Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Մարզային բժիշկները կվերապատրաստվեն նաև Աթենքում

ՀՀ ԱՆ. Մարզային բժիշկները կվերապատրաստվեն նաև Աթենքում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Աթենքի «Մետրոպոլիտան հոսպիտալի» փոխնախագահ Ստեֆանոս Յակումակիսն այսօր ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի մեր բժիշկները մեկամսյա մասնագիտական վերապատրաստումներ կանցնեն Աթենքում։

 

«Մեզ համար սա շատ կարևոր համագործակցություն է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր մոտեցում է ցուցաբերում հատկապես մարզերում աշխատող երիտասարդ մասնագետների լավագույն կլինիկաներում վերապատրաստումներին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ։

 

Ստեֆանոս Յակումակիսն ընդգծեց, որ Հուշագրի ստորագրումը կարևոր համագործակցության առաջին քայլն է, ինչի հիմքում երկու ժողովրդի երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ սերն է։ «Մենք ուրախ ենք, որ հայ բժիշկներին կարող ենք փոխանցել այն ամենը, ինչ այսօր կիրառվում է Հունաստանում»,-ասաց նա։

 

Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները` նախարարը կարևորեց, որ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեով միջոցներ են հատկացվել արտասահմանյան առաջատար կլինիկաներում մասնագետների վերապատրաստումները կազմակերպելու և այդ կլինիկաների առաջավոր փորձը Հայաստանում ներդնելու համար։ «Մենք պատրաստ ենք այս տարի մեր մասնագետներին` մարզերում աշխատող երիտասարդ բժիշկներին հնարավորություն ընձեռել, որ իրենց վերապատրաստումները և նեղ մասնագիտացման ծրագրերն անցնեն նաև միջազգային ճանաչում ունեցող Ձեր կենտրոնում»,-ասաց նախարարը` առաջարկելով մասնակից դառնալ մասնագետների ընտրությանը։ Նա շեշտեց վերապատրաստումից հետո բժիշկների հետագա գործունեության կարևորությունը մարզերի արդիականացված հիվանդանոցներում։

 

«Մետրոպոլիտան հոսպիտալի» փոխնախագահն առաջարկեց համագործակցության շրջանակում կազմակերպել նաև հույն մասնագետների այցեր` տեղում Հայաստանի գործընկերներին իրենց փորձն ու հմտությունները փոխանցելու նպատակով։ Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում ևս կան ծառայություններ, որոնք կարող են հետաքրքրել հույն մասնագետների մոտ։ «Ունենալով բավականին առաջավոր մասնագետներ և առանձին զարգացած ուղղություններ, մենք առաջնորդվում ենք ապացուցողական բժշկությամբ»,-ասաց նախարարը` առաջարկելով մոտիկից ծանոթանալ առանձին կլինիկաների հնարավորություններին։

 

«ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հայաստանում ներդրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը։ Մեր մասնագետներն առաջնորդվելու են միջազգային ուղեցույցներով և չափորոշիչներով»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտելով որ տարբեր ազգերի համար բժշկագիտական լեզուն նույնն է։

 

Նախարարն անդրադարձավ նաև 2015 թվականից մեկնարկած ևս երկու ծրագրի` սոցփաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությանը և արյան գերճնշման, շաքարային դիաբետի, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանն ուղղված սկրինինգային ծրագրին: «Այս և հանրային առողջապահական մի շարք ծրագրեր, այդ թվում` ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, միտված են ոչ վարակիչ հիվանդությունների կառավարմանը»,-նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ համակարգում ներդրվում է միասնական էլեկտրոնային համակարգ, որով առավել արդյունավետ կդառնա թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական ու նյութատեխնիակական ներուժի կառավարումը։

 

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ Հուշագիրը փոխհամագործակցության լավ հիմք կհանդիսանա։

 

Նշենք, որ Աթենքի «Մետրոպոլիտան հոսպիտալը» Հունաստանի խոշորագույն մասնավոր բժշկական կենտրոններից է, որտեղ տարեկան շուրջ 25.000 հիվանդ ստանում է հիվանդանոցային բուժում և շուրջ 150.000 մարդ օգտվում ամբուլատոր ծառայություններից։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ