ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ներկայացվեց երեխաների շրջանում կանխարգելման ծրագիր
Երեխաների առողջության պահպանումը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Այս մասին կարևորվեց Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի (NYUCD) թիմի հետ հանդիպման ժամանակ:
Փոխդեկան Սյուարթ Հիրշը նախարարին ներկայացրեց Հայաստանի մարզերի երեխաների շրջանում նախատեսվող ծրագրի մանրամասները: NYUCD-ին, ընդգրկված լինելով տարբեր համապարփակ ծրագրերում, արդեն 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր վայրերում ծրագրեր է իրականացնում` ատամնաբուժական, կրթական ու հետազոտական ծառայություններ տրամադրելով անապահով բնակչությանը:
Այժմ, համագործակցելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ, հնարավորություններ են փնտրում համանման ծրագիր իրականացնել Հայաստանի գյուղական համայնքներում։
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը ներկայացրեց գործունեության 12 տարվա ընթացքում Հայաստանի մարզերում հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ու տնտեսական ծրագրերը` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Կարևորվում է առողջապահական բաղադրիչը, մասնավորապես` գյուղաբնակ երեխաների շրջանում ատամների կարիեսի դեմ պայքարը։
Սյուարթ Հիրշին նշեց, որ NYUCD-ն ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ի առանձին գյուղերում ու քաղաքներում կարիեսի կանխարգելման շարունակական ու երկարատև ծրագրեր է իրականացնում։ Հայաստանում կարիքները գնահատելու նպատակով թիմը եղել է Լոռու և Արմավիրի մարզերի 5 դպրոցում։ Եկել են եզրակացության, որ ծառայությունների կարիքը բավականին բարձր է։
Առաջարկվող ծրագրի շրջանակներում երեխաների շրջանում ժամանակակից միջոցներով կաթնատամների կարիեսը կանգնեցնելու դեպքում հիմնական ատամներն այդ խնդրից զերծ են մնում։ Ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի ստոմատոլոգների, դասախոսների և շրջանավարտների մեծ թիմ` իրենց հետ բերելով անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր։
Աշխատանքներ կտարվեն տարբեր ուղղություններով և թիրախային տարբեր խմբերի շրջանում։ Դպրոցում կանխարգելիչ ծրագիրը կլինի ատամների ճիշտ խոզանակումը։
«Մեր երկար տարիների փորձը ցույց է տվել, որ դա ամենարդյունավետ կանխագելիչ միջոցն է։ Եվ դպրոցն ամենալավ հարթակն է, որտեղ կարելի է այն իրականացնել»,-ասաց ամերիկացի մասնագետը։
Ատամնաբուժական ծառայություններ կմատուցվեն նաև շտապ միջամտության կարիք ունեցող մեծահասակներին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց ներկայացված ծրագիրը, մասնավորապես` երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանումը։ Հատկապես այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունն իրականացնում է առողջ պահելու քաղաքականություն։ «Դա մեզ համար ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև երկրի տնտեսական խնդիրների լուծման նպատակ է հետապնդում»,-ասաց նախարարը։ Նա կարևորեց ինչպես ցանկացած կանխարգելիչ ծրագրի, այնպես էլ` ներկայացվածի իրականացման նախապայմանները` խնդրի տարածվածությունը կամ հանրային նշանակությունը, իրավական և առողջապահական հիմքերը և, իհարկե` արդյունքների գնահատումը։
Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանն առաջարկեց ծրագիրն առավել հանգամանալից քննարկել նախարարության հանային առողջության մասնագետների, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ստոմատոլոգի հետ։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն