ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
2016-ի գլխավոր գիտական իրադարձությունները բժշկության ոլորտում. news.am
Ստորեւ ներկայացվում են 2016-ի ութ ամենահիշարժան բժշկական իրադարձությունները «Մեդնովոստի» կայքի վարկածով:
Գենոմի խմբագրում՝ CRISPR/Cas9-ի փորձարկումը մարդու վրա
CRISPR/Cas9-ը գենոմի խմբագրման առաջատար տեխնոլոգիա է, որը զուրկ չէ թերություններից։ Չնայած դրա «ռետինը» (Cas9 սպիտակուցը) արդեն բավականին ճշգրիտ ու գրեթե ինքնուրույն ճանաչում է ԴՆԹ-ի անհրաժեշտ հատվածները, այն կառավարելը դժվար է, ու մահացու «սխալների» ռիսկը պահպանվում է։ Այդ պատճառով մինչեւ վերջերս այս մեթոդը փորձարկել են միայն կենդանիների ու մարդկանց բջիջների վրա։
Առաջինը CRISPR/Cas9-ի կլինիկական փորձարկումներն իրականացրել է Չինաստանը։ Փորձարկումները սկսվել են հոկտեմբերի.՝ թոքերի մետաստազներով քաղցկեղ ունեցող հիվանդներից վերցրել են իմունիտետի բջիջները, խմբագրել ու նորից հետ ներարկել։ Ընդ որում, հաջողությունը ոչ այնքան վիճակի բարելավումն է համարվելու, այլ նոր պաթոլոգիաների բացակայությունը։ Դատելով այս հարցի շուրջ լռությունից, առայժմ ամեն ինչ լավ է ընթանում։
Երեք ծնողներից երեխա
Գենոմի խմբագրումը գենետիկ անոմալիաների դեմ պայքարի միակ ձեւը չէ։ 1980-ականներից սկսած գիտնականները փնտրել են մինչեւ մարդու սաղմնավորումը ժառանգական հիվանդությունները կանխելու հնարավորություն։ Դրա համար մայրական ձվաբջջի մուտանտային միտոխոնդրիաները պետք էր փոխարինել կին-դոնորի միտոխոնդրիաներով։
Վերջերս նման փոխարինումը հաջողվել է։ Մոր դերում Լեայի ախտանիշի կին կրողն էր, նյարդաբանական հիվանդություն, որից մահացել էին նրա երկու երեխաները։ Ամերիկյան պահպանողական օրենքների պատճառով վիրահատությունը Մեքսիկայում է կատարվել, բայց հաջող է ավարտվել՝ հիմա երեխան արդեն ութ ամսեկան է։ Ի դեպ, երեք ծնողներից սաղմնավորումն առաջինը Մեծ Բրիտանիան է օրինականացրել 2015-ին։
Էբոլա տենդի դեմ պատվաստանյութ
Չնայած Էբոլա վիրուսը հեռավոր 1976-ին է հայտնաբերվել, բայց դրա դեմ դեղ միայն հիմա է հայտնվել։ Այս հարցին սկսել են ավելի վճռական վերաբերվել երեք տարի առաջ, երբ Արեւմտյան Աֆրիկայում սկսվել է հիվանդության խոշորագույն համաճարակ, ընդ որում, այս անգամ այլ մայրցամաքներ էլ էր ներթափանցել։ Մտածելու համար շատ ժամանակ չկար ու համաշխարհային համայնքը համախմբվել է խնդիրը լուծելու համար։ Պատասխանը գտել են 2016-ի դեկտեմբերին։ Նոր պատվաստանյութի փորձարկումների ժամանակ ԱՀԿ աշխատախումբը Աֆրիկայի ամենավարակիչ շրջանների գրեթե վեց հազար բնակիչներին պատվաստում է կատարել ու նրանք բացարձակ իմունիտետ են ձեռք բերել։ Ճիշտ է, դեղորայքի ներգործության առավելագույն ժամկետը հայտնի չէ, փորձի ընթացքում ներգործությունը պահպանվել է մինչեւ 84 օր։ Բայց 38 անօգնական տարիներից հետո, սա էլ, կարծես, բավականին լավ արդյունք է։
Արհեստական ցանցաթաղանթ
ԱՀԿ տվյալներով, աշխարհում տեսողական խնդիրներով մոտավորապես 285 մլն մարդ է տառապում, կամ մարդկության չորս տոկոսը։ Մոլորակի բնակչության մոտավորապես կեսը կույր է, ո՛չ պահպանողական, ոչ «սովորական» վիրահատական մեթոդները նրանց դեպքում արդյունավետ չեն։ Հնարավորություններն այդքան էլ շատ չեն՝ ցողունային բջիջներ ու իմպլանտատներ
Nano Retina ստարտափը հաջողության է հասել երկրորդ տարբերակում։ NR600 համակարգը երկու մասից է բաղկացած ՝ չիպ, որը տեղադրվում է ցանցաթաղանթի մեջ ու վնասված ֆոտոռեցեպտորների փոխարեն ազդակներ արտադրում, ու անլար ակնոց, որի վրա երեւում է պատկերը։ Վիրահատությունը մեկ ժամից քիչ է տեւում, իսկ ակնոցի վրա տեղադրված կոճակի օգնությամբ հնարավոր է նաեւ ինքնուրույն փոխել լուսավորությունը։
Կրելի ենթաստամոքսային գեղձ
Երկրորդ տեսակի շաքարախտով աշխարհում տառապում է մոտավորապես վեց մլն մարդ, ու նրանց քանակն աճում է։ Դեղերի բացակայության պատճառով (դա առայժմ անբուժելի հիվանդություն է) նման հիվանդների համար հնարավոր է միայն փոխարինող թերապիա, որի իմաստն է ինսուլինի ամենօրյա ներարկումը։ Կյանքը հեշտացնում են շարժական հաղորդիչներն ու պոմպերը, բայց դրանք առանձին են վաճառվում՝ արդյունքում մարդը կամ ձեռքով է չափում գլյուկոզայի մակարդակը, կամ ինքն է ներարկում։
Medtronic ընկերությունը հաղորդիչն ու պոմպը միավորել է MiniMed 670G կոչվող սարքի մեջ։ Սարքը, որը հիշեցնում է ՄՓ3 նվագարկիչ, յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ ավտոմատ կերպով վերլուծում է գլյուկոզայի մակարդակը ու եթե պետք է՝ ինսուլին ներարկում։ Այդ սարքի մանրածախ վաճառքի թույլատվությունն արդեն ստացվել է ՝ շուկայում այն կհայտնվի 2017-ի գարնանը։ Նորույթը կկարողանան գործածել 14 տարեկանից բարձր պացիենտներին։
Նյարդապրոթեզավորում
Մենք այս շարքում առանձնացրել ենք վերջույթների բացակայության կամ կաթվածի դեմ պայքարում գրանցված ձեռքբերումները։
Հիշեցնենք, որ բիոպրոթեզավորման բնագավառում հեղափոխություն է տեղի ունեցել 2014-ին՝ այն ժամանակ ամերիկացին, ով զրկվել էր երկու ձեռքից, առաջին անգամ փորձարկել է «մտքի ուժով» կառավարվող երկու բիոպրոթեզից բաղկացած համակարգը։ 2016-ին գիտությունը կենտրոնացել էր նման տեխնոլոգիաների կատարելագործման վրա։
Դրա շնորհիվ ստեղծվել է միանգամից մի քանի նյարդապրոթեզավորման համակարգեր։ Առաջինն ամբողջովին կաթվածահար մարդուն օգնել է բիոնիկ պրոթեզի միջոցով ճշմարտանման զգայունակություն ձեռք բերել։ Երկրորդը` ողնաշարի վնասվածքով պրիմատներին վերադարձրել է սեփական ոտքերի շարժունակությունը։ Եվ երրորդը` մասնակի կաթվածով մարդկանց ապահովել է ո՛չ միայն ձեռքերի շարժունակությամբ, այլեւ կայունությամբ։
ՄԻԱՎ-ի ու տուբերկուլոզի էքսպրես ախտորոշում
Այս տարի մշակվել է USB սարք ՝ արագ ու էժան ախտորոշման համար, որը ՄԻԱՎ-ը որոշում է արյան հետազոտությամբ։ Մեկ նմուշի հետազոտությունը USB սարքը կատարում է ընդամենը մեկ ակնթարթում։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն