Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Կարևորվել է իրականացված ծրագրերի արդյունավետությունը

ՀՀ ԱՆ. Կարևորվել է իրականացված ծրագրերի արդյունավետությունը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող և արդեն կյանքի կոչված ծրագրերին։

20 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը հիմնված են եղել երկրի առաջնահերթ կարիքների, ինչպես նաև կառավարության գերակա և ռազմավարական ծրագրերի վրա։ Արդյունքում օպտիմալացվել է հանրապետության առողջապահական համակարգը` հիվանդանոցների թիվը 111-ից հասցնելով 87-ի։  Մարզային 14 հիվանդանոց արդիականացվել է, որից 2-ը` Գյումրու և Մեղրու բժշկական կենտրոնները, կառուցվել են հիմքից։ Այս հիվանդանոցների որակյալ և մատչելի ծառայություններից կարող Է օգտվել մարզերի շուրջ 830 հազար բնակչություն։

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզերի առողջության առաջնային օղակում։ Առաջնորդվելով երկրի որդեգրած ռազմավարություններով և զարգացման տեսլականով` ծրագրերն իրականացվել են երկու ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում Համաշխարահային բանկի վարկային ծրագրով կառուցվել և վերանորոգվել է 173 գյուղական ամբուլատորիա և առողջության կենտրոն, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բոլոր ամբուլատորիաները  հագեցվել են  բժշկական սարքավորումներով, գույքով և պարագաներով։

Ծրագրի շրջանակում միաժամանակ վերապատրաստման դասընթաց է անցել1676 ընտանեկան բժիշկ և 1804 բուժքույր։ Արդյունքում գյուղական բնակավայրերի 630 հազար բնակչության համար առաջնային օղակում ապահովվել է պատշաճ բժշկական սպասարկում։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները նախարարին ներկայացրել են նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, ժամանակի ընթացքում փոխվել են մոտեցումներն ու պահանջները, հետևաբար համակարգում հետագա օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել։ Դեռևս մտահոգիչ է բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածությունը Երևանում և մարզերում, ինչպես նաև` մարզերի ներսում։ Բարելավման կարիք ունի արդիականացված մարզային առանձին հիվանդանոցների կառավարումը։ Դեռևս առկա է գյուղական շուրջ 40-50 ամբուլատորիաների ենթակառուցվածքների բարելավման խնդիր։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ մեթոդաբանությամբ են գնահատվում իրականացված ծրագրերի  արդյունավետությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և դիմելիության ցուցանիշներով։ Նախարարին ներկայացվել են այդ ուղղությամբ գրասենյակի խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունները, ինչպես ըստ մարզերի, այնպես էլ` ըստ առանձին հիվանդանոցների։

Նախարարը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել` իրականացված բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման ուսումնասիրություններին առավել մանրամասն ծանոթանալու համար։

«Մենք պետք է համատեղ խորը վերլուծություն կատարենք, որպեսզի մեր ունեցած գումարներով և ներուժով  կարճ ժամանակում կարողանանք հասնել շոշափելի արդյունքների»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ