ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները վիրավոր զինվորների կյանքը փրկելու անսպասելի միջոց են առաջարկել. news.am
Վերքի կամ վնասվածքի հետեւանքով արյան կորուստը զինվորների եւ վթարի զոհերի մահացության հիմնական պատճառներից է։ Սովորաբար, նման վնասվածքների առկայության պարագայում ժամանակը սահմանափակ է. եթե տուժածին չեն կարողանում հիվանդանոց հասցնել «ոսկե» ժամի ընթացքում, արյունահոսությունը կարող է մահվան պատառ դառնալ։ Ալաբամայի համալսարանի գիտնականները 19 տարի աշխատել են՝ պարզելու, թե ինչ է պետք անել, որպեսզի տուժածները դիմանան, մինչեւ հիվանդանոց հասնելը, նույնիսկ, եթե դա մի քանի ժամ տեւի։
Նրանց հաջողվել է նման մեթոդ գտնել։ Վիրավորների կյանքի փրկության բանալին, պարզվել է, էսթրոգենն է՝ կանանց սեռական հորմոնը, իսկ ավելի ստույգ՝ դրա սինթետիկ տարբերակը։
Գիտնականները նման բացահայտում են կատարել դեռեւս 1997 թ., ընդ որում՝ պատահաբար։ Պատվիրված արու առնետների փոխարեն նրանց էգ առնետներ էին բերել։ Դժվար էր էգերին օգտագործել, որովհետեւ էգի սեռական հորմոններն անընդհատ տատանվում են, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել փորձարկման մաքրության վրա։ Սակայն, հենց այդ հորմոններն են նպաստել հետաքրքիր բացահայտմանը: Գիտնականները նկատել են, որ էգերը հեշտությամբ են դիմակայում արյան վարակմանը, նույնիսկ առանց հատուկ բուժման։ Մեկ այլ հետազոտություն հաստատել է գիտնականների ենթադրությունն առ այն, որ դա պայմանավորված է էգերի էսթրոգենի մակարդակով։ Երբ նրանք փորձել են գիտափորձը կրկնել մկների հետ, որոնց էսթրոգեններն ավելի քիչ են, պարզվել է, որ նրանք չեն կարողացել դիմակայել արյան վարակմանը։
Հետագայում գիտնականներին հաջողվել է պարզել, որ սինթետիկ էսթրոգենը նաեւ բարելավում է սրտի եւ լյարդի գործառույթները նույնիսկ արյան 60 տոկոսի կորստից հետո։ Էսթրոգեններն անոթալայնիչ ազդեցության շնորհիվ բարելավում են արյան հոսքը, ինչն օգնում է ավելի երկար պահպանել հիվանդի կյանքը։
EE-3-SO4-ը գիտնականների մշակած սինթետիկ էսթրոգենի վերջին տարբերակն է, դա հիվանդին ողջ է պահում վնասվածք ստանալուց հետո 6 ժամվա ընթացքում. ինչը բավարար է նրան հիվանդանոց հասցնելու եւ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար։
Գիտնականներն ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունից արդեն 10 միլիոն դոլար են ստացել այդ ոլորտում իրենց հետազոտությունները շարունակելու եւ ստացված սինթետիկ հորմոնը մարդկանց վրա փորձարկելու համար։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն