Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Կենսաբանները ստեղծել են առաջին արհեստական բջջային «սպիտակուցների ֆաբրիկան». artsakhpress.am

Կենսաբանները ստեղծել են առաջին արհեստական բջջային «սպիտակուցների ֆաբրիկան». artsakhpress.am

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է ռիբոսոմի արհեստական անալոգը։ Nature ամսագրում հրատարակված հոդվածում ասված է , որ ռիբոսոմը բջջի հիմնական մասն է, որը պատասխանատու է սպիտակուցների մոլեկուլների հավաքման համար։ Մոլեկուլյար կենսաբանների միջազգային հումբը սովորեցրել է արհեստական ռիբոսոմին օգտագործել բնության մեջ գոյություն չունեցող ամինաթթուներ։

 

«Մեր սեփական «սպիտակուցային ֆաբրիկան» նոր ճանապարհներ է բացում դեպի գենետիկ կոդի ընդլայնում, ինչը նորարարությունների հնարավորություն կտա սինթետիկ կենսաբանության ու կենսամոլեկուլյար ինժեներիայի բնագավառում»,- հայտարարել է Մայքլ Ջուեթը՝ Չիկագոյի Իլինոյս նահանգի համալսարանից։

Ինչպես բացատրել են Ջուեթը ու նրա գործընկերները՝ երբ բջիջը հավաքում է այս կամ այն սպիտակուցի մոլեկուլները, նա արտադրում է մատրիցային ռիբոնուկլեինաթթվի /ՌՆԹ/, մի քանի թել։ Իսկ ՌՆԹ-ն պարունակում է մոլեկուլներ հավաքելու «հրահանգներ»։ Երբ մատրիցային ՌՆԹ -ն միջուկից դուրս է գալիս ու մտնում բջջի մեջ, դրան միանում են ռիբոսոմների «կեսերը» ու սկսում են կարդալ գենետիկ «տառերը»՝ միացնելով ամինաթթուների մոլեկուլները սպիտակուցային շղթայի մեջ։

Գիտնականները բավականին երկար ժամանակ վիճում էին՝ կարո՞ղ է արդյոք ռիբոսոմը աշխատել, եթե դրա կեսերը կապված լինեին մշտապես, այլ ոչ թե միայն սպիտակուցների հավաքման ժամանակ։ Հոդվածի հեղինակները  բջջից հանել են ՌՆԹ մոլեկուլները, որոնք պարունակում են ռիբոսոմի հավաքման հրահանգներ եւ ձեւափոխել այնպես, որ դրանց կեսերը սոսնձված լինեն իրար։ Ստանալով, այսպես կոչված, «քիմերային» ՌՆԹ՝ Ջուետտը ու նրա գործընկերները տեղադրել են այն մանրէի բջջի մեջ ու սկսել են հետեւել իրադարձությունների զարգացմանը։

Ի զարմանս գիտնականների՝ նրանց ստեղծած արհեստական ռիբոսոմը նորմալ հավաքվել է բջջի ներսում, կատարելով իր բոլոր գործառույթներն ու, նույնիսկ, պահպանել մանրէի կենսագործունեությունն այն ժամանակ, երբ Ջուետտը ու նրա գործընկերները մանրէից  հեռացրել են բոլոր նորմալ ռիբոսոմներն ու դրանց  կապված գեները։

Հոդվածի հեղինակները հավաստիացնում են, որ փորձի արդյունքները նշանակում  են, որ ներկայում ունենք սպիտակուցների հավաքման լիարժեք սինթեթիկ շղթաներ ստեղծելու հնարավորություն։ Կարելի է ստեղծել նաեւ այլ մոլեկուլներ, որոնք կաշխատեն միկրոբի օրգանիզմի  մյուս մասերից անջատ ու չեն խանգարի դրա կենսագործունեությանը։ Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործության շնորհիվ ապագայում նմանօրինակ «կենսաարտադրամասների» օգնությամբ հնարավոր կլինի հավաքել դեղորայքի եւ այլ օգտակար նյութերի  մոլեկուլներ։

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. www.unian.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news

Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...

Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news
Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news

NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/  սկսել են մարդկային բջիջներ աճեցնել:  Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...

Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am

Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար  պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am

Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին  նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am

Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am

Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.):  Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am

Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am

Փաստ առաջին

Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am

2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ