Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ.Կատարակտի անվճար վիրահատությունները հասանելի են դառնում բնակչության նոր խմբերի համար

ՀՀ ԱՆ.Կատարակտի անվճար վիրահատությունները հասանելի են դառնում բնակչության նոր խմբերի համար

Մեկնարկում  է կատարակտի անվճար վիրահատության «Առողջ աչքեր» ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և  «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության  ղեկավար Արտաշես Զիլֆյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` համաձայն որի ապրիլի 1-ից մեկնարկում է «Առողջ աչքեր» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։

«Տնտեսված գումարների հաշվին ևս մեկ ծառայություն հասանելի է դառնում մեր բնակչության համար։ Կատարակտի վիրահատությունը մինչև օրս կատարվում է վճարովի կամ համավճարային հիմունքներով։ Նույնիսկ պետական պատվերի շրջանակում վիրահատվողները ստիպված են լինում վճարել ոսպնյակի գինը, որը ոչ բոլորի համար է մատչելի»,-ասաց առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը։

Նախարար Լևոն Ալթունյանի խոսքով ծրագրի անհրաժեշտությունն իր համար ակնհայտ է դարձել նախարարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։ Քաղաքացիների ընդունելությունների ժամանակ քիչ չեն եղել կատարակտ ունեցողները, ովքեր  ընդգրկված չլինելով պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական օգնությունից օգտվողների խմբերում, վիրահատության ենթարկվելու դժվարություն են ունեցել։

Այդ մասին են խոսում նաև 2017թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։

Ընդգծելով ծրագրի սոցիալական կարևորությունը` նախարարն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է ընդգրկել նաև աշխատող այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չլինելով դատապարտված են կուրանալու։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կատարակտը կուրության առաջացման նախապայմաններից մեկն է։

«Այդ իսկ պատճառով մենք դեռ անցած տարվա նոյեմբերից ճանապարհներ և հնարավորություններ ենք փնտրել ծրագրի իրականացման համար, բանակցել տարբեր կազմակերպությունների հետ»։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի հետ ստորագրված Հուշագրով մեկնարկող կուրության կանխարգելման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը կհատկացնի ֆինանսական միջոցներ, իսկ հասարակական կազմակերպությունը ոսպնյակներ կտրամադրի արտոնյալ պայմաններով և կվերահսկի մարզերում կատարվող վիրահատությունների որակը։ 

«Ես հույս ունեմ, որ առաջիկա 2 տարում կկարողանանք կազմակերպել անվճարունակ քաղաքացիների վիրահատությունները։ Այսօր այդ պահանջարկը հասնում է 3-5 հազարի»,-նշեց նախարարը` հավելելով, որ նախատեսվում է առաջիկայում ծրագրում ընդգրկել բնակչության այլ խմբերի ևս։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը վստահեցրեց, որ ծրագրին աջակցելու համար կընդգրկեն լավագույն մասնագետներին։ Նա նշեց, որ մարզերում աշխատում են բարձր պատրաստվածությամբ ակնաբույժներ, ովքեր պատրաստ են ծրագրի շրջանակում իրականացնելու վիրահատությունները։

Առաջիկայում «Առողջ աչքեր» ծրագրին կմիանա նաև Հայկական ակնաբուժության նախագիծը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական և Գեղարքունիքի մարզի Սևանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոններում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի` ընդգրկելով մյուս բոլոր մարզերի և Երևանի քաղաքացիներին։

Դիմումների ընդունման, հերթագրման և վիրահատության կազմակերպման կարգի մասին կտեղեկացվի մոտ օրերս։ 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ