խաչատուր Ավդալբեկանի ընտանիքում մեծանում էին երկու որդի՝ ավագ Էդուարդն ու կրտսեր Սուրենը: Այն ժամանակվա ծանր իրականության պայմաններում «ժողովրդի թշնամու» որդիները կարող էին կորչել, ոչնչանալ երկրի երեսից, կիսել հոր դաժան ճակատագիրը: Բարեբախտաբար այդպես չեղավ: Դա տեղի չունեցավ նրանց մոր՝ Նուխի քաղաքի ծնունդ, ԵԲԻ ռուսաց լեզվի դասախոս Եվգենիա Հայրապետի Ոսկանյանի կայունության և բարոյական բարձր կամքի շնորհիվ:
Ոչ ընտանիքի նյութական ծանր վիճակը, ոչ իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքը չկոտրեցին այս իսկական հայ կնոջը, որը կարողացավ ոտքի կանգնեցնել իր որդիներին: Էդուարդը Գնեսիկում և Երևանի կոնսերվատորիայում սովորելով՝ դարձավ ջութակահար, իսկ Սուրենը՝ հայտնի վիրաբույժ:
Ներկայիս սերնդին դժվար է պատկերացնել. 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմը բռնաճնշումների ենթարկվածների և նրանց ընտանիքների անդամների համար իր տեսակի մեջ յուրահատուկ հնարավորություն էր՝ թեթևացնել իրենց կարգավիճակը, ռազմական գործողություններին մասնակցելով, կամ՝ թիկունքում հարվածային աշխատանքով:
Ռազմաճակատում բժիշկների խստագույն կարիքի պատճառով երկրի բժշկական բուհերում անցկացվում էին արագացված թողարկումներ: Սուրենը ևս զորակոչվեց և մինչև պատերազմի ավարտը, ավելի ճիշտ՝ մինչև 1946 թ., աշխատեց Մոսկվայի ռազմական օկրուգի հոսպիտալներում. սկզբում որպես վիրաբույժ, ապա որպես գլխավոր վիրաբույժ:
Պատերազմի տարիները որոշակի դեր կատարեցին Ս.Խ.Ավդալբեկյանի՝ որպես բարոյական բարձր հատկանիշների և լայն մտահորիզոնի տեր, ընդգրկուն գործունեությամբ վիրաբույժի կայացման գործում: Այս գործունեությունը պարգրատրվել է բազմաթիվ կառավարական պարգևներով, սակայն իր՝ Սուրենի համար, լավագույն պարգևը հարյուրավոր փրկված մարտիկներն էին: Ի դեպ. 1945 թ. Ռյազանի հոսպիտալում նա վիրահատել և փրկել է հորս՝ գվարդիայի փոխգնդապետ Լևոն Մխիթարի Մելքոնյանի կյանքը, ով ծանր վիրավորվել էր Քյոնիսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման ժամանակ:
Սուրեն Ավդալբեկյանի հետպատերազմյան առաջին տարիներն անցել են լարված գիտական և գործնական աշխատանքում որպես ԵԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: Նրա անմիջական ղեկավարն էր իր ուսուցիչ, ՀԽՍՀ ԲԳԱ թղթակից անդամ, պրոֆ. Ռ.Օ. Յոլյանը, ով նաև Ղափանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ էր և վիրաբուժական բաժանմունքի վարիչը, ով միաժամանակ բազմաթիվ անգամներ ստաժավորում էր անցել Սովետական Միության առաջավոր կլինիկաներում:
Այդ տարիներին մասնակցել է ԽՍՀՄ-ում միոռելաքսանտ դիտիլինի առաջին կլինիկական փորձերին, որը սինթեզվել էր նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում՝ ակադեմիկոս Ս.Խ.Մնջոյանի ղեկավարությամբ, և որը հնարավորություն տվեց կլինիկական պրակտիկայում սկսել էնդոտրախեալ անզգայացման լայն կիրառումը: Ս. Խ.Ավդալբեկյանը հիանալի հասկանում էր, որ առանց անզգայացման-վերակենդանացման ոլորտների զարգացման անհնար է նրա վաղեմի երազանքի իրականացումը՝ կրծքային վիրաբուժության լիարժեք դպրոցի ստեղծումը:
1958 թ. Ս. Խ.Ավդալբեկյանը նշանակվում է ԵԲԻ բժիշկների կատարելագործման վերստին կազմակերպված ֆակուլտետի դեկան, որի հիման վրա շուտով բացվեց բժիշկների կատարելագործման ԵՊՀ-ը:
Չնայած չարակամ անձանց բազմաթիվ խոչընդոներին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, ովքեր ասում էին. «ինչո՞ւ փոքրիկ Հայաստանում բացել ԲԿՊԻ (Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտ), երբ այն կա Թբիլիսիում և Բաքվում»: Ս.Խ.Ավդալբեկյանը հաղթեց: Առանց չափազանցելու կարելի է ասել, որ այս փաստը դարձավ դարակազմիկ իրադարձություն՝ երկրում առողջապահութան հետագա զարգացման և Հայաստանի ու նրա մայրաքաղաքի ԽՍՀՄ տարբեր անկյուններում ու արտերկրում ճանաչելու համար:
Ս.Խ.Ավդալբեկյանի կողմից ստեղծված և ավելի քան 25 տարի ղեկավարած ԵԲԿՊԻ կարճ ժամանակում դարձավ երկրի առաջատար ինստիտուտներից մեկը, որտեղ առաջնային մասնագիտացման և կատարելագործման համար գալիս էին հազարավոր բժիշկներ Ռուսաստանից, Միջին Ասիայից ու Ղազախստանից, Մերձբալթիկայից, որն էլ իր հերթին դարձավ հայկական բժշկության նվաճումների և նրա լավագույն ներկայացուցիչների յուրօրինակ պրոպագանդա:
Ինստիտուտի կայացմանը զուգահեռ աստիճանաբար ստեղծվեց կրծքային վիրաբուժության ծառայությունը, որի գիտական կենտրոնը Ս.Խ.Ավդալբեկյանի ղեկավարած անզգայացման և կրծքային վիրաբուժության ամբիոնն էր:
Աշխատակիցների ընտրությունը կատարվում էր այդ ուղղությամբ համախոհության սկզբունքով, որը հարթել էր Ս.Ավդալբեկյանը: Նա ստեղծել էր հսկայական գիտական պոտենցիալով աշխատակազմ, որի ներկայացուցիչները կարող էին զարդարել ո′չ միայն ցանկացած ամբիոն, այլև՝ ցանկացած ինստիտուտ: Ահա աշխատակազմի արժանապատիվ պրոֆեսորները՝ Ս.Գ.Երեմյանը, Գ.Ն.Տեր-Հովհաննիսյանը, Վ.Տ.Հակոբյանը, Օ.Վ. Սարուխանյանը,Դ.Լ. Մելքոնյանը, դոցենտներ և ավագ գիտաշխատողներ Ա.Պ. Պետրոսյանը, Գ.Ա. Պոդոլսկին, Ա.Մ. Աբելյանը, Ց.Ս.Հայրապետյանը, Դ.Ա.Տաշչյանը, Ն.Ն.Սունգուրյանը, Ա.Ժ.Վեմյանը, Է.Լ.Բադալյանը, Մ.Վ.Զիլֆյանը, Ն.Է.Ավդալբեկյանը, Տ.Ի.Գալստյանը և ուրիշներ: Ցավոք նրանցից շատերն արդեն մեզ հետ չեն: Պատկերացրեք. այս բազմանշանակ և տաղանդավոր, միաժամանակ տարբեր բնավորությունների տեր անհատներն ինչպես միավորվեցին մեկ կոլեկտիվում:
Դա կարող էր անել միայն այնպիսի արտակարգ անհատը, ինչպիսին էր Ս.Խ.Ավդալբեկյանը, որի ղեկավարությամբ պաշտպանել են 12 դոկտորներ և 40 թեկնածուներ, հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ և աշխատանքներ՝ նվիրված կրծքային և որովայնային վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, սրտաբանության, կլինիկական կենսաքիմիայի, ֆունկցիոնալ ախտորոշման և ռենտգենոլոգիայի ժամանակակից խնդիրներին:
Խոսելով Ս.Ավդալբեկյանի մասին, մենք շարունակ կարող ենք ընդգծել, որ նա «առաջինն էր» կամ «առաջին անգամ նա...», չնայած դա անհարիր է նրա էությանը: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ նա Հայաստանի վիրաբույժներից առաջինն էր, ով ընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի գործող անդամ, և ՀՀ միակ քաղաքացին, ում անունը կենդանության օրոք Առողջապահության նախարարության որոշմամբ կրում է նրա «զավակը»՝ ԲԿՊԻ, ներկայումս Առողջապահության ազգային ինստիտուտը:
Ս.Խ.Ավդալբեկյանին ողջ կյանքի ընթացքում՝ սկսած ուսանողական նստարանից, ուղեկցել է նրա կինը՝ լուսահոգի Լյուսյա Միխայիլի Ավդալբեկյանը: Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ (Ռ.Օ.Յոլյանի անվան հեմոտոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կենսաքիմիական լաբորատորիայի ղեկավար, Առողջապահության նախարարության Գիտաբժշկական խորհրդի գիտքարտուղար), նա այնպես էր կազմակերպել ամուսնու կենցաղը, որ կարողանում էր իրեն անմնացորդ նվիրել աշխատանքին: Նրանք ստեղծված էին միմյանց համար, և ապրել են կրկնօրինակման արժանի արժանապատիվ կյանք:
Ես, որպես Ս.Խ.Ավդալբեկյանի աշակերտ, 40 տարի նրա հետ եմ աշխատել, հրճվել՝ ամեն առավոտ նրան տեսնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիրաբուժական խալաթով՝ նախկինի պես աշխատելով ծանր հիվանդներ հետ, նախկինի պես հետաքրքրվելով հիվանդանոցի և նրա աշխատողների առօրյայով:
Ինչո՞ւմ է նրա կենսունակության, կենսասիրության, իմաստության և բարության գաղտնիքը: Ինձ թվում է, որ թեև Ս.Ավդալբեկյանի ընտանիքը տուժել էր ստալինյան ռեժիմից, նրանում չկար ահաբեկչության ենթարկված մարդկանց բնորոշ գենետիկ սարսափը:
Նրա կյանքը դարավոր ու հարատև ստեղծագործական մշակույթի և բանականության շքահանդես է, որը չէր տեղավորվել ազգային պատկանելության նեղ շրջանակներում:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն