Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Կատարվեց ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը

ՀՀ ԱՆ. Կատարվեց ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը:

Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։

 Փոխպատվաստման բուն գործընթացի ավարտից անմիջապես հետո պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ  Դաղբաշյանը լրագրողներին ներկայացրեցին, որ միելոմայով հիվանդ 50-ամյա արցախցի կնոջ կյանքը երկարացնելու միակ հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր, ինչը որ հաջողությամբ իրականացվել է։

«Շնորհավորում եմ հայ գործընկերներիս արյան չարորակ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդն այս կլինիկայում ներդնելու համար։ Առաջին քայլն արված է։ Առաջիկայում կլինեն բարդություններ, դժվարություններ, բայց մենք կշարունակենք համագործակցությունը և հեռաբժշկության միջոցով կշարունակենք ողջ գործընթացի հսկողությունը»,- ասաց գերմանացի գիտնականը։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորեց, որ հայկական արյունաբանության ոլորտում նոր էջը  բացվում է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կլինիկայի և գիտնականի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ տրանսպլանտոլոգների թիմը վերապատրաստվել է հենց Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարությամբ։ Նա երախտիքի խոսքեր հղեց ՀՀ կառավարությանը, առողջապահության նախարարությանը և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին`  Արյունաբանական կենտրոնի արդիականացման,  արյան չարորակ հիվանդությամբ տառապողներին նորագույն մեթոդով հայրենիքում բուժվելու հնարավորություն ստեղծելու և առաջին փոխպատվաստումներն իրականացնելու համար։ 

«Երևանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, և մենք ունենք բոլոր հնարավորությունները այլ երկրներից ևս հիվանդներ բուժելու»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը։

Կարճատև հանգստից հետո հայ մասնագետները պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի պատրաստվում էին երկրորդ փոխպատվաստումն իրականացնելու։ Երկրորդ հիվանդի կինը նշեց, որ իրենք վստահում են հայ բժիշկներին և հույս ունեն, որ արդյունքը լավ է լինելու։

Ի դեպ, 20 տարվա ընթացքում 5 հազար փոխպատվաստում իրականացրած գերմանացի պրոֆեսորը համոզված է, որ ելքը մեծապես կախված է հիվանդի ռիսկից ու տրամադրվածությունից։

Ճեպազրույցի ընթացքում նշվեց, որ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ: Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուր լեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաև կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ` հիվանդության որոշակի փուլերում:

Բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով։ Դրանում  ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տևել 1 ամիս:

Ժամանակակից այս մեթոդի ներդրումը բուժման արդյունավետությունը կբարձրացնի նաև բժշկության մի շարք այլ ոլորտներում` ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ