Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Կարևորվեց առավել մեծ պահանջարկ ունեցող դեղերի գների իջեցումը

ՀՀ ԱՆ. Կարևորվեց առավել մեծ պահանջարկ ունեցող դեղերի գների իջեցումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ  հերթական հանդիպման ժամանակ դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին նախ տեղեկատվություն տրվեց հուլիսի 1-ին Երևանում մեկնարկվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասին։ Համագումարի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկա համագումարին կկազմակերպվի 14 սաթելիտային սիմպոզիում և մեկ կլոր սեղան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի ևս 1500 բժիշկների և բուժքույրերի մասնակից լինել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ հանրաճանաչ մասնագետների դասախոսություններին, ծանոթանալ իրենց ոլորտում աշխարհի նորագույն մոտեցումներին։

 

Դեղ ներկրող, արտադրող, ինչպես նաև  օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին հորդերվեց օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայացված լինել համագումարում։

 

Արմեն Մուրադյանը հավելեց, որ այս տարի Հայաստանի բուժաշխատողի օրը կնշվի համագումարի շրջանակում` մասնակից դարձնելով հայրենիքում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ բժիշկներին։  

 

Արա Բաբլոյանը նաև նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունից ուղարկվել է Ազգային ժողով` վստահեցնելով, որ ստեղծվող աշխատանքային խումբն ակտիվ  կաշխատի` քննարկումներում ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին։ Նպատակն այնպիսի օրենքի ընդունումն է, որը կնպաստի ոլորտի ճիշտ զարգացումներին։  

 

Այնուհետև նախարար Մուրադյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը` նշելով, որ, ինչպես միշտ, քննարկվելու են անցած հանդիպումից հետո ընկած ժամանակաշրջանում ծագած հարցերը` փոխադարձ կարծիքների արդյունքում օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Այս անգամ քննարվեցին  ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դեղերի շրջանառության հետ առնչվող հարցեր։ Դեղ ներկրողները բարձրացրել էին նաև դեղերի և կենսաակտիվ հավելումների ներկրման գործում որոշ կանոնակարգումների անհրաժեշտության հարցը։ Այս ուղղությամբ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ տվեց գործող օրենսդրական դաշտում դրանք կանոնակարգելու ուղղությամբ։

 

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության շրջանակում  դեղերի շրջանառությանը վերաբերող քննարկումների արդյունքում  նախանշված  նորմատիվներին, որոնք կգործեն 2016 թվականից։ Քննարկվեցին հայկական դեղարտադրողների և ներկրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա ապահովելու նպատակով դրանց նախապատրաստվելու հարցերը։

 

Ինչպես միշտ, նախարարը կարևորեց բնակչությանը որակյալ, անվտանգ  և մատչելի դեղերով ապահովումը։ «Այս առումով մեր մոտեցումները խիստ են լինելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։

 

Անդրադարձ կատարվեց նաև փետրվարից մինչև այժմ անցած ժամանակաշրջանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից նախարարի  հորդորով դեղերի գների կանոնակարգման հարցին։  Արմեն Մուրադյանը կարևորեց հատկապես առավել շատ օգտագործվող, սրտանոթային դեղամիջոցների, հակաբիոտիկների գների իջեցումը։ Նշվեց, որ մի քանի օրից առավել նկատելի կլինեն հատկապես «Bayer»կազմակերպության կողմից վերանայված գները։  

 

«Մենք շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` կարևորելով նաև տեղական արտադրության խրախուսումը:

 

Քննարկվեցին նաև դեղերի գրանցմանը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո դեղանյութերի, ռեագենտների և դեղագործական ոլորտում կիրառվող այլ նյութերի ՀՀ տարածք ներմուծմանը վերաբերող և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ