ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Շոշափելիքի զգայարանը՝ բաղկացած բազմակի զգացողություններից . news.am
Շոշափելիքի զգայարանի էությունը մինչ այժմ քչերին է հետաքրքրել՝ պարզապես կա եւ վերջ: Երեւույթի հետազոտությամբ զբաղվող նյարդաբանները կավելացնեն, որ այն մի շարք ռեցեպտորների եւ ուղեղի տարբեր հատվածների օգնությամբ է գործի դրվում, որոնցից յուրաքանչյուրը շփման կրողը հանդիսացող առարկայի հետ ինքնատիպ փոխազդեցության մեջ է մտնում:
Սակայն, ինչպես Չիկագոյի համալսարանականներն են վերջերս պարզել, այդքանով ամեն ինչ չի ավարտվում: 60 տարի շարունակ գիտական աշխարհում այն համոզմունքն էր շրջանառվում, թե շոշափելիքի զգայարանն ուղեղում սեփական ռեցեպտորների, այսպես կոչված՝ աֆերենտների խթանմամբ գործի դրվող երեք անկախ, առանձին տեղեկությունների հաղորդմանը միտված գործընթացների արտացոլանքն է: Դանդաղ ադապտացվող 1-ին տիպի ռեցեպտորները շոշափվող առարկայի չափերի եւ կառուցվածքի մասին տեղեկատվության ստացման համար են պատասխանատու, արագ ադապտացվող աֆերենտները՝ շարժման եւ հպարգելման մասին տեղեկությունների փոխանցման, իսկ պաչինյան աֆերենտները՝ ուղեղին թրթռուն ազդակների հաղորդման, հաղորդում է Medical Daily-ն:
«Ցանկացած պահի, երբ ինչ-որ առարկա ենք շոշափում, բոլոր երեք ռեցեպտորները սկսում են միաժամանակ ակտիվանալ եւ տեղեկություններ հաղորդել դրա ձեւի, կառուցվածքի ու մաշկի հետ շփմամբ տեղաշարժի մասին», - մեկնաբանել է կրթօջախի կենսաբանության եւ անատոմիայի ամբիոնի դոցենտ, դոկտոր Սլիման Բենսմայան՝ ընդգծելով, որ աֆերենտների ոչ թե առանձին, այլ միահամուռ աշխատանքի արդյունքն է շոշափելիքի զգայարան ծնում, թեեւ, կոնկրետ իրավիճակում, հիշյալ բաղադրիչները գործընթացի մեջ մեկը մյուսից պակաս կամ ավելի ներդրում կարող են ունենալ:
Դոկտոր Բենսմայայի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները նախընթաց 57 տարիների ընթացքում իրականացված ավելի քան 100 հետազոտական ծրագրերի արդյունքներն են վերլուծել՝ բացահայտելու, որ դրանց մեծ մասը թյուրըմբռնումների տեղիք են տվել, քանի որ փորձարկումների փուլում այնպիսի մեթոդներ են կիրառվել, որոնք կարող էին շոշափելիքի զգայարանի մասնակի գործարկման, եւ, հետեւապես, առանձին աֆերենտների ակտիվացման հանգեցնել:
Ու թեեւ հետազոտության արդյունքները մեզ՝ սովորական մահկանացուներիս, գրեթե ոչինչ չեն տալիս, դոկտոր Բենսմայան համոզմունք ունի, որ ապագա նյարդաբաններին դրանք շատ պետք կգան: «Գոնե այս պահին, որպես ելակետ, սոմատոսենսորային նյարդաբանությունը ճիշտ կմատուցվի», - ամփոփել է նա:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն