Հայ բժիշկերի կյանքից
ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն: Մասնագետ, որ միշտ բարձր է գնահատել սպիտակ խալաթի պատիվը և հպարտությամբ կրել այն։
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի այս նախաձեռնությունն անվանի բժշկի մեծ վաստակի արժանի գնահատականն է։ Նա իր գործընկերոջը բնութագրում է որպես բժիշկ-լեգենդ և անկրկնելի մարդ։
Արա Մինասյանի հավաստմամբ ամբողջ Հայաստանը գիտեր, որ նրա տան դուռը կարելի է թակել օրվա ցանկացած ժամին, անգամ գիշերը, և բժիշկը պատրաստ կլինի մեկնելու շրջան՝ հիվանդին զննելու: Անվանի մասնագետը գիշեր, թե ցերեկ ժողովրդի կողքին էր բոլոր ժամանակներում։ «Անգամ 70-ն անց տարիքում, երբ իմանում էր, որ ծանր դեպք ունենք՝ անտրտունջ գալիս էր, որպեսզի հիվանդի և իր գործընկերների կողքին լինի»,մտաբերում է տնօրենը։
Մեծ է պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի վաստակը Հայաստանում բժշկագիտության ամենաբարդ բնագավառներից մեկի՝ նեյրովիրաբուժության զարգացման գործում: Նա շուրջ 60 տարի առաջ հիմնադրելով հանրապետությունում առաջին նեյրովիրաբուժական բաժանմունքը՝ կատարել է բազմաթիվ բարդ վիրահատություններ: Մեր երկրում առաջինն է կիրառել անգիոգրաֆիայի մեթոդը գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշման համար:
Վաստակաշատ գիտնականը նաև հմուտ մանկավարժ էր: Պրոֆեսորը ստեղծել է իր ուրույն՝ Զոհրաբյանական նեյրովիրաբուժության դպրոցը Հայաստանում, դաստիարակել նեյրովիրաբույժների մի քանի սերունդ:
Սուրեն Զոհրաբյանը միջազգային ճանաչում ունեցող խոշոր գիտնական էր: Նա ընտրվել է Նեյրովիրաբույժների ընկերության ու Եվրասիական նեյրովիրաբուժական ակադեմիայի պատվավոր անդամ:
Նյարդավիրաբույժը լուրջ ավանդ է ունեցել թե Հայրենական մեծ պատերազմի, թե Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորների շուտափույթ ապաքինման գործում:
1977թ.-ից պրոֆեսորն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքում որպես կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր-կոնսուլտանտ: 96-ամյա պրոֆեսորը դեռ մինչև ամիսներ առաջ զինվորական կարգապահությամբ ու բարեխղճորեն շարունակում էր աշխատել, իր բազմամյա փորձն և մասնագիտական հմտությունները փոխանցել գործընկերներին ու երիտասարդ բժիշկներին:
Անվանի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանն ապրիլի 5-ին կդառնար 97 տարեկան։ Ամիսներ առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին` իր սաներին և սերունդներին պատգամելով կոչումով բժիշկ լինելու բանաձևը:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն