ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ. erebouni.am
Ոսկրերի ախտահարումը չարորակ, հաճախ նաև բարորակ ուռուցքներով, մինչև վերջին ժամանակներս բերում էր հաշմանդամության, հիվանդին զրկում առօրյա աշխատանքից և իջեցնում կյանքի որակը: Ոսկրային համակարգի ախտահարումով օնկոլոգիական հիվանդների բուժման համալիր մոտեցման մշակումը ժամանակակից բժշկության մարդասիրական խնդիրներից մեկն է:
Շնորհիվ ժամանակակից կոնստրուկցիաների, անհատական էնդոպրոթեզների և բարձր արդյունավետությամբ քիմիոպրեպարատների՝ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում լայնորեն կիրառվում են օրգան-պահպանողական վիրահատությունները: Ճիշտ կատարված օրգան-պահպանողական վիրահատությունի իր արմատականությամբ չի զիջում արատ հարուցող վիրահատությանը: Ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարումները և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները հաճախ բարդանում են ախտաբանական կոտրվածքներով: Այս դեպքում վիրահատության նպատակը հիվանդի վաղ ակտիվացումն է՝ ինչը բերում է հիպոստատաիկ բարդությունների կանխարգելմանը և, դրանով իսկ, հիվանդի ու հարազատների կյանքի որակի բարձրացմանը: Վիրահատական միջամտությունն այս դեպքում հանդիսանում է համալիր բուժման մեկ էտապ: Ցանկացած ուռուցք ունի իր բուժման սխեման՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան: Սակայն երկար խողովակավոր ոսկրերի ախտաբանական կոտրվածքների ժամանակ առաջին պլան է մղվում վիրահատական միջամտությունն՝ ուղղված համակացված քիմիաճառագայթային բուժման պայմանների ստեղծմանը:
Սույն կլինիկական դեպքը հետաքրքիր է իր հազվադեպությամբ: B լիմֆոման սովորաբար ախտահարում է երկար խողովակավոր ոսկրերի մետաէպիֆիզար հատվածները և խնդիրը ախտաբանական կոտրվածքներին չի հասնում: Ստորև կլինիկական դեպքի նկարագրությունն է:
Հիվանդ Ռ., 59 տարեկան, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն Ուռուցքաբանության ազգային կենտրոնից՝ ազդրոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածք ախտորոշմամբ: Համակցված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ազդրի միջին երրորդականի Բ բջջային լիմֆոմա՝ բարդացած ոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածքով:
Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջՕրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ
Համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներով՝ կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների կողմից ախտաբանական կամ օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ձախ զստային փոսում հայտնաբերվել է լիմֆատիկ հանագույցների կոնգլոմերատ: Հաշվի առնելով ախտաբանական կոտրվածքի առկայությունը՝ առաջնային պլան մղվեց վիրահատական միջամտությունը: Մեր կողմից որոշվեց կատարել օրգան-պահպանողական վիրահատություն. ազդրոսկրի սեգմենտար ռեզեկցիա՝ անհատական դիաֆիզար էնդոպրոթեզի տեղադրումով (մետաղական ձող և օղեր) և ցեմենտային ֆիքսացիա:
Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ
30.01.2015թ. առաջատար բժիշկ-օրթոպեդների՝ Ս. Մարգարյանի, Գ. Բդոյանի, Հ. Գյուլզադյանի կողմից, համակցված անզգայացման պայմաններում, հիվանդի դիրքը՝ աջ կողքի վրա, ձախ ազդրի կողմնային մակերեսով, կատարվեց մոտ 25 սմ երկարությամբ մաշկի կտրվածք: Ուռուցքից պրոքսիմալ և դիստալ ուղությամբ ազդրոսկրը մերկացվեց և ռեզեկցվեց առողջ հյուսվածքների սահմաններում: Ուռուցքը հեռացվեց ռադիկալիզմի օրենքների պահպանմամբ, որի հետևանքով այդ հատվածում հեռացվեց քառագլուխ մկանն ամբողջությամբ: Ինտրաօպերացիոն հայտնաբերվեց նյարդաանոթային խրձի ինտիմ տեղակայումը՝ ուռուցքի ստորին բևեռի մոտ, 4 սմ երկարությամբ: Արդյունքում հաջողվեց ազդրային զարկերակը մոբիլիզացնել՝ առանց ուռուցքի ամբողջականության խախտման: Ազդոսկրի դիաֆիզը ռեզեկցվեց՝ 15 սմ երկարությամբ (նկար 2):
Մանրակրկիտ հեմոստազից հետո որոշվեց ոսկրային դեֆեկտի չափը, մշակվեցին ազդրոսկրի խողովակը դիստալ ու պրոքսիմալ հատվածներում և կատարվեց ազդոսկրի անատական դիաֆիզար էնդոպրոթեզավորում՝ էտապային եղանակով, ցեմենտային ֆիքսացիայով (նկար 3):
Արյան կորուստը կազմեց 1,5-1,7 լիտր, որը համապատասխանում է վիրահատության ծավալին: Փափուկ հյուսվածքները վերականգնվեցին շերտ առ շերտ` ենթափակեղային տարածությունում թողնվեց երկու դրենաժային խողովակ: Հետվիրահատական շրջանn ընթացել է հարթ, ռենտգեն հետազոտությամբ՝ էնդոպրոթեզի դիրք, բավարար (նկար )/:
Հիվանդը քայլել է հետվիրահատական շրջանի վեցերորդ օրը` հենակների օգնությամբ, վիրահատված վերջույթի վրա չափավոր ծանրաբեռնելով: Վերքը լավացավ առաջնային ձգումով: Պրեպարատը ենթարկվեց իմունահիստոքիմիական հետազոտության՝ (նկար 5):
Հիվանդն ուղարկվել է մասնագիտական բաժանմունք՝ հետագա քիմիաճառագայթային բուժում ստանալու:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն