Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. oncology.am

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. oncology.am

Հունվարի 15-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար` նվիրված լիմֆոլոգիական (ավշային համակարգի) խնդիրներին:  Կազմակերպված սեմինարի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում ավշային համակարգի ամենահաճախ հանդիպող բարդությունները, և Հայաստանում կիրառել լիմֆոլոգիական այդ խնդիրների բուժման գերմանական փորձը: Սեմինարին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը:

 

Կազմակերպված սեմինարի մասին մանրամասն տեղեկություն փոխանցեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյան–   Ո՞րն է սեմինարի կազմակերպման շարժառիթը:

–   Նախ նշեմ, որ մեր հյուրերն են Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկը և Հայաստանում Կարմիր խաչ կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին լիմֆոլոգիային` ավշային համակարգի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, հետվիրահատական ավշային կանգին, այտուցներին և դրանց բուժմանը վերաբերող հարցեր: Օրինակ. կրծքագեղձի վիրահատություններից հետո թե՛ վիրահատական վաղ շրջանում, թե՛ վիրահատությունից տարիներ անց, կարող են զարգանալ վիրահատված կողմի վերին վերջույթի արտահայտված այտուցներ: Խնդրի լուծման համար գերմանացի մասնագետներն առաջարկում են բուժման իրենց մեթոդը՝ մանուալ լիմֆդրենաժը: Այն մերսման հատուկ տեսակ է, որի միջոցով ավիշը կուտակված հատվածից տարածվում է այլ ուղղությամբ և դուրս գալիս օրգանիզմից: Բուժման այս մեթոդը բավականին արդյունավետ է, և նրանք ցանկություն ունեն իրենց փորձը գործնականում կիրառել նաև մեզ մոտ: Սա հնարավորություն է մեր մասնագետների վերապատրաստման համար ստեղծել համապատասխան դաշտ, որպեսզի կարողանանք բուժման այս եղանակը կիրառել նաև Հայաստանում: Սեմինարը նախատեսված էր և՛ բժիշկների, և՛ բուժքույրերի համար: Այն բաղկացած էր երկու մասից՝ տեսական և պրակտիկ: Մեր նպատակն է, որ այս խնդիրներով զբաղվեն ո՛չ միայն բժիշկները, այլ նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնի բուժքույր-ռեաբիլիտոլոգները: Պարոն Գյուլտիկի մոտ վերապատրաստվելու նպատակ ունեն մեր կենտրոնի մի քանի մասնագետներ:

Սեմինարի երկրորդ մասը վերաբերում էր գործնական կիրառմանը՝ հիվանդի օրինակով ցուցադրել բուժման մոտեցումն ու գնահատել արդյունավետությունը:

 

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ.


Օլիվեր Գյուլտիկը 40 տարի է, ինչ աշխատում է լիմֆոլոգիական ասպարեզում և իր մասնագիտական առաջին գործունեությունը սկսել է լիմֆոլոգիական կլինիկայում: Գերմանիայում Լիմֆոլոգիայի դպրոցի տնօրենն ու գլխավոր մասնագետը մեծ փորձ ունի լիմֆոլոգիայի կրթական համակարգում և ցանկանում է իր փորձը փոխանցել  հայ մասնագետներին:

 

 Գերմանիայի Լիմֆոլոգիայի վերապատրաստման կենտրոնի տնօրեն, առաջատար մասնագետ Օլիվեր Գյուլտիկ–   Ինչպես նշում է մասնագետը, ոււռուցքային հիվանդությունների հաճախակի հանդիպող բարդություններից են լիմֆատիկ այտուցները, որոնք առաջանում են թե՛ հիվանդության զարգացման հետևանքով, թե՛ վիրահատություններից հետո: «Գերմանիայում գործում է լիմֆոլոգիական մեծ ցանց, որտեղ աշխատում են բազմաթիվ բժիշկներ և ֆիզիոթերապևտներ: Ցանկություն ունենք այստեղ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում, նույնպես ստեղծել նման ցանց: Դեռ անցյալ տարի Հայաստանի Կարմիր խաչի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որից հետո այդ կենտրոնի բժիշկների և բուժքույրերի համար Գերմանիայում կազմակերպեցինք վերապատրաստման դասընթացներ: ՀՀ Գերմանիայի դեսպանատան կողմից վստահված, Հայաստանում Կարմիր խաչի կենտրոնի բժշկուհի Անահիտ Պետրոսյանը Գերմանիայում մասնակցել է լիմֆոլոգիայական մասնագիտական դասընթացներին: Նա լիարժեք մասնագիտացված է այս ոլորտում և Հայաստանում լիմֆոլոգիական կրթություն ստացած առայժմ միակ մասնագետն է:

Նույն այդ նպատակով կրկին Հայաստանում ենք, որպեսզի Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը միացնենք լիմֆոլոգիական միջազգային ցանցին, ինչը հնարավորություն կտա նման կրթություն ապահովել նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին ու բուժքույրերին, քանի որ պարտադիր եմ համարում, որ լիմֆատիկ բարդություների բուժումը պետք է անմիջապես կազմակերպել այս կենտրոնում»:

–   Լիմֆոլոգիական խնդիրների բուժման համար Հայաստանի հետ կապված ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

–   Ցանկություն ունենք Հայաստանում յուրաքանչյուր տարի սիմպոզիումներ կազմակերպել: Պատրաստվում ենք այս տարի Գերմանիայում Միջազգային լիմֆոլոգիական կոնգրեսի շրջանակում ես և Անահիտ Պետրոսյանը ներկայանալ զեկույցով՝ Հայաստանում իրագործած ծրագրի մասին: Մեր նպատակն է աշխարհում գոյություն ունեցող լիմֆոլոգիական ասպարեզի բոլոր նորամուծությունները, կրթական ծրագրերը սեմինարների միջոցով իրազեկել նաև հայաստանյան մասնագետներին:

 

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ.


Մեր կենտրոնը Գերմանիայում համարվում է ամենամեծ լիմֆոլոգիական դպրոցը և կազմակերպում ենք վերապատրսատման դասընթացներ Դուբայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում և ցանկանում ենք, որ մեր այս ցանցի մեկ օղակ հանդիսանա նաև Հայաստանը:

–   Հայաստանում ոլորտի հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում:

–   Գերմանիայում հետուռուցքային բարդությունների բուժումն ընդգրկված է ապահովագրական համակարգում, և մեր նպատակն է Հայաստանում նույնպես գործի դնել այս մոտեցումը: Հայաստանում հնարավոր ամեն ինչ արվում է պետական աջակցությամբ ուռուցքների հայտնաբերման, կանխման և բուժման համար: Սակայն ուռուցքային հիվանդների բուժումից հետո առաջացած բարդությունների բուժման  և վերականգնողական միջոցառումների համար Հայաստանում պետական աջակցության ասպարեզում դեռ շատ անելիքներ կան: Մեր ցանկությունն է նաև Հայաստանին օգնել այս հարցում, որպեսզի ոլորտում առաջընթաց գրանցվի:

 

Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ. Լիմֆոլոգիային նվիրված սիմպոզիում Գերմանիայից ժամանած հայտնի մասնագետի մասնակցությամբ.


Նույնիսկ բարեհաջող վիրահատություններից հետո հիվանդները մինչև իսկ  40% դեպքերում տառապում են հետվիրահատական այտուցով. քաղցկեղը հաղթահարված է, բայց բարդությունը՝ ոչ, իսկ հիվանդի կյանքի որակը փոխվում է դեպի վատը, մինչդեռ ընդամենը երեք շաբաթում հնարավոր է վերացնել այդ բարդությունը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ