Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով. izmirlianmedicalcenter.com

Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով. izmirlianmedicalcenter.com

Հիրշպրունգի հիվանդությունը ներպատային նյարդային համակարգի բնածին արատ է, որն արտահայտվում է ամբողջ հաստ աղիքի կամ դրա հատվածի միջմկանային ցանցի հանգույցների բացակայությամբ կամ քանակի նվազմամբ և  դրանից վեր հատվածների զգալի լայնացմամբ, գերաճով:

Հաստ աղիքի ներպատային նյարդային համակարգի բնածին թերզարգացման պատճառն առ այսօր անհայտ է: Արատի հաճախականությունը նորածինների մոտ, համեմատական կարգով, 1:4000 – 1:5000 է: Տղաների մոտ այդ արատը 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների մոտ:

Հիպոգանգլիոզի ժամանակ միջմկանային ցանցում հանդիպում են եզակի վատ ձևավորված հանգույցներ, որոշ դեպքերում դրանք նույնիսկ նյարդային բջիջներ չեն պարունակում: Որպես կանոն, հիպոգանգլիոզի դեպքում Հիրշպրունգի հիվանդության ժամանակ պացիենտները ենթարկվում են վիրահատական բուժման ոչ մանկական տարիքում:

Կղանքային քարերի առաջացումը բավականին հազվադեպ հանդիպող բարդություն է, որն առաջանում է բարձիթող դեպքերում` պայմանավորված հիվանդների ոչ լիարժեք ախտորոշմամբ և մասնագիտական բժշկական հսկողության բացակայությամբ: Վերջին տարիների ընթացքում չէինք առնչվել բարդության, երբ կղանքային քարը նպաստում է աղիքային անանցանելիությանը: Այդ առումով առանձնահատուկ է ստորև ներկայացված կլինիկական դեպքը:


Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով
Պացիենտ Վ., 43 տ., ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ`  գանգատվելով ժամանակ առ ժամանակ փորլուծությամբ փոխարինվող  փորկապությունից, վքնածությունից, հիմնականում ինքնուրույն կղազատման բացակայությունից, ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից: Գանգատները նշում է մանկական տարիքից: Բազմաթիվ անգամ ստացել է կոնսերվատիվ բուժում` կարճատև արդյունքով: Վերջին 2 տարվա ընթացքում նշում է նաև որովայնի ձախ հատվածում պինդ գոյացության առկայություն, որը չափերով մեծանում էր:

«Իզմիրլյան» ԲԿ ընդունվելիս պացիենտի ընդհանուր վիճակը միջին աստիճանի ծանրության էր: Որովայնը չափավոր փքված էր, շոշափելիս` փափուկ, ցավոտ` ձախ հատվածներում, որտեղ շոշափվում էր պինդ կղանքային քար 14x20սմ չափերով: Պերիտոնեալ ախտանիշները բացասական էին: Լյարդը մեծացած չէր, փայծաղը չէր շոշափվում: Հիվանդը հետազոտվել է: Իրիգոգրաֆիայի տվյալներով հայտնաբերվել էր ռեկտոսիգմոիդալ հատվածի նեղացում, որից վեր սիգմայաձև աղիքը խիստ լայնացած էր, երկար «անվադողի» տիպի: Տվյալ նեղացած հատվածը բնորոշ է ագանգլիոնար գոտու առկայությանը: Արյան կենսաքիմիական հետազոտության տվյալներում դիտվում էր ցուցանիշների որոշակի շեղում` ALT- ի, AST-ի և բիլիռուբինի բարձրացում:

 

Դրվել է կլինիկական ախտորոշում` Հիրշպրունգի հիվանդություն, քրոնիկ աղիքային անանցանելիություն` կղանքային քարի առկայությամբ:

Հիվանդը վիրահատվել է: Որովայնի խոռոչի ռևիզիայի ընթացքում սիգմայաձև աղիքը երկար էր, ուներ լրացուցիչ գալարներ, խիստ լայնացած էր մինչև կոնքային որովայնամիզ /նկ.1./:
 

 Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով
         Նկ.1.  Հաստ աղիքի լայնացած հատվածները` կղանքային քարով


Խթաղիքի լուսանցքում որովայնի ձախ կողմնային խողովակում շոշափվում է կղանքային քար` 14x20սմ չափերով: Լայնական խթաղիքը երկար չէր: Ագանգլիոնար գոտուն բնորոշ նեղացումը գտնվում էր հետանցքից 15-16 սմ բարձրության վրա: Մոբիլիզացվել է սիգմայաձև աղիքը` ընդգրկելով նաև ագանգլիոնար հատվածը /նկ.2./, կատարվել է սիգմոիդէկտոմիա միփողանի դեսցենդոստոմայի ձևավորումով:

 Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով
         Նկ. 2. Ռեկտոսիգմոիդալ հատվածի նեղացած գոտին


Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, ստոման կանոնավոր գործել է: Լապարոտոմ վերքը լավացել է առաջնային ձգումով: Դուրս է գրվել` վիրաբույժի հսկողության ներքո, ըստ բնակավայրի:

Մակրոպատրաստուկի /նկ.3./ հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է նյարդային հանգույցների բացակայությունը նեղացած գոտում և նյարդաթելերի թերաճ մնացած հեռացված հատվածներում, որը վկայում է Հիրշպրունգի հիվանդությունը:

 

Հիրշպրունգի հիվանդություն` բարդացած աղիքային անանցանելիությամբ և կղանքային քարով
          Նկ. 3. Աղիքի հեռացված հատվածը կղանքային քարով:


Երեք ամիս անց հիվանդը դիմել է վերականգնողակական վիրահատության նպատակով: Հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է: Որովայնը փքված չէ, շոշափելիս փափուկ է, անցավ: Լյարդը մեծացած չէ, փայծաղը չի շոշափվում: Ձախ թուլակողում կա միփողանի դեսցենդոստոմա, գործում է կանոնավոր, պարակոլոստոմիկ բարդություններ չկան: Հիվանդը հետազոտվել է, ռենտգենոլոգիական պատկերը բացառում է ուղիղ աղիքի մնացած հատվածների լայնացումը: Այլ օրգանների կողմից ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Արյան հետազոտության արդյունքները նորմայի սահմանում են:

 

Հիվանդը վիրահատվել է: Կատարվել է ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրահատություն` տրանսվերզոռեկտալ բերանակցման ձևավորում «ծայրը կողքի» Ethicon 33  սարքով, դեսցենդոստոմայի վերացումով:

Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ, դուրս է գրվել է ապաքինմամբ:

Կղանքային քարի առկայությունը շատ դեպքերում բերում է աղիքի պատի պառկելախոցի առաջացմանը, որը վտանգ է թափածակման և պերիտոնիտի զարգացման համար: Հիրշպրունգի հիվանդության ախտորոշումը մեծահասակների մոտ ունի իր յուրահատկությունները, սակայն նրա արմատական բուժումը նույնպես համարվում  է վիրահատական եղանակը:      

Ա.Ս. Հակոբյան, Տ.Հ. Բաղդասարյան


Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ